Հայկական ֆուտբոլային ակումբների՝ ուրիշների գոյություն ունեցող բրենդերը վերցնելու սովորությունը

Հայկական ֆուտբոլային ակումբների շրջանում կրկնվող անունները շատանում են: Մոտ ժամանակներս կարող է ավելանալ եւս մեկ անվանում, որն արդեն ճանապարհ անցած բրենդ է այլ կազմակերպության շնորհիվ: Օրերս հայտնի դարձավ, որ անվանափոխության համար «Բանանց» ֆուտբոլային ակումբի հայտարարած հարցման հաղթող է դարձել «Ուրարտու» տարբերակը: Այն հավաքել է ձայների 39.5%-ը:

Այս անվանումով Հայաստանում կա նաեւ բասկետբոլային ակումբ՝ «Ուրարտուն», որն արդեն 2-րդ մրցաշրջանն է՝ մրցաշարի ստեղծումից ի վեր, մասնակցում է Հայաստանի կանոնավոր առաջնությանը՝ A լիգային: Այս ակումբը ստեղծել են անվան առումով հղում անելով նույն անունն ունեցող բասկետբոլային ակումբին, որը Հայաստանում եղել է նաեւ 90-ականների սկզբին: Ստեղծվել էր 1989 թ., խաղացել է ԽՍՀՄ Բարձրագուն խմբում, ՀՀ առաջնության, ՀՀ Գավաթի խաղարկության չեմպիոն է եղել:

«Ուրարտուն» հիմա A Լիգայի առաջատարներից է: Ակումբի նախագահը մարզական հայտնի մեկնաբան Կարեն Գիլոյանն է: Հենց վերջինիս հետ հեռուստատեսային հաղորդկման ընթացքում «Բանանացի» սեփականատեր Ջեւվան Չելոյանցը խոսել էր անվանման մասին: Գիլոյանն իր հերթին նշել էր, որ հույն ունի՝ «Բանանցը» բարձր կպահի այդ անունը: Հետագայում ՀԺ-ի հետ զրույցում Գիլոյանը նաեւ չբացառեց, որ ապագայում ինչ-որ ժամանակ գուցե նույնիսկ իրենց ակումբները միավորվեն:

Մինչեւ այս Գիլոյանը ՀԺ-ին պատմել էր, որ իրենք նաեւ համանուն ֆուտբոլային թիմ են ուզում ստեղծել: Արդեն աշխատանքներ էին տարվում այդ ուղղությամբ, պատկերացում ունեին՝ որքան հայ ու արտասահմանցի ֆուտբոլիստներ պետք է ունենան, մտածում էին տնային հանդիպումների մարզադաշտի մասին: 2019-20 մրցաշրջանից այդ թիմը պետք է հանդես գար Հայաստանի առաջին խմբի առաջնությունում: Սակայն այս նախագիծը կանգնեցվել է, ու երբ կշարունակվի դեռ հայտնի չէ, այդ պատճառով էլ, ըստ Գիլոյանի, իրենք անվանումը զիջել են «Բանանցին», որն այսպես է կոչվում հիմնադրման ժամանակվանից՝ 1992 թվականից:

Եթե այս դեպքում խոսքը բասկետբոլային ու ֆուտբոլային ակումբների մասին է, ապա ունենք նաեւ նույնանուն 2 ֆուտբոլային ակումբներ՝ «Արարատ» եւ «Արարատ-Արմենիա»: Երկուսն էլ հանդես են գալիս Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում: «Արարատ-Արմենիա» ակումբը հայկական ֆուտբոլում առաջացավ ընթացիկ մրցաշրջանում, նախկինում կոչվում էր «Ավան-Ակադեմիա»: «Արարատ» անվանումն օգտագործեը մեծ աղմուկ բարձրացրեց: Շատ էր խոսվում այն մասին, որ դա շփոթություն է առաջացնում, եւ շատերին հատկապես արտասահմանում թվում է, թե սա լեգենդար «Արարատ 73»-ն է: Այժմ մամուլում շփությունից խոսափելու համար «Արարատը» (կամ «Արարատ 73»-ը) նկատի ունենալիս գրում են Երեւանի «Արարատ», մյուսի պարագայում էլ նշում են «Արմենիա» բառը:

Անվանափոխության մտադրություն ուներ նաեւ «Փյունիկը»: Ակումբի ղեկավարությունն այն պատրաստվում էր կոչել «Երեւան»: Գործընթացներ էին սկսվել, ակումբն աշխատում էր տարբերանշանի վրա: Սակայն մինչեւ ընթացիկ  մրցաշրջանի մեկնարկը հայտնի դարձավ, որ ստեղծվել է «Երեւան» ակումբ, որը հանդես է գալու Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում: «Փյունիկին» սա բավական վրդովեցրեց: Ակումբը դժգոհություն հայտնեց, սակայն պլանները փոխել ստիպված էր:

Ինչպես երեւում է հայկական ֆուտբոլային ակումբները չեն վախենում, որ հասարակության շրջանում կարող են շփոթություն առաջացնել: Նաեւ աղմուկը նրանց չի խանգարում: Նրանք օգտագործում են անվանումները, եթե այդպես որոշել են:

Տպել
2487 դիտում

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