Չխցկվեք թատրոն. Գյումրու Դրամատիկականը պատրաստվում է տնօրենի ընտրությանը

«Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն անմասն չի կարող մնալ այն ամենից, ինչն այս պահին կատարվում է հանրապետությունում: Եթե մեր կոլեգաները խնդիրներ ունեն, նշանակում է՝ դրանք նաեւ մեր խնդիրներն են»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է Դրամատիկականի գեղարվեստական ղեկավար, տնօրենի ժպ եւ թեկնածու Լյուդվիգ Հարությունյանը:«Մենք չպետք է անմասն մնանք այն դեպքերից, որոնք հիմա Երեւանում են տեղի ունենում: Խնդիրը, որը հիմա ունեն մեր կոլեգաները, դա նաեւ մեր խնդիրն է, մենք երբեք մեզ մեկուսացված չենք պահում: Նման մի խնդիր էլ մեր մոտ կա: Առաջիկայում Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում կայանալու է տնօրենի թափուր տեղի համար հայտարարաված մրցույթը: Ես թատրոնի գեղարվեստական ղեկավարն եմ եւ տնօրենի ժպ-ն: Նաեւ թատրոնի գեղարվեստական խորհրդի եւ մեծ կազմի որոշմամբ մրցույթին մասնակցելու եմ որպես տնօրենի թեկնածու: Հիմա կոլեկտիվը լուրջ անհանգստություններ ունի, քանի որ, ինչպես գիտեք, այսօր մենք ունենք օպերային թատրոնի խնդիրը, այն, որ թատրոնում չի կարող մեկ անձը լինել ե՛ւ տնօրեն ե՛ւ գեղարվեստական ղեկավար»,-ասաց Լյուդվիգ Հարությունյանը:

Գյումրու դրամատիկականը բաց է ցանկացած համագործակցության համար: Բոլոր դերասաններն ու ռեժիսորներն այս թատրոնում ունեն ստեղծագործելու հնարավորություններ: Սակայն կառավարման հարցում աճեմյանցիները զգուշավոր են եւ կտրուկ: Նրանց թեկնածուն Լյուդվիգ Հարությունյանն է: Այլ մարդու թատրոնի տնօրենի պաշտոնում տեսնել չեն ցանկանում:

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ, երբ դրամատիկականի տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրացել էր, որի մասին, ի դեպ, դերասանական կազմն իմացել էր անակնկալ ձեւով, երկու թեկնածու էր մասնակցության հայտ ներկայացրել, ինչն էլ հարուցել էր աճեմյանցիների բողոքը: Թեկնածուների դեմ հավաքվել էր ստորագրահավաք, խնդրին արձագանքել էր Մշակույթի նախարարությունը:

Հիմա նման խնդրիներից խուսափելու համար եւ թատրոնն արհեստական ցնցումներից հեռու պահելու նպատակով աճեմյանցիները խորհուրդ տվեցին պատահական մարդկանց չխցկվել թատրոն: «Մեր միակ թեկնածուն Լյուդվիգ Հարությունյանն է»,-միաձայն հայտարարեցին նրանք:«Կուզենամ բոլորն իմանան, որ մենք որեւէ մեկին չենք կարող արգելել, ասել՝ մի մասնակցեք թատրոնի ընտրությանը, բոլորն էլ իրավունք ունեն եւ կարող են մասնակցել: Մեր դռները փակ չեն, երբ խոսքը գնում է գեղարվեսատական արժեքների, որակի մասին, մեր դռները բաց են, յուրաքանչյուր ռեժիսոր կարող է գալ, այստեղ բեմադրություն անել, իսկ կառավարումը պետք է անի տվյալ հաստատության մարդ, որը երկար տարիներ ապրել է թատրոնում: Մենք այդպիսի խնդիր չունենք՝ «թող ոչ ոք չգա մեր թատրոն», գիտեք, ստեղծագործողների համար թատրոնի դռները միշտ բաց են. տաղանդավոր ռեժիսորներ, դերասաններ կարող են գալ և ստեղծագործել մեր թատրոնում, իսկ թատրոնի կառավարման մեջ մենք ունենք հստակ աշխատաոճ, որը դեռ մեր նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանի ղեկավարման ընթացքում է ձևավորվել, և շարունակելու ենք աշխատել նույն եռանդով և բնականոն հունով տանելու մեր թատրոնն առաջ»,-ասաց Լյուդվիգ Հարությունյանը:

Հարությունյանը հաղթելու դեպքում նաեւ չի բացառում, ոչ կդադարի գեղարվեստական ղեկավարը լինելուց: Դրանից դրամատիկականը չի տուժի: Կան ռեժիսորներ, ովքեր կարող են իրենց ուսերին այդ պատասխանատվությունը վերցնել: Հովհաննես Հովհաննիսյան, Ասպրամ Բաղդասարյան, Նիկոլայ Ծատուրյան:

«Բայց եթե որեւէ մեկը կլինի, որ կարողանա ասել, որ թատրոնում հիմա սխալ ընթացք է, սխալ կառավարում է, ես պատրաստ եմ նորն առաջարկելու եւ ասելու՝ արի ու աշխատի, բայց ես կարծում եմ, ակնհայտ է մեր զարգացումն ու առաջընթացը»,- ասուլիսը եզրափակեց Լյուդվիգ Հարությունյանը:

Նշենք, որ Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրենի մրցույթը կանցկացվի ս/թ ապրիլի 26-ին։

Աճեմյանցիները հանդիպումն ավարտեցին ծափերով: Այսօր Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5448 դիտում

Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել

Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու

ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ

Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին

Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին

ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին

Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել

Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում

2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ

Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել

Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը

Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին

Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին