2 չեմպիոն. Եվրոպայի 2019 թ. առաջնություններում հայազգի մարզիկները այլ դրոշներով

Անցած շաբաթ ավարտված 3 մարզաձեւերի Եվրոպայի 2019 թ. առաջնություններում կային մի շարք հայազգի մարզիկներ, որոնք հանդես էին գալիս այլ դրոշների ներքո: Հայկական ազգանուններ կարելի էր հանդիպել թե՛ ըմբշամարտի, թե՛ մարմնամարզության, թե՛ ծանրամարտի տարբեր երկրների հավաքականների կազմերում: Ըմբշամարտում եւ մարմնամարզությունում նույնիսկ չեմպիոններ եղան:

Ռուսաստանի մարմնամարզության հավաքականի առաջատրներից մեկը՝ Արթուր Դալալոյանը, որը 2018 թ. աշխարհի չեմպիոն էր դարձել բազմամարտում, Եվրոպայի 2019 թ. առաջնության ազատ վարժությունում ոսկի նվաճեց: Լեհաստանում՝ Շեցինում, ապրիլի 10-14-ը կայացած մրցաշարում նա նաեւ բազմամարտում դարձավ արծաթե, հենացատկում՝ բրոնզե, պտտաձողում՝ նույնպես բրոնզեմեդալակիր: Ավելի վաղ ՀՀ մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը պատմել էր, որ ժամանակին Դալալոյանը ՀՀ-ն ներկայացնելու ցանկություն է հայտնել, սակայն չի ստացվել պարտադիր զինվոական ծառայության հետ կապված հարցերի պատճառով:

Ապրիլի 8-14-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեականների 63 կգ քաշայինների պայքարում Ռուսաստանն էր ներկայացնում աշխարհի չեմպիոն Ստեփան Մարյանյանը: Նա Եվրոպայի չեմպիոն դարձավ՝ եզրափակչում գեղեցիկ հաղթանակ տանելով նորվեգացի Անդրե Բերգի նկատմամբ, որը որակավորման փուլում հաղթել էր ՀՀ հավաքականի անդամ Սլավիկ Գալստյանին:

Հունահռոմեականների մրցումներում այլ երկրների կազմերում հանդես եկող ուրիշ հայեր նույնպես կային: 67 կգ քաշային կարգում Լեհաստանն էր ներկայացնում Գեւորգ Սահակյանը: Եզրափակչում նա պարտվեց թուրք Ատական Յուքսելին, ու բավարարվեց արծաթե մեդալով: Որակավորման փուլում Սահակյանը հաղթել էր ՀՀ հավաքականի անդամ, Եվրոպայի բրոնզեմեդալակիր Կարեն Ասլանյանին:

Իսպանիան ներկայացնող Ալբերտ Բաղումյան Աղազարյանը 60 կգ քաշային կարգի որակավորման փուլում պարտվեց իտալացի Յակոպո Սանդրոնին: Իտալացին հաղթեց նաեւ 1/8 եզրափակչում, սակայն քառորդ եզրափակչում պարտվեց, ու Բաղումյան Աղազարյանը զրկվեց նաեւ բրոնզի համար պայքարելու հնարավորությունից:

77 կգ քաշային կարգում, որտեղ ՀՀ հավաքականի անդամ Արսեն Ջուլֆալակյանը բրոնզ նվաճեց, Ֆրանսիան էր ներկայացնում Էվրիկ Նիկողոսյանը: Նա պայքարը սկսել էր 1/8 եզրափակչում հաղթելով նորվեգացի Անդերս Կուրեին, քառորդ եզրափակչում, սակայն, պարտվեց: Նրան հաղթած ըմբիշը եզրափակիչ չհասավ, ու նա դուրս մնաց հետագա պայքարից:

Այս քաշային կարգում Լեհաստանն էր ներկայացնում Էդգար Բաբայանը: Նա հաղթեց որակավորման փուլում եւ 1/8 եզրափակչում: Քառորդ եզրափակչում պարտվեց: Նրան հաղթած ըմբիշը նույնպես եզրափակիչ չհասավ, ու նա նույնպես լքեց պայքարը:

Ապրիլի 6-13-ը Վրաստանում՝ Բաթումիում կայացած Եվրոպայի 2019 թ առաջնությունում այլ երկրներ ներկայացնող 2 հայեր կային: 109 կգ քաշային կարգում, որտեղ Սիմոն Մարտիորսյանը չեմպիոն դարձավ, Ավստրիան ներկայացնում էր Սարգիս Մարտիրոսյանը: Նա 8-րդ տեղը զբաղեցրեց երկամարտի 387 կգ-ով:

96 կգ քաշային կարգում Մեծ Բրիտանիան էր ներկայացնում Էդմոն Ավետիսյանը: Նա հանդես եկավ B խմբում: A եւ B խմբերի մրցումների ավարտից հետո երկամարտի 342 կգ արդյունքով զբաղեցրեց 16-րդ տեղը:

Իսկ Հայաստանի հավաքականներն այս 3 առաջնություններից, չհաշված ծանրամարտի փոքր մեդալները, վերադարձան 9 մեդալով: Դրանցից 3-ը ոսկե են, 1-ը՝ արծաթե, 5-ը՝ բրոնզե:

Տպել
2006 դիտում

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն հայտարարել է նոր բաց մրցույթ

Վազգեն Գալստանյանը հայտարարել է, որ շտապել են վարչապետի հրաժարականի պահանջի հարցում

Գազ չի լինի Լոռու մարզի և Երևանի մի շարք հասցեներում

«Ամիօ բանկ»-ը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍՆ-ի հետ

Նոր նշանակում՝ վարչապետի որոշմամբ

Շիրակի մարզում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Արարատ Միրզոյանը մասնակցում է ԵԽ Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին

«Դիվանագետների համահայկական միություն» կոչվող խմբի և նախկին ՄԻՊ-ի կողմից հայտարարությունները մանիպուլյացիա են. Ծառուկյան

Քաղաքակրթական վանդալիզմ. Ադրբեջանի կրթության նախարարը հայտարարել է «Արցախի պետհամալսարան»-ում ընդունելության մասին

Կիրանցի հատվածը բաց է երթևեկության համար. Երևանում և մարզերում փակ փողոցներ ու ճանապարհներ չկան

Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառված ավելի քան 32,5 միլիոն դրամի վնասը վերականգնվել է

Ժաննա Անդրեասյանը եռօրյա այցով մեկնել է Թուրքմենստան

3 մարզի լեռնային շրջաններում սպասվում են թաց ձյան տեսքով տեղումներ, մինչև -3 աստիճան ցուրտ

Լիլիթ Մակունցը սենատոր Մարկ Գրինի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը

«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը

Այս տարի 8000 անձի ավանդները կփոխհատուցվեն. ովքեր կարող են դրանք ստանալ

Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան հոսպիտալացվածներ

Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն

Երևանում ծառերն ու էլեկտրական սյունն ընկել են ավտոմեքենաների վրա (լուսանկարներ)

Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված

Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսը և 4 ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ

«Մազդա»-ն բախվել է էլեկտրական սյանը. կան տուժածներ

Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է 6 տաղավար (լուսանկարներ, տեսանյութ)

Կրակոցներ Ոստան գյուղի գերեզմանատանը. կա զոհ ու վիրավոր, հայտնաբերվել են պարկուճներ, հրացան, մահակ

«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (տեսանյութ)

Սյունիքի մի մասում մառախուղ է

Ամենասկզբում հնարավոր էսկալացիայի գործընթաց է եղել, փոխարինվել է դիվանագիտական լուծմամբ․ Գրիգորյանը՝ սահմանազատման մասին

25 հեկտարի մասով որևէ բլեֆ չկա․ Գրիգորյանը մանրամասնել է՝ Կիրանցում ինչ 4 շինություն է դուրս մնում ՀՀ տարածքից

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Քո ենթակայության տակ լինելն ու քոնը լինելը տարբեր բաներ են, Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի հանձնվել․ ԱԽ քարտուղար

Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները ծանոթացել են Վեդիի ջրամբարի շինարարությանը

Չենք զարմանա՝ վաղն էլ հայտարարեն՝ Սահմանադրությունը փոխում ենք, որ Աստված իջնի երկնքից ու Հայաստանը կառավարի. Սուքիասյան

ԲՏԱ նախարարությունում Իսպանիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման, փորձի փոխանակման հնարավորությունները

Մտավոր սեփականության գրասենյակի և ՌԴ մտավոր սեփականության դաշնային ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Ավտոմեքենաները բախվել և ձորն են ընկել․ կա վիրավոր

Արդյունավետ իրականացվող ծրագրերը նոր նախագծերի մեկնարկի լավ հիմք են․ Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահի հետ