Ամուլսարի հանքի շինաշխատանքների նախապատրաստական փուլը չպիտի խոչընդոտվի․ ռիսկը մնում է «Լիդիան»-ի վրա․ Բաբկեն Թունյան

Հանքի շահագործման համար պետք է շինարարական աշխատանքներ արվեն, որոնք կարող են մինչեւ մեկ տարի տեւել, եւ այդ ընթացքը ժամանակ է տալիս, որ եթե բնապահպանական ռիսկեր կան, լրացուցիչ փորձաքննություն արվի եւ դրանց պատասխաններ տրվեն։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով Ամուլսարի ոսկեբեր հանքի շահագործմանը։

Թունյանն ասաց, որ այս պահին որոշումն այն է, որ հանքի շինաշխատանքների նախապատրաստական փուլը չպիտի խոչընդոտվի, եւ դա նորմալ է․

«Ես ի սկզբանե ասել եւ ասում եմ՝ եթե պետք է հանքը փակվեր, ապա դրա համար պետք է լինեին իրավական հիմքեր, վարչապետի ելույթից լսեցի, որ իրավական հիմքեր չկան։ Եթե մի տարվա ընթացքում իրավական հիմքեր առաջ կգան, որոնք թույլ կտան հանքը փակել, նշանակում է՝ այդ ժամանակ որոշակի գործողություններ կլինեն»,- ասաց Թունյանը՝ նշելով, որ այս պարագայում, երբ իր կարծիքով առանց իրավական հիմքի ուղղակի թողնում են, որ այդ «Լիդիան» ընկերության աշխատանքը կազմաքանդվի, դա անընդունելի է, ինչը Հայաստանին՝ որպես պետության, կասկածելի, անվստահելի գործընկեր կդիտարկի։

Պատգամավորը հույս ունի՝ հարցը ոստիկանությանը չի հասնի․

«Հույս ունեմ՝ մեր հանրությունը շատ գիտակցված որոշում կարող է կայացնել, ու ընդամենը բավական է, երբ մարդիկ իրենց կարծրատիպային մտածելակերից շեղվեն եւ փորձեն հարցին երկու կողմից նայել։ Ճանապարհը պետք է բացվի, որպեսզի ընկերությունն իր շինաշխատանքները կատարի։ Կոպիտ ասած՝ ռիսկը մնում է ընկերության վրա, ինքը շինարարության վրա ծախս է անելու, հիմա կարող է ընկերությունը մեկ տարի ծախս է կատարում, հետո պարզվում է՝ խախտումներ կան, դրանք մնալու են ընկերության վրա»,- նշեց Թունյանը՝ հավելելով, որ սա լուծման շատ նորմալ տարբերակ է։

Անդրադառնալով «ԷԼԱՐԴ» ընկերության եզրակացությանը՝ Թունյանն ասաց, որ այն, ըստ էության, գիտական եզրակացություն է, իսկ որոշումը պիտի կայացնի ՀՀ կառավարությունը՝ հենվելով ՀՀ օրենքների վրա։ Պատգամավորի խոսքով՝ «ԷԼԱՐԴ»-ի եզրակացությանը սպասում էին, որ հասկանան՝ բնապահպանական ռիսկերի վերաբերյալ տվյալներ միտումնավոր թաքցվել են, թե ոչ։

Դիտարկմանը, որ «ԷԼԱՐԴ»-ը փաստացի ասաց, որ «Լիդիան»-ի ՇՄԱԳ-ը թերի է, Թունյանն արձագանքեց․ ««ԷԼԱՐԴ»-ը կազմակերպություն է, որ զբաղվում է այդպիսի խնդիրներով, այլ կազմակերպություններ էլ կան, որ «ԷԼԱՐԴ»-ից պակաս հեղինակավոր չեն, բայց այլ բան են պնդում։ Սա գիտական բանավեճ է, բայց ամենակարեւորը օրենքին համապատասխանությունն է։ Եթե ՀՀ-ն առանց որեւէ օրինական հիմքի արգելում է այդ ընկերության գործունեությունը, դա ՀՀ-ի համար լրջագույն պրոբլեմներ է առաջացնելու»։

Հարցին՝ եթե Բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնելու Ամուլսարում, սա նշանակում է, որ «ԷԼԱՐԴ»-ի եզրակացությանը չե՞նք վստահում, Թունյանը պատասխանեց, որ այդ եզրակացությունը տվել է լրացուցիչ գործիքներ, որպեսզի կառավարությունը ուշադրություն դարձնի դրանց․

«Բացի այդ, Բնապ․ եւ ընդերքի տեսչությունը տեղում դաշտային ստուգումներ էլ է իրականացնելու, որովհետեւ «ԷԼԱՐԴ»-ի կամ այլ կազմակերեպությունների ասածների մեջ կան մեթոդական տարաձայնություններ, որոնց պատասխանները պետք է մասնագետները տան։ Մեկ տարին բավական ժամանակ է, որպեսզի կասկածելի հարցերի պատասխանները տրվեն։ Տեղում կստուգեն, եթե անթույլատրելի բան կլինի, ես վստահ եմ՝ կառավարությունը չի գնա ՀՀ բնությունը վտանգելու ճանապարհով»։

Դիտարկմանը, որ փաստորեն նոր ՇՄԱԳ չի լինելու, Թունյանն ասաց, որ նոր ՇՄԱԳ անցկացնելու համար նախ պետք է գործող ՇՄԱԳ-ը չեղյալ արվի, իսկ գործողը չեղյալ անելու համար, ըստ նրա, իրավական հիմքեր չկան․

«Ու եթե դու քո սեփական օրենքներին, միջազգային պայմանագրերին հակասող քայլ ես անում, դա կարող է բոլոր առումներով անշրջելի հետեւանքներ ունենալ, ընդհուպ՝ մինչեւ դեֆոլտ»,- ասաց Թունյանը՝ նշելով, թե արբիտրաժային դատարան դիմելն ընդամենը ռիսկերից մեկն է։

Հարցին՝ նշանակում է՝ 400 հազար դոլար տվել են «ԷԼԱՐԴ»-ին, որ գիտական բանավե՞ճ լինի, Բաբկեն Թունյանն արձագանքեց․

«Որքանով գիտական է, ամեն դեպքում ՔԿ-ին օգնում է պատասխանել հետեւյալ հարցին․ տվյալները միտումնավոր թաքցնելու պրակտիկա եղել է, թե ոչ։ Պարզվել է, որ ոչ, պարզապես մի կողմն ասում է մեր գիտական մեթոդներն են ընդունելի, մյուս կողմն ասում ՝ մեր տարբերակը։ 400 հազար դոլարը ծախսելու գոնե մի օգուտ կարող ենք նշել, որ առաջարկվել են մեղմման լրացուցիչ միջոցառումներ, եւ ըստ այդմ՝ բնությանն ավելի քիչ վտանգ է սպառնալու»։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոսելով Ամուլսարի հանքի շահագործման մասին, հայտարարել էր, որ առնվազն այս պահի դրությամբ հանքի շահագործումն արգելելու որեւէ իրավական հիմնավորում չկա։

Վարչապետը նշել էր, որ բուն հանքի շահագործման ամենամոտ ժամկետը կարող է լինել 2020 թվականի չորրորդ եռամսյակը, սակայն ամենահավանական ժամկետը 2021 թվականի առաջին եռամսյակն է։

Տպել
3876 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել