7 տարի առաջ Դալալոյանին հանել են հավաքականից, հիմա նվաճել է ՌԴ-ի 1-ին ոսկին 19 տարվա մեջ

Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը Ռուսաստանի համար նվաճեց մեդալ, որին այդ երկրի հավաքականը չէր կարողանում տիրանալ 19 տարի: Հոկտեմբերի 31-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի 2018 թ. առաջնության բազմամարտում նա ոսկե մեդալակիր դարձավ: Մարմնամարզության այս մրցաձեւում ՌԴ-ի համար վերջին անգամ ոսկի էր բերել Ատլանտայի օլիմպիական խաղերի (1996) չեմպիոն Նիկոլայ Կրյուկովը: Դա եղել էր 1999 թ.: Հետագայում անհատական բազմամարտում նման արդյունք չէր կարողացել գրանցել անգամ ՌԴ ամենատիտղոսակիր մարմնամարզիկ, Սիդնեյի օլիմպիական խաղերի չեմպիոն (2000 թ.) Ալեքսեյ Նեմովը:

Արթուր Դալալոյանը 22 տարեկան է: Ծնվել է 1996 թ. ապրիլի 26-ին Մոսկվայում: Նրա կենսագրության մեջ գրված է Գրաչյաեւից Դալալոյան, սակայն հայկական ծագման մասին ռուսական մամուլում հիշատակումներ առանձնապես չկան: Մարմնամարզությամբ սկսել է զբաղվել 6 տարեկանից Նովոսիբիիսկում: Այնուհետեւ տեղափոխվել է Մոսկվա: 7 տարի առաջ նրան հեռացրել են հավաքականից կարգապահությունը խախտելու համար, ներել են 1 տարի անց: Հիմա նա դարձել է Ռուսաստանի 5-րդ չեմպիոնը մարմնամարզության աշխարհի առաջնություններում:

Մինչեւ հիմա նա աշխարհի առաջնություններում ոչ մի անհատական մեդալ չի ունեցել: Մեծահասակների պայքարում իր մասին առաջին անգամ ստիպել է խոսել 2015 թ. Ռուսաստանի առաջնությունում: 2 բրոնզ է նվաճել (ազատ վարժություն, հենացատկ) ու արծաթե մեդալակիր է դարձել թիմային բազմամարտում: 2017 թ. նա առաջին անգամ Ռուսաստանի առաջնությունում հաղթել է անհատական բազմամարտում: Նույն տարի մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, որտեղ անհատական բազմամարտում զիջել է միայն օլիմպիական չեմպիոն ուկրաինացի Օլեգ Վերնյաեւին: Նրա համար հատկապես հաջողված է եղել Եվրոպայի 2018 թ. առաջնությունը: Այնտեղ նվաճել է 3 ոսկի (թիմային բազմամարտ, հենացատկ, զուգափայտ) եւ 1 բրոնզ (ազատ վարժություն):

Աշխարհի այս առաջնությունում հոկտեմբերի 29-ին զուգափայտի վրա վարժությունում Դալալոյանի սխալի պատճառով Ռուսաստանը զրկվել էր թիմային պայքարի՝ պատմության մեջ իր առաջին ոսկուց: 2 օր անց, սակայն նա փոխհատուցեց: Դալալոյանը լրացուցիչ ցուցանիշներով գերազանցեց 2017 թ. բազմամարտի աշխարհի չեմպիոն չինացի Սիաո Ժոտենին: Նրանց ընդհանուր միավորները համընկան մինչեւ հազարերորդականը՝ 87.598: Նման դեպք աշխարհի առաջնություններում առաջին անգամ է լինում: Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի նոր կանոնների համաձայն՝ ոսկին նվաճեց ՌԴ ներկայացուցիչը, քանի որ 6 գործիքներից 5 լավագույն գնահատականների գումարով գերազանցեց չինացու 5 լավագույն գնահատականների գումարին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4571 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի