Երևան
12 °C
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում երկարատեւ քննարկումներից հետո սկսվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով քննությունը:
Մասնավորապես գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Պետրոս Պետրոսյանը անդրադարձավ Քոչարյանին առաջադրված մեղադրանքներում հիմնավոր կասկածի հանգամանքներին՝ հրապարակելով մի շարք տեղեկություններ եւ փաստեր: Ըստ դատախազի՝ դատարանին բավարար է ուսումնասիրելու քրեական գործի նախաքննության ընթացքում առգրավված ՀՀ պաշտպանության նախարարության արխիվից 2008 թվականի փետրվարի 23-ին Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրված համապատասխան գաղտնի հրամանը, որպես վկաներ հարցաքննված մի շարք անձանց՝ Արշակ Կարապետյանի, Վարդան Հարությունյանի, Վալերի եւ Վիկտոր Պողոսյանների եւ մի շարք այլ անձանց հարցաքննության արձանագրությունները: Պետրոս Պետրոսյանի խոսքով՝ դատարանը կարող է ուսումնասիրել նախագահի կողմից 2008 թվականին հրավիրված խորհրդակցությանը մասնակցած անձանց հարցաքննության արձանագրությունները, որոնք եւս հիմնավորում են առաջադրված մեղադրանքի հետ մեղադրյալի առնչությունը: Նա նաեւ վկայակոչեց Քոչարյանի՝ 2008 թվականի հեռուստատեսային նյութի տեսագրությունը, լազերային սկավառակները՝ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների զրահատեխնիկայի վերաբերյալ, ՀՀ ազգային արխիվից ստացած արտակարգ դրություն հայտարարելու մասին 2008 թվականի մարտի 1-ի հրամանագիրը:
Ինչ վերաբերում է կաշառքի դրվագին, ապա Պետրոս Պետրոսյանը նշեց, որ արարքի կատարման փաստը հիմնավորող նյութերն են Սիլվա Համբարձումյանի հարցաքննությունները (նա նաեւ այլ անուններ թվեց, որոնք լսելի չէին,-հեղ.), Սիլվա Համբարձումյանի, Վարդան Օսկանյանի եւ Սամվել Մայրապետյանի հետ տեղի ունեցած առերես հարցաքննությունների արձանագրությունները:
Պետրոսյանը նշեց, որ գործը գտնվում է, ըստ էության, քննության փուլում եւ քննությունից թաքնվելու ռիսկերն ավելի բարձր են. ըստ նրա՝ գործը դատարանում է եւ այս պայմաններում հնարավոր փախուստը արդեն հնարավոր է դառնում: «Քրեական գործով թաքնվելու ռիսկերի հետ կապված մենք վկայակոչում ենք հետեւյալ քրեական գործում առկա տեղեկությունները՝ մասնավորապես մեղադրյալի հիմնական գործունեության վայրը հանդիսանում է ՀՀ-ից դուրս. Եվրոպական դատարանը բազմաթիվ վճիռներում անդրադարձել է անձի սոցիալական կապերին, դիրքին, նրա ֆինանսական միջոցներին եւ դրանք իրենց ամբողջության մեջ գնահատելով՝ թե՛ թաքնվելու, թե՛ խոչընդոտելու ռիսկերը ավելի քան բարձրանում են: Վերլուծելով էլեկտրոնային սահմանային համակարգում նրա սահմանահատումների տվյալները՝ մեր ենթադրությունը ողջամիտ համարելու հիմքեր է տալիս»,- ասաց Պետրոսյանը:
Դատավոր Դավիթ Գրիգորյանը մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին լսելուց հետո վկայակոչեց մեղադրող դատախազի խոսքից մի հատված այն մասին, որ պաշտպանական կողմը դիմել է նախաքննական մարմնին՝ Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը ստանալու եւ երկրից հեռանալու թույլտվություն ստանալու համար ու հարցրեց. «Դուք ասացիք, որ նախաքննական մարմինը մերժել է այդ պահանջը՝ դիտարկելով փախուստի ռիսկը։ Ի՞նչ նկատի ունեիք փախուստի ռիսկ ասելով։ Այսինքն՝ նա դիմում է՝ ասելով՝ ես ցանկանում եմ դիմել փախուսի՞։ Ի՞նչն եք դիտում որպես փախուստի ռիսկ»։ Ի պատասխան Պետրոսյանն ասաց. «Երկրի տարածքից դուրս գալու հնարավորությունն ենք մենք դիտարկել։ Վարույթն իրականացնող մարմինը կարող է օբյեկտիվ ենթադրություն ունենա, որ մեղադրյալը կարող է դիմել փախուստի։ Այսինքն՝ կանխել ենք նրա փախուստի ռիսկը՝ հնարավորություն չտալով դուրս գալ երկրից»: Դատավորը դատախազից հետաքրքրվեց նաեւ, թե կալանքի ժամկետը երկարաձգելու մասին դատական ակտի կայացումից հետո կատարվե՞լ են քննչական գործողություններ, ձեռք բերվե՞լ են այնպիսի տվյալներ, որոնք կվկայեն կամ կփաստեն: Դատախազ Պետրոսյանը հստակ պատասխան չտվեց՝ նշելով, որ գործի ամբողջ նյութերը ներկայացվել են դատարան, երբ քննարկվում էր խափանման միջոցը երկարացնելու մասին հարցը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎարչապետը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին. տեսանյութ
