Երևան
12 °C
Բաքվում ավարտվել է շախմատի համաշխարհային 42-րդ օլիմպիադան. 40-ամյա ընդմիջումից հետո ԱՄՆ-ի տղամարդկանց հավաքականը նվաճել է չեմպիոնի կոչումը, կանանց մրցաշարն էլ ավարտվել է Չինաստանի ընտրանու հաղթանակով: 2012 թվականին հատուկ «Եվրատեսիլ» մրցույթի համար կառուցված «Baku Crystal Hall» մարզահամերգային համալիրում կայացած Օլիմպիադային մասնակցեցին ՖԻԴԵ-ի կազմի մեջ մտնող 180 երկրներից 175-ը: Հիշեցնենք, որ Հայաստանը հրաժարվել էր մասնակցել այս Օլիմպիադային: Ընդ որում, մեր տղամարդկանց թիմը համարվում է ամենատիտղոսակիրներից մեկը աշխարհում. Օլիմպիադայի եռակի հաղթող է, նվաճել է նաեւ աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնի կոչումները:
Հայաստանի թիմի բացակայության պայմաններում մրցաշարի ֆավորիտներ էին համարվում Եվրոպայի գործող չեմպիոն Ռուսաստանը (կազմում ընդգրկված շախմատիստների միջին վարկանիշը՝ 2760), ԱՄՆ-ը (2746), աշխարհի եւ օլիմպիադայի գործող չեմպիոն Չինաստանը (2735), Ադրբեջանը (2706): Շվեյցարական մրցակարգով ընթացած մրցաշարում թիմերն անցկացրին 11-ական հանդիպում. ամբողջ մրցաշարն անցկացնելով առանց պարտության (9 հաղթանակ եւ 2 ոչ-ոքի) 42-րդ համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոնի կոչումը նվաճեց ԱՄՆ-ի տղամարդկանց թիմը: Վերջին անգամ ԱՄՆ-ը նման հաջողություն էր հասել 1976 թվականին, երբ հավաքականի առաջատարը այն տարիների ուժեղագույն գրոսմայստերներից մեկն էր՝ Ռոբերտ Բիռնը:
Հիմա ԱՄՆ-ը կրկին շատ ուժեղ կազմ ունի. հավաքականում ընդգրկված 5 շախմատիստներից 3-ը՝ Ֆաբիանու Կարուանան, Հիկարի Նակամուրան եւ Ուեսլի Սոն, ուժեղագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում են: Ընդ որում, ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիան այս թիմը կարողացել է կազմավորել երկար տարիների ընթացքում տարբեր ազգությունների ներկայացուցիչներից. Կարուանան իտալացի է (մինչեւ 2015 թվականը հանդես էր գալիս Իտալիայի դրոշի տակ), Նակամուրան՝ ճապոնացի, Սոն՝ ֆիլիպինցի եւ այլն: ԱՄՆ-ի թիմը նաեւ շատ երիտասարդ է. «ամենատարիքովը» Նակամուրան է ՝ 29 տարեկան: Հասկանալի է, որ առաջիկայում ԱՄՆ-ի այս թիմը ֆավորիտ է համարվելու բոլոր մեծ մրցաշարերում եւ Օլիմպիադայի հաղթողի կոչումը ընդամենը առաջին մեծ հաղթանակն է:
11 տուրերում տոնելով 10 հաղթանակ եւ կրելով 1 պարտություն, 42-րդ Օլիմպիադայի տղամարդկանց մրցաշարի արծաթե մեդալները նվաճեց Ուկրաինան: Ուկրաինացիները հավաքեցին նույնքան միավոր, ինչքան ԱՄՆ-ը՝ 20 եւ զիջեցին միայն լրացուցիչ ցուցանիշներով: Հատկանշական է, որ միակ պարտությունը Ուկրաինան կրեց ԱՄՆ-ից: Ամենաբարձր վարկանիշ ունեցող Ռուսաստանն էլ նվաճեց բրոնզե մեդալներ, 4-րդ տեղում է Հնդկաստանը, լավագույն հնգյակը եզրափակում է Նորվեգիան, որը Բաքվում գլխավորում էր աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը: Ձախողվեցին ֆավորիտներից Չինաստանը, որը ի վերջո զբաղեցրեց 13-րդ տեղը եւ Ադրբեջանը (12-րդ տեղ): Առանձին խաղատախտակների վրա լավագույններն էին Բաադուր Ջոբավան (Վրաստան, 1-ին խաղատախտակ), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան, 2-րդ խաղատախտակ), Ուեսլի Սոն (ԱՄՆ, 3-րդ խաղատախտակ), Լորան Ֆրեսինեն (Ֆրանսիա, 4-րդ խաղատախտակ) եւ Անդրեյ Վոլոտկինը (Ուկրաինա, պահեստային):
Կանանց մրցաշարում ամեն ինչ կանխատեսելի ստացվեց. 2011 թվականից աշխարհի չեմպիոնի կոչումը կրող Չինաստանը մրցաշարի ավարտից 2 տուր առաջ ապահովել էր չեմպիոնի կոչումը: Չինաստանի թիմի առաջատար Հու Յիֆանը ներկայումս կրում է աշխարհի չեմպիոնի, թիմային հաշվարկում էլ Օլիմպիադայի հաղթողի եւ աշխարհի չեմպիոնի կոչումները: Բաքվում Յիֆանը կրեց 1 պարտություն՝ 2-րդ տուրում Լատվիայի ներկայացուցիչ Դանա Ռեյնիեցե - Օզոլայից: Սա մրցաշարի անակնկալներից մեկն էր, ընդ որում նշեմ, որ 35-ամյա Դանան այս տարվա փետրվարից Լատվիայի ֆինանսների նախարարն է, իսկ մինչ այդ զբաղեցրել է Լատվիայի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, եղել է պատգամավոր: Նաեւ 4 երեխաների մայր Դանա Ռեյնիեցե-Օզոլան Լատվիայի ուժեղագույն շախմատիստուհին է եւ մշտապես հանդես է գալիս մեծ մրցաշարերում. Բաքվում Լատվիան 1240 թիմերի պայքարում զբաղեցրեց իր համար պատվավոր 29-րդ տեղը:
Իսկ 42-րդ Համաշխարհային Օլիմպիադայում արծաթե մեդալի արժանացավ Ռուսաստանը, 3-րդ տեղում է Լեհաստանը: Փակման արարողության ժամանակ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ մրցաշարը բարձր մակարդակով կազմակերպելու համար: «Սա լավագույն Օլիմպիադան էր պատմության մեջ»,- հայտարարել է Իլյումժինովը: Հաջորդ՝ 43-րդ Օլիմպիադան կայանալու է 2018 թ., կրկին մեզ սահմանակից երկրում՝ Վրաստանի Բաթումի քաղաքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT