«Երեխային թույլատրվել է տեսակցել Ռոբերտ Քոչարյանին». Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը հակադարձում է պաշտպանին

Ռոբերտ Քոչարյանի 2.5 տարեկան թոռնիկին թույլատրվել է տեսակցել իր պապիկի հետ:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը՝ հերքելով Քոչարյանի պաշտպան Արամ Օրեբլյանի երեկ արած այն հայտարարությունը, թե վարույթն իրականացնող մարմինը արգելել է Քոչարյանին տեսակցել թոռնիկի հետ:

«Չգիտեմ՝ ինչից է վերցրել Արամ Օրբելյանը, որ նման ստահոդ հայտարարություն է կատարել: Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ վերցնելուց հետո որոշում է կայացվել արգելել տեսակցությունն ու հեռախոսազանգերը մերձավոր ազգականների, ԶԼՄ ներկայացուցիչների, այլ անձանց հետ, ինչպես նաեւ կապն ընտանիքի ու արտաքին աշխարհի հետ: Դա կապված էր սույն քրեական գործի լրիվության, օբյեկտիվության եւ բազմակողմանիության հետ՝ նկատի ունենալով, որ տվյալ տեսակցությունները կարող են բացասաբար անդրադառնալ քրեական գործի քննության վրա եւ քննության շահերից ելնելով՝ նման որոշում էր կայացվել: Արամ Օրբելյանն ասում էր՝ Մարդու իրավունքների պաշտպանի օգնությամբ, որը նույնպես իրականությանը չի համապատասխանում այն մասով, որ ուղղակիորեն դիմել են վարույթն իրականացնող մարմնին եւ վարույթն իրականացնող մարմինը թույլ է տվել»,- ասաց Հրաչ Մուշեղյանը՝ հավելելով, որ դատական նիստի ընթացքում պաշտպան Հովհաննես խուդոյանը միջնորդություն է ներկայացրել եւ հաջորդ օրը իր կողմից որոշում է կայացվել եւ տեսակցությունների արգլեքն այդ մասով վերացվել է. «Երեխային թույլատրվել է տեսակցել Ռոբերտ Քոչարյանի հետ»,- հավելեց քննչական խմբի ղեկավարը:

Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարույթն իրականացնող մարմինը չի թույլատրել Քոչարյանին տեսակցել ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի հետ: Մեր հարցին, թե որն է պատճառը նման որոշման, Հրաչ Մուշեղյանը պատասխանեց, որ ներկա փուլում պատճառները չի կարող բարձրաձայնել՝ նախաքննության շահերից ելնելով: «Դրա դրդապատճառը վարույթն իրականացնող մարմինն ունեցել է»,- եզրափակեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8312 դիտում

Պոտենցիալ հիանալի օր կարողէ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի համար. Թրամփը մեկնաբանել է Պուտինի առաջարկը

Դսեղ գյուղ տանող կամրջի մոտակայքում ծառ է ընկել. երթևեկությունը դարձել է միակողմանի

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին պայմանավորվածությունը

Մակրոնը Զելենսկու հետ ուղիղ բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը անբավարար է անվանել

Վրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Երևանի հյուրանոցում 2 աղջիկ գողացել են իր 4500 դոլարը

Պուտինն Ուկրաինային ուղիղ բանակցություններ է առաջարկել Ստամբուլում. ինչ է նա ասել գիշերային իր ուղերձում

Վարչապետը հեծանվային զբոսանք է ունեցել Կապանում. տեսանյութ

Երևանի Պոպովի փողոցում ավտոմեքենայում պայթյուն է եղել. կա տուժած

Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվեք. Սուրենյան

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կրթվելը նորաձև Է. Կապանում կայացավ շարժման հերթական հանդիպումը՝ ավելի քան 700 մասնակցով

Կամ մենք կջախջախենք և ոտնակոխ կանենք Քոչարյան-Սարգսյան բուրգը, կամ նրանք մեզ կոչնչացնեն. Բաբաջանյան. տեսանյութ

Կապանում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումը` լի անկեղծ հարցերով, բովանդակալից զրույցներով. Հակոբյան

Յուրա Զալյանը` Կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր

Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը վերահաստատվել է ՀՀ կառավարության՝ ԵՄ-ի հետ ավելի մերձենալու հանձնառությունը

Կրթվելը նորաձև է Կապանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փարոս, որը լուսավորում է աշխարհի մութ գիշերները. ինչ է ասել Հռոմի նորընտիր պապը իր առաջին քարոզում

Ռուսաստանը խստորեն պահպանում է Մայիսի 9-ի կապակցությամբ հայտարարված հրադադարը. ՌԴ ՊՆ

«ՀՀ կախվածությունները ՌԴ-ից». սպառնալիքներ և լուծումներ. լույս է տեսել նոր գիրք. ինչ է առաջարկվում. տեսանյութ

Մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել, վնասվել է

Արտադրամասերից մեկում քարի կոտրման հաստոցի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել

Ինչ է սպասվում առաջիկա ժամերին Գյումրիում. Ազիզյանը մանրամասնել է

Այսօրվա բարդ միջավայրը ձևավորվում է աշխարհաքաղաքական ու տնտեսական անորոշությունների միջով. Արարատ Միրզոյան

Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ hրադադարի շուրջ․ Թրամփ

Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը

Ռոն գետում բախվել են զբոսանավն ու բեռնանավը. ուղևորները և անձնակազմի անդամները կտարհանվեն

Ժնևում մեկնարկել են Չինաստան-ԱՄՆ բանակցությունները առևտրատնտեսական հարցերի շուրջ

Բախվել են «ԶԻԼ»-ն ու բեռնատար «Գազել»-ը. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետ կնվազի 4-6 աստիճանով. սպասվում են անձրևներ, կարկուտ

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Հնդկաստանը հայտարարել է Պակիստանում ահաբեկիչների պատրաստման վայրերին հարվածներ հասցնելու մասին

Վարչապետը Կապանում ներկա է գտնվել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի բացմանը. լուսանկարներ, տեսանյութ

Կապանում մասնակցեցի գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի արվեստանոց-թանգարանի բացմանը. վարչապետ. տեսանյութ

Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ունի մի քանի ուղղություն, հետևում ենք ընթացքին, կան շփումներ. Բայրամով

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել, Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանի առաջին եվրոպական մեդալը. Գոռ Ներսիսյանը` Կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության մեդալակիր

Եւ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան. վարչապետը տեսանյութ է հրապարկել

Փողոցում՝ քարերի և երկաթե խողովակների արանքում, 18-ամյա տղա է հայտնաբերվել. նա տեղափոխվել է հիվանդանոց