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 102 մլն եվրոյի առողջապահական վարկային համաձայնագրին
Իլհամ Ալիևը հայտարարում է, որ չի ենթարկվի ՄԻԵԴ-ի որոշումներին. սա ընդունելի՞ է. Ջուլհակյանը՝ ԵԽԽՎ նիստում
Ի՞նչ վիճակում են շտապօգնության վթարից տուժած բուժքույրն ու վարորդը. նոր մանրամասներ
Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացին. Էրդողանը՝ Ալիևին
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա. հայտնի է օրակարգը
Կոնվերս Բանկ. Անվտանգ և անհատականացված բանկինգի դարաշրջանը
Ստամբուլում հրդեհ է բռնկվել քիմիական նյութերի պահեստում. տեսանյութ
9:0. Մալխաս Ամոյանը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունը. տեսանյութ
Դադարեցվել է Արմավիրի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը
Հանդիպել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբինյանն ու Քըլըչը
Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների մեծ մասում անձրև, լեռներում նաև ձյուն կտեղա
Չինաստանի ամենահայտնի պետական հիմնադրամի` «Soong Ching Ling»-ի հետ համագործակցության հուշագիր է ստորագրվել
Վրաերթ՝ Աբովյանում. 20-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Բնակարան կամ շքեղ ավտոմեքենա ունեցող ԼՂ ընտանիքը չի կարող օգտվել աջակցության լրացուցիչ ծրագրից․ Հարությունյան
Ինքս ինձ ուրիշ կողմից եմ բացահայտել. Բրյունետը երկրպագուներին է ներկայացրել Love Reversed երգն ու տեսահոլովակը
ԼՂ ընտանիքների որոշ խմբերին ապրիլի 1-ից 40-հազարական դրամ կտրվի․ ովքե՞ր կարող են դիմել․ մանրամասներ
Անթալիայում կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը
Ավտովարկի նոր պայմաններ Ամիօ բանկի կողմից
Բրատիսլավայում ապրիլի 11-ին մեկնարկում են հունահռոմեական ոճի ըմբիշները. Եվրոպայի առաջնություն
Սարիկ Մինասյանը Գյումրիում ամենաբարձր տոկոս հավաքած թեկնածուն է․ Տիգրան Ավինյան
Դատախազը դատարան է հանձնել պաշտոնեական անփութության մեջ մեղադրվող դատավորի վերաբերյալ քրեական վարույթը
Անթալիայում կհանդիպեն Էրդողանն ու Սիրիայի ղեկավարը
Ինձ հետ կապված որևէ իրավական գործընթաց չկա և չի կարող լինել․ Ավինյան
Գալյանն ԱՄՆ-ում Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանը հանդես է եկել ելույթով
Պատերին՝ բորբոսներ, կոռոզիայի հետքեր. պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Պետգույքի կառավարման կոմիտեն օտարման է ներկայացրել Երևանում և մարզերում գտնվող մի շարք անշարժ գույքեր
Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ․ Բաղդասարյան
Ուրուգվայի խորհրդարանը միաձայն ընդունել է հայտարարություն՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատել հայ գերիներին
Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր ավտոճանապարհի մի հատվածը փակ կլինի երթևեկության համար
Արայիկ Հարությունյանին մեկօրյա արձակուրդ է տրամադրվել
ՌԴ ԱԳՆ-ն նշել է Կիևի հետ բանակցությունների համար անհրաժեշտ պայմանները
Վահե Հովհաննիսյանն Իվա Պետրովայի հետ հանդիպմանը ներկայացրել է պահուստային ծրագրի կարևորությունը և մանրամասները
Աշխարհի գավաթ․ չորս հայ մարմնամարզիկ եզրափակիչ փուլում է
Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստը. Հայաստանը ներկայացնում է փոխնախարարը
Վրաստանը պատրաստ է հարթակ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության համար. Բոչորիշվիլի
ԱՄՆ-ում ուղղաթիռ է կործանվել. ներսում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են
Ադրբեջանի ՊՆ-ն չի դադարեցնում ապատեղեկատվությունների շարքը. հայկական կողմը հերքում է
Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Հունաստան
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. ՄԻՊ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT