Քոչարյանի պաշտպանական թիմը մեկ խնդիր է դրել՝ ինչ անել դատաքննական պրոցեսից ամեն կերպ խուսափելու համար․ Անդրանիկ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Սահմանադրական դատարանի որոշումը կարող են մեկնաբանել այնպես, ինչպես ցանկանում են, որովհետեւ դրա համար վարձատրվում են։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբրետ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ՍԴ կայացրած որոշմանն ու Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանի այն մեկնաբանությանը, թե ըստ այդ որոշման՝ Քոչարյանի կալանքն իրավաչափ չէ։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը հրապարակեց Քոչարյանի դիմումի քննության արդյունքում կայացրած որոշումը, ըստ որի՝ Քրեական դատավարության օրենսգրքի՝ Քոչարյանի վիճարկած հոդվածներից 35-րդը ճանաչեց Սահմանադրությանը չհամապատասխանող եւ անվավեր, մյուսը՝ 135-րդը՝ Սահմանադրությանը համապատասխանող: Որոշման հրապարակումից հետո Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց, թե՝ ՍԴ որոշման համաձայն՝ եթե Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը հակասահմանադրական է, դա նշանակում է, որ խախտվել է Քոչարյանի՝ Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքը։

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ նախ պետք է իրավական առումով հասկանալ՝ ինչ խնդիրներ կարող է առաջացնել նմանատիպ որոշումը՝ նշելով, որ անձամբ իր համար շատ կարեւոր է, որպեսզի ՍԴ-ն խոչընդոտ չհանդիսանա, որպեսզի մեր հանրությունն էապես հնարավորություն ունենա իմանալ՝ Մարտի 1-ին ինչ է եղել․

«Ես բազմիցս ասել եմ, որ Քոչարյանի փաստաբանական թիմը մեկ խնդիր է դրել․ ինչ անել տարբեր ճանապարհներով, նաեւ մեր օրենսդրության մեջ որոշակի ճեղքեր գտնելով՝ դատաքննական պրոցեսից խուսափելու համար։ Ըստ էության, իրենք ամեն ինչ անում են, որպեսզի դատաքննությունը էապես չսկսվի կամ սկսվի այնպես, որ իրենք հնարավորություն ունենան խոչընդոտներ դնել դատարան եկող մարդկանց առաջ»,- լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։

Նա նկատեց, որ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացուցիչները հակասական մեկնաբանություններ են անում․

«Մեկն ասում է, որ գրավյալ տարածքները Արցախ չեն, հետո սկսեցին հասկանալ, որ ախմախություն են դուրս տվել, հետո սկսեցին ուրիշ ձեւ գնալ։ Բնականաբար, իրենց թիմի խնդիրը խափանման միջոցից սկսած, մինչեւ մյուս բոլոր հարցերը, վիճահարույց դարձնելն է»։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ ՍԴ-ն ինչ-որ պահի շատ կասկածելի դրսեւորումներով ուզում էր մասնակից դառնալ այս գործընթացի խոչընդոտների մեջ․

«Մի քանի օր առաջ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հիմնավորել էր, որ ՍԴ անդամներից մի քանիսը իրավունք չունեն մասնակցել Քոչարյանի դիմումի քննության գործով նիստին, որովհետեւ ինքը՝ Գրիգորյանը, լինելով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, այսօր չի մասնացկել, իրենք էլ պետք է բարի լինեին, չմասնակցեին։ Հրայր Թովմասյանն այս ամենը գիտակցված է արել եւ այս ամենը պետք է ունենա հետեւանք։ Որովհետեւ դատաիրավական համակարգի բարենորոգումը պիտի լինի բոլոր մակարդակներում, ընդհուպ՝ մինչեւ ՍԴ։ Եթե օրենքով նախատեսված է, որ Սահմանադրական դատարանը պիտի կազմված լինի դատարվորներից, ուրեմն այդպես պիտի լինի։ Այսինքն՝ ՍԴ անդամներից մի քանիը չէին կարող մասնակցել այս նիստին, բայց մասնակցել են, ինչի իրավունքը չունեին»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ Վահե Գրիգորյանը իր պահվածքով ցույց տվեց եւ Դատարանի անդամներին էլ հորդորեց, որպեսզի շարժվեն օրենքով եւ Սահմանադրությամբ․

«ՍԴ անդամները երեւի ուզել են իրենց վերջին որոշման մասնակիցը լինել, բայց այդ որոշումը շատ հնարավոր է խոչընդոտ լինի Մարտի 1-ի ամբողջական, էֆեկտիվ դատաքննություն ունենալու համար»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ դեռ պետք է ուսումնասիրի ՍԴ կայացրած որոշումը՝ առավել խորքային մեկնաբանությունների համար։

Տպել
3899 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