Գյումրու Վարդանանց հրապարակում անցկացվեց հայ-ռուսական համատեղ շքերթը (լուսանկարներ, տեսանյութ)

09/05/2019 schedule15:20

Հզոր ու խրոխտ քայլեր, զինտեխնիկա, ցուցադրական ելույթներ: Գյումրու Վարդանանց հրապարակում անցկացվեց հայ-ռուսական համատեղ հաղթական շքերթը: Զինվորների քայլերի համաչափությամբ տրոփում էր նաեւ Մեծ Հայրենականի վետերանների սրտերը: Վետերաններ, ովքեր այսօր մտքով 74 տարի հետ գնացին, հասան Ստալինգրադ ու Բեռլին: Հիշեցին անցած պատերազմական օրերը, հուզվեցին: Ասացին այս հաղթանակը բոլորիս սրտանց են նվիրել:

«Էս կարմիր վարդն որ կա, այ էս վարդի նման էինք, ջահել էինք, հպարտ էինք, ուրախ էինք: Որ պատերազմը սկսվավ, ամեքս 16, 17 տարեկան էինք: Շատերս որ ֆրոնտ գնացինք, տնեցոնք էլ խաբար չեղան: Հասանք, նամակ գրինք: Ըսեցինք լավ ենք, ու ըդպես՝ զա ռոդինու: Էնքան եղավ, որ հենց կռվի դաշտում էլ իրանց երկրորդ կեսին գտան, նշանվան: Համ կկռվեինք, համ կապրեինք: Ու գիտեինք, որ էդ պատերազմում բդի հաղթեինք, ուրիշ ձեւ չկար»,- պատմեց Անդրեյ պապը:Շքերթին մասնակցեցին ինչպես Հայոց բանակի ստորաբաժանումներն, այնպես էլ Գյումրիում տեղակայված ՌԴ զորամասերի զինվորականները։«Երկրորդ աշխարհամարտը մեծ փորձություն էր ամբողջ մարդկության համար: Այն ծանր փորձություն էր ցեղասպանության միջով անցած մեր ժողովրդի համար ևս: Մեր պապիկները և տատիկները Հայաստանում, թե սփյուռքում, ռազմի դաշտում, թե թիկունքում պատվով բռնեցին այդ քննությունը: Այսօր տոնական առիթ է վերհիշելու սխրանքների դրվագները և մարդկանց, որոնց գերմարդկային ջանքերի ու անձնազոհության շնորհիվ կոփվեց միասնական հաղթանակը: Ցավոք, 20-րդ դարի վերջին հայ ժողովրդը ևս մեկ անգամ կանգնեց կյանքի ու ազատության համար զինված պայքարելու անհրաժեշտության առջև, ինչը մեր կողմից ավարտին հասցվեց խաղաղության պարտադրմամբ: Արցախյան ազատամարտը և նրա հերոսական էջը՝ Շուշիի ազատագրումը, մեր ներկայում և ապագայում ապրելու իրավունքն է, որը մենք վաստակեցինք: Փառք ու պատիվ մեր բոլոր քաջերին եւ հավերժ հիշատակ հանուն հայրենիքի նահատակվածներին»,-ներկաների ողջունեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:«Իմ եւ գյումրեցիների անունից շնորհավորում եմ Հայրենական Մեծ պատերազմի 74-րդ եւ Շուշիի ազատագրման 27-ամյա հաթանակի առիթով: Մայիսի 9-ը  յուրաքանչյուր հայի համար լոկ ամսաթիվ չէ, այլ լուսավոր ապագայի կերտման խորհրդանիշ է:  Այսօր Եռատոն է մեզ համար: Հայ ժողովուրդը մեծ խանդավառությամբ նշում է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը, որին շուրջ 600.000 հայորդի մարտնչելով մարդկության դեմ ուղղված բարբորոսության դեմ, իրենց ավանդն ունեցավ ֆաշիստական Գերմանիայի ջախջախման գործում: 27 տարի առաջ, մայիսի 8-ին պարտադրված պատերազմում հայկական կամավորական ջոկատները հաջողությամբ իրականացրեցին Հարսանիք լեռներում օպերացիան, ազատագրելով Շուշին:  Այսօր նաեւ ԱՀ բանակի ստեղծման օրն է: Շնորհավորում եմ բոլորիս,-ելույթի իր խոսքում ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը»:Շքերթի ավարտից հետո Անմահ գնդի ուղեկցությամբ բոլորն ուղեւորվեցին դեպի Մայր Հայաստան հուշահամալիր՝ ծաղիկներ խոնարհելու Մեծ Հայրենականի նահատակների հիշատակը հավերժացնող Անմահ կրակի մոտ:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2844 դիտում

Մալխաս Ամոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Դեմ ըլլալով կողմ ըլլալ կամ ուղիղ հակառակը. ովքեր կլինեն Գյումրու նորընտիր ավագանու կազմում

Իրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Իրանի արտգործնախարար

Անթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հաքան Ֆիդանի հետ

Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում 1:2 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակցին

ԼՂ-ը լուծարելուց հետո ուզում են լուծարել ՀՀ-ը կամ երկրի ներսում երկիր հիմնել. Կրեմլից հրաման ունեն․ Բլեյան

Մեղրիում «Կրթվելը նորաձև է». կայացել է Շարժման 25-րդ հանդիպումը. լուսանկարներ, տեսանյութ

Ավարտվել է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլը. տեսանյութ

Ագարակում նոր մաքսակետ է կառուցվում, անձնագրային հսկողությունն իրականացնում է ԱԱԾ Սահմանապահ զորքը. վարչապետ

Ծաղկավանի վարչական տարածքում մեքենաներ են բախվել. կա վիրավոր

Աշխարհում մեկ մարմին իրավունք ունի մեկնաբանել մեր Սահմանադրությունը, դա ՀՀ Սահմանադրական դատարանն է. Միրզոյան

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Մինչև 50 կգ քաշ ունեցող չինացիներին խնդրում են մնալ տանը. ուժեղ քամիներ են մոլեգնում. տեսանյութ

Անթալիայում տեղի է ունեցել հանդիպում Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարների միջև

ՔԿՀ աշխատակցի տան դռան բռնակին պայթուցիկի նմանվող կասկածելի իր է հայտնաբերվել. հայտնի է՝ ում բնակարանն է

ՌԴ-ում կալանավորված Թաթուլ Ասիլյանը կհանձնվի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին

ՆԳ նախարարն ու Իրանի դեսպանը անդրադարձել են համագործակցության ընդլայնման թիրախային ուղղություններին

Պատրաստվում ենք անտեսել պատմական հնարավորությունը և բանակցային սեղանին դնել խնդրահարույց նոր հարցե՞ր. Միրզոյան

Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում ձյուն է տեղում

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տարել մեկնարկում

Լուծումը հստակ է՝ ստորագրել պայմանագիրը և ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տալ հակամարտությանը. Միրզոյան

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ

ՀՀ-ն և Ադրբեջանը կարող են հույս դնել Վրաստանի վրա, խաղաղ Հարավային Կովկասը առաջնահերթություն է. Բոճորիշվիլի

Սուրբ Աթոռում Ադրբեջանի ֆինանսավորմամբ անցկացված միջազգային գիտաժողովում կեղծվել է ՀՀ պատմությունը. «Գեղարդ»

Օդի ջերմաստիճանը չի փոխվի. անձրևները կշարունակվեն, լեռնային շրջաններում ձյուն կտեղա

Երևանի Թումանյան փողոցի սյուների գովազդային վահանակներն ապամոնտաժվել են. տեսանյութ

Մեզ պետք չէ գոյատևել, մեզ պետք է ապրել, Նռնաձորի համար նոր ճանապարհ ենք կառուցում և մանկապարտեզ. վարչապետ

Ինչ է քննարկվել Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպման ժամանակ

Անթալիայում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ պանելային քննարկում է տեղի ունեցել

Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ

Անթալիայում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը

Հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենաներում. 1 հոգի տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն

ԵԽԽՎ նախագահը ներառվել է Բաքվի սև ցnւցակում

Քո կողմից խաբված գյումրեցին մնալու է իր չընտրած քաղաքապետի ղեկավարած Գյումրիում. Հակոբյանը՝ Գրիգորյանին

Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին. առանցքում են եղել աշխարհաքաղաքական զարգացումները

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 12-ին

Իրանի պատվիրակությունը ժամանել է Օման՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների

Արայիկ Հարությունյանը EWF կոնգրեսում ներկայացրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի տեսլականը