Ո՛ւր էլ լինեմ, ես ձեր դատաստանին պետք է լինեմ ներկա. Սիլվա Կապուտիկյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

2004 թվականի ապրիլի լույս 13-ի գիշերվա դեպքերից հետո, երբ իրավապահները աննախադեպ դաժանությամբ ցրեցին ընդդիմադիրների խաղաղ ցույցը Ռոբերտ Քոչարյանի նստավայրի մատույցներում, անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը հայտարարեց «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը վերադարձնելու մասին: Կապուտիկյանը շքանշանը ստացել էր 1998 թվականին:

«Ինձ համար շատ ծանր մի ընտրություն էր դա՝ հետ վերադարձնել Մեսրոպ Մաշտոցի շքանշանը, որովհետեւ ես մինչեւ հիմա մտածում եմ, թե ինչու այդպես պիտի լիներ, որ մեր անկախ հանրապետության իրավիճակը այնպես դասավորվեր, որ ես ստիպված լինեի վերադարձնել շքանշանը, որը կրում է Մեսրոպ Մաշտոցի անունը... Նա իմ կյանքի, իմ հոգու շաղախի մեջ խառնված մի մեծություն է, մի սրբություն է, որին ես այս իմ քայլով մտածում եմ, որ հավատարիմ մնացի, քանի որ նրա ժողովուրդը այսօր ենթարկվում է հալածանքի ոչ միայն ֆիզիկական, ուժային մեթոդներով, այլեւ մշակույթի ասպարեզում, որ անհրաժեշտ չափով չի հարգվում Մեսրոպ Մաշտոցի լեզուն, Մեսրոպ Մաշտոցի հիմնած դպրոցը, Մեսրոպ Մաշտոցով շնչավորված մշակույթը»,- ասել էր անվանի բանաստեղծուհին:

Արձագանքելով նրան՝ Ռոբերտ Քոչարյանն ասել էր. «Ուղղակի ափսոսանք եմ հայտնում: Եթե ինքը չլիներ ավելի կոշտ պատասխան կտայի»:

«Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը վերադարձնելու հետ մեկտեղ
Սիլվա Կապուտիկյանը Քոչարյանին էր ուղարկել նաեւ այդ օրերին գրած իր այս բանաստեղծությունը.

Ես չեմ ապրում արդեն ու ես չեմ էլ մեռնում, 
Եվ իմ չմեռնելը տևելու է երկար, 
Ո՛ւր էլ լինեմ` տանը, դրսում, հեռաստանում, 
Ես ձեր դատաստանին պետք է լինեմ ներկա:

Դուք, փոքր ու մեծ տերեր, այրեր դուք ապիկար, 
Առաջնորդներ չնչին ու կեսկատար, 
Ստոր ձեր տեսակին ստորոտն էր հարմար, 
Դուք եղծությամբ, ստով հասաք կատար:

Մտքի ընտրյալներին դուք դարձրիք ծառա
Ու դարձրիք պատանդ, հլու ընտրազանգված, 
Մի պարկ փուտ ալյուրով մարդկանց խիղճը առաք, 
Դուք` փչացած վաղուց` փչացրեցիք նրանց:

Ու լլկեցիք հոգին ու փշրեցիք նորից
88-ի հրաշք ժողովրդին.
Ստիպեցիք լքել հայրենիքը, որին
Արյուն էին տվել, կյանք ու որդի:

Իսկ նա, որ ստրուկին ճզմեց իր մեջ, ելա՛վ, 
Հանուն պատվի, պարտքի եկավ հրապարակ, 
Զորքով, փշալարով շուրջկալեցիք նրան
Ու ջանացիք ջարդել ոտքերի տակ…

Օ՜, խաղատուն դարձած հայրենական մեր տուն, 
Ցեխերի մեջ ընկած մագաղաթյա մատյան, 
Կախաղանի սյունից կախված անկախություն, 
Մեր լույս երազների խավարակուռ պատյան:

Ես ի՞նչ, ի՞նչ խոսքերով նզովք կարդամ ու սաստ, 
Ձեզ, որ խուժդուժ կարգերն այս երկնեցիք, 
Ուր դուք դարձաք հեծյալ, ժողովուրդը` գրաստ, 
Օտարի դուռն ընկած մի մուրացիկ:

Եվ ես հայ բանաստեղծ, ի՞նչ սև բախտի հասա, 
Որ նզովքի խոսք եմ ասում… հային.
Հզոր ճախրից հետո այս անկումը տեսա
Եվ ապրեցի օրերն այս դիվային:

