Երևան
12 °C
Երեւանում կայացած «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի զարգացման հեռանկարները» ֆորումի շրջանակներում Գյումրու եւ Սպիտակի քաղաքապետարանները հետագա համագործակցության հուշագիր են ստորագրել Գյումրիում գործող YIC-ի`Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ:Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլից ԵՄ եւ Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ ԵՆԿ-ն գործարկեց Հայաստանում առաջին բաց երիտասարդական կենտրոնը՝ «Գյումրու երիտասարդների տունը», որտեղ օրվա ցանկացած ժամի կարող են այցելել Շիրակի մարզի եւ Գյումրու 13-ից 18 տարեկան երիտասարդները: Նրանք ոչ ֆորմալ կրթություն ստանալու հնարավորություն ունեն տարբեր դասընթացների, խաղերի եւ ուղղակի շփումների միջոցով: Այս ծրագիրը հաջողությամբ գործում է եւ ընդլայնման կայուն հեռանկարներ ունի: Ի դեպ, այս կենտրոնում մեծ սիրով ի թիվս այլ հյուրերի, մշտապես հյուրընկալվում է նաեւԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, կենտրոնի երիտասարդների հետ տարբեր թեմաներ քննարկում, պատասխանում նրանց հետաքրքրող հարցերին:
Գյումրու մոդելը հանրապետության այլ մարզերում ներդնելու առաջարկներ կան հենց այդ մարզերի տարբեր համայնքներից: «Մենք ուրախ ենք այս հնարավորության համար, մենակ թե Նաջարյանը (նկատի ունի ԵՆԿ հկ նախագահ Արթուր Նաջարյանին) չփոշմանի,-հուշագիրը ստորագրելիս կատակեց Սպիտակի համայնքապետ Գագիկ Սահակյանը»:Իսկ Նաջարյանը ոչ միայն փոշմանելու միտք չունի, այլ ավելին, ասում է մեծ աշխատանք կա Սպիտակում անելու: «Սպիտակի համայնքապետարանի հետ կնքված հուշագրով փորձելու ենք առաջիկա ամիսներին տեղում ուսումնասիրություն անել, հասկանալու համար, թե ինչպես պետք է նման կենտրոն բացել Սպիտակում եւս: Գյումրիից հետո ընտրությունը եղավ Սպիտակը, քանի որ հետաղետյան կարգավիճակով պայմանավորված գրեթե նույն խնդիրներն են առկա: Հույս ունենք, որ մինչեւ տարեվերջ կկարողանանք Սպիտակում կենտրոնը բացել, որը մեր տարածաշրջանում Գյումրիից հետո կլինի 2-ը»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց ԵՆԿ հկ նախագահ Արթուր Նաջարյանը:Գյումրու համայնքապետարանի հետ կնքված հուշագիրը կենսական նշանակության կարելի է համարել, որով Երիտասարդների տան գործունեության շարունակականությունն ապահովելու համար համագործակցային կարեւոր քայլ է արվել: Համայնքապետարանը պարտավորվել է առաջիկա տարիներին հոգալ Երիտասարդների տան կոմունալ բոլոր ծախսերը: Դրանից բացի, բակն ունի բարեկարգման կարիք: Այդ խնդիրն է կարգավորելու: Գյումրու համայնքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը հուշագիրը ստորագրեց ու բարձրաձայնեց՝ հաճույքով են համագործակցում ԵՆԿ-ի հետ: Հարաբերություններն էլ գործնականից վաղուց են հատել բարեկամականի սահմանը: «Քաղաքի եւ երիտասարդների համար մեծ գործ են անում, շատ կարեւոր խնդիր են լուծում, մենք էլ պետք է կարողանանք ինչով հնարավոր է սատար կանգնել»,-ելույթի իր խոսքում ասաց Ռուբեն Սանոյանը:ԵՆԿ-ն իր հաջողված փորձը ՀՀ տարբեր համայքներում ներդնելու հստակ քայլից առաջ լուրջ հետազոտություն է անցկացրել, ինչը հնարավորություն է տվել առավել հստակ եւ առարկայական հասկանալ Հայաստանում երիտասարդական աշխատանքի զարգացման հեռանկարներն ու մարտահրավերները: Պարզել, թե ինչպե՞ս կարելի է Բաց երիտասարդական աշխատանքի իրենց մեթոդաբանությունը դարձնել առավել կիրառելի:
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Երիտասարդական քաղաքականության վարչությունը եւս գոհ է ԵՆԿ-ի աշխատանքից: Վարչության պետ Թամարա Թորոսյանն ասաց Գյումրիի «Երիտասարդների տուն. բաց երիտասարդական կենտրոն»-ն այն լավագույն օրինակն է, որին կարող են այլ քաղաքներ եւս հետեւել:«Բաց երիտասարդական աշխատանքն անցյալ տարի մեկնարկվել է Գյումրու ԵՆԿ-ի նախաձեռնությամբ, եւ մենք հիմա չունենք այլ կառույցներ ու կազմակերպություններ, որոնք եւս ունենան այդպիսի նախաձեռնություն: Սակայն Բաց երիտասարդական աշխատանքի ներդրումը ՀՀ-ում շատ կարեւոր քայլ է, որովհետեւ մենք համայնքային մակարդակում երիտասարդական աշխատանքի բարելավման խնդիր ունենք»,-ասաց Երիտասարդական քաղաքականության վարչության պետը:
Հավանաբար Սպիտակից հետո նման կենտրոն կհիմնադրվի նաեւ Էջմիածնում: Սա առաջին հերթին զբաղվածության խնդրի լուծման բանալի է: Եվ, որ ամենակարեւորն է, երիտասարդների համար ապահով եւ անվտանգ տարածքներում կապահովվի ժամանց, կրթություն, կձեւավորվի իրավագիտակից քաղաքացի:«Մենք խոսում ենք 11-ից 12 տոկոս երիտասարդության մասին, ովքեր տարբեր նախաձեռնություններում ընդգրկվում են շատ տարբեր ձեւաչափերով, եվ ունենք մոտ 90 տոկոս երիտասարդներ Հայաստանում, ովքեր որեւէ տեղ որեւէ ներգրավվածություն չունեն: Մեր խնդիրն է լինել հասանելի այն խմբերի համար, որոնք իրենք իրենց չեն գալու դեպի հկ-ներ ու հանրային գործընթացներ: Բաց երիտասարդական կենտրոնների մոդելը հենց նրանով է կարեւոր, որ ինքն է ընդառաջ գնում երիտասարդին, ու չի սպասում, թե երբ է երիտասարդը գալու եւ բացելու իր դուռը»,-ասաց Երիտասարդության ոլորտում հանրային քաղաքականության փորձագետ Աննա Եղոյանը:Ֆորումն ամփոփվեց «Բաց երիտասարդական աշխատանքի տեղայնացում ՀՀ համայնքներում» և «Հայաստանում երիտասարդական աշխատանքի ցանցի ձևավորման հետագա քայլեր» թեմատիկ քննարկումներով: Արդյունքների ամփոփման ժամանակ YIC-ն հաշվի կառնի ցանկացած դիտարկում եւ նկատառում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել
ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել
«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ
Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար
ՀՀ-ն «դաբաղի» դեմ պատվաստանյութը ձեռք կբերի գնի կեսով, պետբյուջեն կխնայի ավելի քան 600 մլն դրամ. Պապոյան
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT