Մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզպետարանի 1 եւ Գյումրու քաղաքապետարանի 3 պաշտոնյայի. ՀՀ գլխավոր դատախազություն

06/05/2019 schedule13:30

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի ներկայացրած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում 2019 թվականի հունվարի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ Շիրակի մարզում անօթևան քաղաքացիներին բնակարաններ բաշխած պետական մարմինների համապատասխան աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու փաստերի առթիվ: «Քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում պարզվել է, որ 1988թ. երկրաշարժից հետո, որպես անօթևան քաղաքացիներ հաշվառված բնակիչներին բնակարանների բաշխման ժամանակ թույլ են տրվել ենթադրյալ չարաշահումներ:

Մասնավորապես՝ մեկ փլված բնակարանի դիմաց տարբեր ընտանիքների տրամադրվել են մի քանի բնակարաններ: Բացի այդ՝ իրականում բնակարաններ ստացած քաղաքացիների ժամանակավոր կացարանները՝ տնակները, բնակարանների տրամադրումից հետո չեն ապամոնտաժվել, սակայն պաշտոնատար անձանց կողմից 2011 և 2013 թվականներին կազմվել են տարածքների ազատման վերաբերյալ կեղծ ակտեր, համաձայն որոնց՝ այդ տնակներն, իբր ապամոնտաժված են: Տվյալներ են ստացվել նաև, որ մի քանի շենքերի՝ տարբեր հասցեների փլուզված մի քանի բնակարաններում հաշվառված են եղել թվով 5-6-ական քաղաքացիներ, ինչի արդյունքում, 1990-92թթ. նույն այդ հասցեների բնակարանների դիմաց Գյումրի քաղաքում ստացել են տարբեր բնակարաններ: Պարզվել է նաև, որ համապատասխան տարածքներում առկա են եղել այն տնակները, որոնք, ըստ համապատասխան հանձնաժողովների կողմից կազմված՝ տարածքների ազատման և տնակների ապամոնտաժման վերաբերյալ կեղծ ակտերի, պետք է ապամոնտաժված լինեին: 

Քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ,  2019թ. մայիսի 3-ին նշված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրության համար վտանգավոր արարքները կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել Գյումրի համայնքի տնակների ապամոնտաժման և տարածքների ազատման փաստը հավաստող մշտական հանձնաժողովում տարբեր տարիներին ընդգրկված 4 պաշտոնատար անձանց. 2009 թվականից Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Տ.Հ.-ին (երեք դրվագ), 2012թ. հոկտեմբերի 12-ից մինչև 2016թ. դեկտեմբերի 21-ը Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային գույքի հաշվառման և կառավարման բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Դ.-ին՝ (մեկ դրվագ), 2010թ. օգոստոսի 2-ից մինչև 2013թ. նոյեմբերի 15-ը Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային գույքի հաշվառման և կառավարման բաժնի մասնագետի պաշտոնը զբաղեցրած Լ.Հ.-ին՝ (երեք դրվագ), 2002թ. մինչև 2017թ.Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային գույքի հաշվառման և կառավարման բաժնի մասնագետ Ա.Ի.-ին (երեք դրվագ): Մեղադրանքներն առաջադրվել են այն բանի համար, որ որպես Գյումրի համայնքի տնակների ապամոնտաժման և տարածքների ազատման փաստը հավաստող մշտական հանձնաժողովի անդամներ, հանդիսանալով պաշտոնատար անձինք, անձնական այլ դրդումներով և խմբային շահերից ելնելով՝ 2011թ մարտ և հունիս ամիսներին, 2013թ. հունվար ամսին, միմյանց հետ նախնական համաձայնությամբ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող տարածքի ազատման ակտերում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկատվություններ և, կազմելով կեղծ փաստաթղթեր, դրել շրջանառության մեջ՝ հանձնել ՀՀ քաղաքաշինության նախարարություն։ Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4532 դիտում

Սյունիքում՝ մառախուղ, Արագածոտնում՝ փակ ճանապարհ. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին ու Լարսում

Սոչիից Անթալիա թռիչք կատարած ինքնաթիռը վայրէջք կատարելիս բռնկվել է. տեսանյութ

Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին. վարչապետ (տեսանյութ)

Անհնա՞ր է որսալ. ինչ է հայտնի Պուտինի ներկայացրած ու մեծ աղմուկ հանած «Օրեշնիկ»-ի մասին և ինչու այն կիրառվեց

Վթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին, կա տուժած

Նարեի նստարանը թեք է դրված, մանկավարժի օգնականը նոր է սովորում ժեստերի լեզու. ներառական կրթության իրական կողմը

Թրամփի վարչակազմը կլինի ամենահայամետը Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր. Ջոել Թենի

Դիմիտրով գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին մոլորակի ամենահարուստ մարդն է

Բուքինգհեմյան պալատը մի քանի տարի փակ կլինի

Ողբերգական դեպք գազալցակայաններից մեկում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Միջուկային զենք կիրառելու դեպքում առաջին թիրախը լինելու է Պուտինը, նրա ընտանիքն ու շրջապատը․ Առնոլդ Բլեյան

1 մլրդ դրամ կհատկացվի Երևանի և մարզերի թատրոններին, համերգային դահլիճներին գույք և տեխնիկա գնելու համար

Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը

Խոշոր ավտովթար Արարատում, կան տուժածներ. վարորդներից մեկը վարորդական վկայական չի ունեցել

Կրակոցներ՝ Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ. վիրավորում են ստացել ոստիկաններ

Հրդեհվել է մեծ քանակությամբ անասնակեր

ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չէ, որ երբ ուզես՝ գաս, երբ ուզես՝ միջխորհրդարանական համաժողով գնաս. Սիմոնյան

Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թուլատրելի է փոխել սեռը

Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվի. սպասվում են ձյան տեղումներ, ցուրտ, քամու ուժգնացում

Կուրսկի շրջանում խոցվել է ուկրաինական երկու հրթիռ և 27 անօդաչու թռչող սարք

Ռումինիայում նախագահական ընտրություններ են. պայքարի մեջ է 14 թեկնածու

Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան մեքենան, «Լեքսուս-ն ու «ԳԱԶել»-ը. վիրավորը դեսպանատան աշխատակից է

Ջրարբի գյուղում այրվել է բնակելի վագոն-տնակ

Երևանում BMW մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, 1 տարեկան երեխան՝ մնացել ներսում

ՀՀ ՊՆ-ն հորդորով դիմել է լրատվամիջոցներին

Պարզվում է՝ 3 սոցիալական էջով 1 ամսում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ. Աննա Հակոբյանն առաջարկ է արել

Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին

COP29-ում կողմերը համաձայնել են աղքատ երկրներին 300 մլրդ դոլար հատկացնել. ըստ Հնդկաստանի՝ դա չնչին գումար է

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնալուծության մասին

Աշխատասենյակում հայտնաբերվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի պետերից մեկի մարմինը

Ձևավորվել է ՔՊ կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող

Հանրապետությունում կա փակ ավտոճանապարհ

Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա

Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում

Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը

Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին

Ադրբեջանը ՀՀ-ի հետ մի դեպքում կգնա խաղաղ համագոյակցություն ձևավորելուն միտված ռազմավարական գործարքի. Մարգարյան

ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին. տեսանյութ