Ո՛չ, չեմ ապրում արդե՛ն ու ես չեմ էլ մեռնում, 
Իսկ թե - անեծք վերին - մնաք ինձնից երկար, 
Մե՛կ է, ո՛ւր էլ հանգչեմ, ո՛ր մի գերեզմանում, 
Ես ձեր դատաստանին լինելու եմ ներկա…

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
50917 դիտում

Բնակարան կամ շքեղ ավտոմեքենա ունեցող ԼՂ ընտանիքը չի կարող օգտվել աջակցության լրացուցիչ ծրագրից․ Հարությունյան

Ինքս ինձ ուրիշ կողմից եմ բացահայտել. Բրյունետը երկրպագուներին է ներկայացրել Love Reversed երգն ու տեսահոլովակը

ԼՂ ընտանիքների որոշ խմբերին ապրիլի 1-ից 40-հազարական դրամ կտրվի․ ովքե՞ր կարող են դիմել․ մանրամասներ

Անթալիայում կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը

Ավտովարկի նոր պայմաններ Ամիօ բանկի կողմից

Բրատիսլավայում ապրիլի 11-ին մեկնարկում են հունահռոմեական ոճի ըմբիշները. Եվրոպայի առաջնություն

Սարիկ Մինասյանը Գյումրիում ամենաբարձր տոկոս հավաքած թեկնածուն է․ Տիգրան Ավինյան

Դատախազը դատարան է հանձնել պաշտոնեական անփութության մեջ մեղադրվող դատավորի վերաբերյալ քրեական վարույթը

Անթալիայում կհանդիպեն Էրդողանն ու Սիրիայի ղեկավարը

Ինձ հետ կապված որևէ իրավական գործընթաց չկա և չի կարող լինել․ Ավինյան

Գալյանն ԱՄՆ-ում Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանը հանդես է եկել ելույթով

Պատերին՝ բորբոսներ, կոռոզիայի հետքեր. պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Պետգույքի կառավարման կոմիտեն օտարման է ներկայացրել Երևանում և մարզերում գտնվող մի շարք անշարժ գույքեր

Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ․ Բաղդասարյան

Ուրուգվայի խորհրդարանը միաձայն ընդունել է հայտարարություն՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատել հայ գերիներին

Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր ավտոճանապարհի մի հատվածը փակ կլինի երթևեկության համար

Արայիկ Հարությունյանին մեկօրյա արձակուրդ է տրամադրվել

ՌԴ ԱԳՆ-ն նշել է Կիևի հետ բանակցությունների համար անհրաժեշտ պայմանները

Վահե Հովհաննիսյանն Իվա Պետրովայի հետ հանդիպմանը ներկայացրել է պահուստային ծրագրի կարևորությունը և մանրամասները

Աշխարհի գավաթ․ չորս հայ մարմնամարզիկ եզրափակիչ փուլում է

Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստը. Հայաստանը ներկայացնում է փոխնախարարը

Վրաստանը պատրաստ է հարթակ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության համար. Բոչորիշվիլի

ԱՄՆ-ում ուղղաթիռ է կործանվել. ներսում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են

Ադրբեջանի ՊՆ-ն չի դադարեցնում ապատեղեկատվությունների շարքը. հայկական կողմը հերքում է

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Հունաստան

Զինված ուժերում իրավունքների պաշտպանության խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. ՄԻՊ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկին կայցելի Հայաստան

Բաքվում շարունակվել է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը. նոր լուսանկարներ են հրապարակվել

Շենքերից մեկի տանիքի տակ աշխատանքներ կատարած քաղաքացին ընկել է ներքև

Հրապարակվել է Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների և նրանց անչափահաս տղայի ողբերգական ավտովթարի գործով վճիռը

ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Սանկտ Պետերբուրգ. ովքե՞ր են կազմում

Քոչարյանի աջակիցները Գյումրիում լծված են Մարտուն Գրիգորյանի հեղինակության ոչնչացման գործին. Ստեփանյան

Քննարկվել են կրիպտոակտիվների շրջանառությանն ու դրա օրենսդրական կարգավորմանն առնչվող հարցեր

Ի՞նչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

Անօրինական ներգաղթյալներին ապաստան տրամադրող քաղաքը կամ նահանգը կզրկվի ֆինանսավորումից. Թրամփ

Քննարկվել է հայ-ֆրանսիական կապերի ամրապնդումն անիմացիայի ոլորտում

«Հյուսիս-հարավ» նոր կառուցվող, սակայն չգործող ճանապարհին մեքենաներ են բախվել

Մարաղայի ջարդերի և նման վայրագությունների կանխարգելումը պահանջում է հրաժարվել ատելության խոսքից. ԱԳՆ