Քոչարյանն իր վերջին հարցազրույցում ծանրագույն վիրավորանք հասցրեց ժողովրդին. մարդկանց և անասունների տարբերության մասին

Վերջին օրերին հետաքրքիր միտում է նկատվում՝ նախկինները, քաղաքական բոլոր փաստարկները սպառելով, անցել են «սառնարանային» քարոզչությանը։ Իմաստը հետեւյալն է՝ ժողովրդին սեփական սառնարանի պարունակությունից բացի որեւէ այլ բան չի հետաքրքրում, հետեւաբար՝ ցանկացած իշխանության թիվ մեկ խնդիրը մարդկանց սառնարանները լցնելն է, եւ մարդիկ ըստ իրենց սառնարանների պարունակության են գնահատում ցանկացած իշխանության գործունեությունը։

Համաձայնվեք, որ մարդն անասունից տարբերվում է հենց նրանով, որ մարդու համար սեփական կերակրատաշտից (մսուրից, լափամանից) բացի այլ արժեքներ էլ կան, եւ եթե մեկը հայտարարում է, թե ժողովրդի համար ամենակարեւորն ուտելիքն է, դրանով իսկ նա ժողովրդին անուղղակիորեն անասունների հետ է համեմատում։ Իսկ դա ցանկացած ժողովրդի համար մեծագույն վիրավորանք է։ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում ըստ էության հենց այդպիսի ծանրագույն վիրավորանք հասցրեց մեր ժողովրդին, իսկ նրա «վկաները» առանց հասկանալու սկսեցին տիրաժավորել դա՝ կարծելով, թե «մարդկանց սրտից են խոսում»։ Ավելին՝ սրանք հարցն այնպես են ներկայացնում, թե իբր Հայաստանում հարյուր հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել, որովհետեւ սոված էին, ու հեղափոխությունից միայն մի ակնկալիք ունեին՝ «կուշտ փորով հաց ուտել»։

Հետաքրքիր է՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հիշո՞մ են այն ժամանակները, երբ ղարաբաղյան շարժման հզորությունից ցնցված՝ ԽՍՀՄ իշխանությունները եզրակացրել էին, թե արցախցիների ընդվզման պատճառը ոչ թե ազատության ու արժանապատիվ կյանքի ձգտումն է, այլ սոցիալական վատ վիճակը, եւ որոշել էին Ղարաբաղին լրացուցիչ 400 միլիոն ռուբլի հատկացնել (հսկայական գումար՝ ընդամենը 180 հազար բնակչություն ունեցող մարզի համար)։ Ու կհամարձակվեի՞ն նրանք այն ժամանակ հայտարարել, թե պայքարը շարունակել չարժե, որովհետեւ կարեւորը մարդկանց «սառնարանների պարունակությունն է»։ Կամ՝ հետագայում տարիներ շարունակ Ադրբեջանը հայտարարում էր, թե խաղաղության հաստատման դեպքում (հասկանալի է՝ իրենց համար նպաստավոր պայմաններով խաղաղության) Ղարաբաղի ու Հայաստանի ժողովրդի սոցիալական վիճակը կտրուկ կլավանա, շրջափակումը կվերացվի, կընդգրկվենք տարածաշրջանային բազմաթիվ նախագծերում եւ այլն։ Հիմա փաստորեն, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի տրամաբանությամբ, ժողովուրդը պիտի գրկաբա՞ց ընդունի «լիքը սառնարաններ ունենալու» այդ հեռանկարը։ Սրանք իսկապե՞ս մեր ժողովրդին իրենց արշինով են չափում։

Մեծ հաշվով՝ հեղափոխության իմաստը հենց պետություն-հասարակություն (ժողովուրդ) փոխհարաբերություններն արմատապես փոխելն է։ Ժողովուրդը ստրուկ չէ, որին ստրկատերը պիտի օրը երկու անգամ կերակրի ու հոգա մնացած մանր-մունր կարիքները՝ դրա դիմաց անխնա շահագործելով ու մահու չափ նվաստացնելով։ Իշխանությունները պարտավոր են ամեն ինչ անել, որպեսզի հասարակության յուրաքանչյուր անդամ հնարավորություն ունենա ոչ միայն արժանապատիվ աշխատանքով «լիքը պահել» իր սառնարանը, այլեւ իրեն լիարժեք մարդ զգա։ Մարդ, եւ ոչ թե ստրուկ, որը լավ կերակրող տիրոջից գոհ է լինում ու ապստամբում վատ կերակրող տիրոջ դեմ։ Հայաստանի նոր իշխանությունները հենց այս հարաբերություններն են փոխում, եւ պետք է ասել՝ ընդամենը մեկ տարվա ընթացքում լուրջ հաջողությունների են հասել։ Ու հենց սա է, որ մտահոգում է նախկիններին, որովհետեւ ստրուկներին հնարավոր է վարձել կամ գայթակղել մի կտոր հացով (կամ պիցցայով), իսկ ազատ մարդիկ այլ արժեքներով են առաջնորդվում։

Ու որքան նվազում են ստրուկի հոգեբանություն ունեցողները եւ ավելանում են արժանապատվություն ունեցող քաղաքացիները, այնքան փոքրանում է նախկինների՝ նոր իշխանությունների դեմ սոցիալական բողոքի ալիք բարձրացնելու շանսը։

Հ․ Գ․ Ի դեպ, հարց է ծագում՝ ինչպե՞ս է պատահել, որ իբր «ժողովրդի սառնարանները լիքը պահելու մասին մտածող» իշխանությունների օրոք Հայաստանից արտագաղթել է առնվազն 400 հազար մարդ։ Երեւի դիետայի վրա էին ու կուշտ կյանքից են փախել։

Տպել
19157 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է