ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց Քոչարյանի վիճարկած հոդվածներից մեկը․ ըստ նրա ներկայացուցչի՝ կալանքն իրավաչափ չէ

Սահմանադրական դատարանը հրապարակեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում կայացրած որոշումը, ըստ որի՝ Քրեական դատավարության օրենսգրքի՝ Քոչարյանի վիճարկած հոդվածներից 35-րդը ճանաչեց Սահմանադրությանը չհամապատասխանող և անվավեր, մյուսը՝ 135-րդը՝ Սահմանադրությանը համապատասխանող:

ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ դատարանի երկու անդամներ հատուկ կարծիք են հայտնել:

Քոչարյանի գործով ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց, որ ՍԴ որոշման համաձայն՝ եթե Քրդատ օրենսգրքի 35-րդ հոդվածը հակասահմանադրական է, դա նշանակում է, որ խախտվել Քոչարյանի՝ Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքը։

Վարդեւանյանն անդրադարձավ ՍԴ որոշման երկրորդ կետին, ըստ որի՝ Քրդատ օրենսգրքի 135-րդ հոդվածը հակասահմանադրական չէ, իսկ այս հոդվածը կարգավորում է խափանման միջոց կիրառելու հիմքերը։ Վարդեւանյանի մեկնաբանությամբ՝ 135-րդ եւ 35-րդ հոդվածներն իրար լրացնող են, եւ առանձին չեն կարող կիրառվել․

«Սա նշանակում է, որ Քոչարյանի կալանավորումը չի կարող լինել իրավաչափ»,- ընդգծեց Վարդեւանյանը։

Ինչ վերաբերում է Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերին՝ վերջինիս ներկայացուցիչն ասաց, որ այդ հարցադրմանը կկարողանա պատասխանել ՍԴ որոշմանը ծանոթանալուց հետո։

Արամ Վարդեւանյանը նշեց, որ ՍԴ որոշումը պարտադիր է բոլորի համար, եւ դրա չկատարելը քրեորեն հետապնդելի արարք է․

«Խափանման միջոցը վերանայելու հնարավորությունը 2 տեսանկյունից կարող է լինել, կարող է լինել ե՛ւ քրեակատարողական ծառայության կողմից, ե՛ւ վարույթն իրականացնող մարմնի՝ առաջին ատյանի դատարանի կողմից»,- հավելեց Վարդեւանյանը։

Հիշեցնենք՝ Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Քոչարյանւ ՍԴ-ին խնդրել էր ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը։

Տպել
5354 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել