«Ուրարտու» ակումբը, բացի բասկետբոլայինից, կունենա նաեւ ֆուտբոլային թիմ

Հայաստանում գործելու է «Ուրարտու» անվանումով ֆուտբոլային թիմ: Այն հիմնում են «Ուրարտու» ակումբի ղեկավարները: Համանուն բասկետբոլային թիմն արդեն 2-րդ մրցաշրջանն է (մրցաշարի հիմնադրման պահից), ինչ մասնակցում է Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությանը, առաջատարներից մեկն է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ակումբի նախագահ Կարեն Գիլոյանը խոսեց ֆուտբոլային թիմ ունենալու ցանկության մասին ու նշեց, որ 2019-20 մրցաշրջանից այն մասնակցելու է Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը:

«Ընդհանրապես աշխարհում ընդունված է, որ ուժեղ ֆուտբոլային թիմերն են հետո վերածվում ակումբի ու իրենց բազայում ունենում բասկետբոլի, վոլեյբոլի, այլ խաղային ձեւերի թիմեր: Մենք հակառակ ուղղությամբ ենք շարժվում: Ունենք բասկետբոլային թիմ եւ մտածեցինք՝ ինչու չունենաք ակումբ եւ ֆուտբոլային թիմ: Այդ պատճառով էլ որոշեցինք քայլեր ձեռնարկել: Հաջորդ մրցաշրջանից շատ մեծ հավանականությամբ կմասնակցենք Առաջին խմբի առաջնությանը»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ ինչպես իրենց բասկետբոլի թիմը, ֆուտբոլայինն էլ առաջատարներից կլինի:

Թիմը կրելու է «Ուրարտու» անվանումը: Այս անունը նաեւ «Բանանց» ֆուտբոլային ակումբի ուշադրության կենտրոնում է: Ակումբը նոր անվանման համար հարցում է անցկացնում իր պաշտոնական կայքում, «Ուրարտուն» 5 տարբերակներից մեկն է: Քվեարկությունը դեռ ընթացքի մեջ է, եւ «Ուրարտուն» առաջին հորիզոնականում է: Այս պահին դրա օգտին է ձայների 41.4%-ը, եւ դա 10%-ով ավելին է, քան 2-րդ տեղում  ընթացող «Մալաթիա» անվանմանը (31.4%): Ամեն դեպքում, ըստ Գիլոյանի, իրենք միակ «Ուրարտուն» կլինեն հայկական ֆուտբոլում:

«Արդեն խոսել եմ «Բանանցի» տնօրենի հետ: Ուղարկել եմ նրան հավաստագրի պատճեն, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ բրենդը մերն է: Համենայնդեպս, մինչեւ 2023 թ. հավաստագիր ունենք, հետո էլ, բնականաբար կշարունակենք»,- ասաց նա:

Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու հայտը թիմը պետք է տա 2019 թ. մայիսին, օգոստոսից պետք է մասնակցի մրցաշարին: Այս շրջանում ընթացքի մեջ են ստեղծման աշխատանքները: Ղեկավարները զբաղվում են փաստաթղթային հարցերով, հավաքում են անձնակազմ: Սկսում են նաեւ մարզիչ ու ֆուտբոլիստներ գտնելու աշխատանքները: Ֆուտբոլիստները լինելու են ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:

«Հայաստանում ֆուտբոլիստների ավելցուկ չկա: Հայաստանում, ընդհակառակը լավ ֆուտբոլիստի կարիք շատ կա: Մենք, երեւի սկզբում 40/60 համամասնությամբ կձեւավորենք թիմը՝ հավանաբար 60%-ը դրսից, 40-ը ներսից, հետո արդեն կմտածենք, իրավիճակը կթելադրի»,- ասաց նա:

Ֆինանսական խնդիրներ, ըստ Գիլոյանի, իրենք չեն ունենա: Արդեն գտել են հովանավորներ: Առայժմ նրանց անունները չեն նշի, սակայն, երբ թիմը վերջնականապես ստեղծվի, այդ մասին հայտարարություն կլինի:

«Իհարկե, մենք մեծ գումարներ չենք ծախսելու, բայց ունենք արդեն աղբյուրներ, որտեղից կսնվի թիմը»,- ասաց նա:

Նախապատրաստական աշխատանքների կարեւորագույն մասերից է տնային մարզադաշտ գտնելը: Այս շրջանում «Ուրարտուն» բանակցում է «Միկայի» հետ: Դա, սակայն, միակ տարբերակը չէ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախատեսել է մարզերում մարզադաշտերի նորոգում, եւ հնարավոր է՝ դրանցից մեկում թիմը հյուրընկալի մրցակիցներին:

«Արմավիրում է նորոգվում մարզադաշտը, Իջեւանում լավ դաշտ կա, Դիլիջանում կարելի է խաղալ: Ի վերջո, կարելի է նորոգել Աշտարակի ժամանակին շատ լավ դաշտը, Աբովյանում դաշտ կա: Չեմ կարծում, որ խնդիր կունենանք այս հարցում»,- ասաց Գիլոյանը:

Թիմն իր առջեւ մի շարք նպատակներ է դնելու: Դրա հիմնական կետերից մեկը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես գալու իրավունք ստանալն է: Ապագայում ակումբը նախատեսում է ունենալ նաեւ մարզաբազա եւ մանկապատանեկան թիմեր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4410 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս