Պաշտոնապես խնդրում եմ Ջերմուկի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները. Նիկոլ Փաշինյան

Առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որեւէ իրավական հիմնավորում։ Բայց հասկանալի է նաեւ, որ մենք չենք կարող հաշվի չառնել մեր հանրության շրջանում առկա անհանգստությունները: Այս մասին քիչ առաջ՝ ֆեյսբուքի ուղիղ եթերով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իմ դիրքորոշումը ինչպես նախկինում եղել է, հիմա էլ է այնպես, որ եթե հանքի շահագործումը անվտանգ է բնապահպանական եւ մյուս չափանիշներով, հանքը կարող է շահագործվել: Եթե հանքի շահագործումը անվտանգ չէ բնապահպանական եւ մյուս չափանիշներով, ապա հանքը չի կարող շահագործվել: Խոսքը վերաբերում է ոչ միայն հենց բուն հանքի շահագործման փուլից, այլեւ՝ սկսած շինարարության փուլից, հենց ամենասկզբից: Բոլոր այս չափանիշները պետք է պահպանվեն՝ շինարարության փուլից մինչեւ հետագա հնարավոր փուլերը: Հետեւաբար՝ մենք չենք կարող ու բացառված է, որ անտեսենք բնապահպանական ռիսկերը եւ այն մտահոգությունները, որ մեր հանրությունը ունի: Մյուս կողմից մենք չենք կարող հաշվի չնստել նաեւ տնտեսական հանրության մտահոգությունների հետ, որ եթե այս հանքը չշահագործվի, դա ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Այս ամեն ինչը ասում եմ, որ անեմ առաջարկներ, թե մենք այս իրավիճակը ոնց կառավարենք եւ ոնց դուրս գանք իրավիճակից»,- ասաց վարչապետը:

Փաշինյանն ասաց, որ կառավարությունն Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու իրավական գործիք չունի, բայց, եթե Լիդիանը չկատարի իր խոստումն ու անվտանգության նորմերը խախտի, նախ ժամանակ է տրվում նրանց խնդիրը վերացնելու, եթե դա էլ չի արվում, հանքի շահագործումն արգելվում է:

«Առաջինը՝ ես ուզում եմ եւս մեկ անգամ Ջերմուկ քաղաքի մեր սիրելի հայրենակիցներին խնդրել, որ նրանք ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող ճանապարհը: Երկրորդ՝ ես հանձնարարական եմ տվել արդեն բնապահպանության տեսչական մարմնին Ամուլսարում սկսել ստուգումներ՝ Շրջակա միջավայրի նախարարի բարձրացրած մի շարք հարցերի պատասխանները գտնել, որոնք առաջացել են նաեւ «Էլարդ»-ի հետ քննարկումից հետո: Տեսչական մարմինը պետք է գնա եւ ստուգի այն փաստերը, որոնք հայտնի են արդեն, հրապարակված են: Ես ուզում եմ հիմիկվանից արձանագրել, թե այդ ստուգումների արդյունքում տեսականորեն ինչ կարող է լինել:

Տարբերակ առաջին. ոչ մի խախտում չկա՝ ամեն ինչ նորմալ է: Երկրորդ. կան խախտումներ եւ անճշտություններ ու այդ խախտումներն ու անճշտությունները հնարավոր է վերացնել առանց նախագծային փոփոխությունների: Սա նշանակում է, որ այս պարագայում առանց նախագծային փոփոխությունների այդ շտկումները կիրականացվեն եւ նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն չի ծագի: Տարբերակ երրորդ. այդ խախտումներն ու անճշտությունները հնարավոր չի վերացնել առանց նոր նախագծի, եւ եթե խոսք է գնում նոր նախագծի վերաբերյալ, նշանակում է՝ խոսք է գնում նաեւ շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատման վերաբերյալ:

Շրջակա միջավայրի նախարարի գրած թղթում կան կետեր, որոնց ստուգումը բնապահպանության տեսչական մարմնի իրավասությունների մեջ չի մտնում: Այս հարցերի վերաբերյալ պետք է պատասխան տա նախաքննությունը՝ Քննչական կոմիտեում ընթացող քրեական գործը: Ես հիմա կռահում եմ, հասկանում եմ, որ դուք հարցեր կտաք ՔԿ-ում տեղի ունեցած քննության եւ դրա շուրջ առաջացած մի շարք աղմկահարույց փաստերի վերաբերյալ: Մասնավորապես այն փաստի վերաբերյալ, որ քննչական խմբի ղեկավար Յուրի Իվանյանը ինչպես պարզվեց որոշակի ազգակցական կապեր ունի բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ, որը առնչություն ունի Ամուլսարի նախագիծը հաստատելու հետ եւ, ըստ էության, այդ նախագիծը ինքն է ստորագրել: Արդյո՞ք մենք այս հարցով զբաղվել ենք. ես ուզում եմ հանուն արդարության ասել հետեւյալը, երբ որ այդ քրեական գործը հարուցվել է եւ հայտնվել է Իվանյանի վարույթում, Իվանյանն իր անմիջական վերադաս պաշտոնյային (խոսքը վերջերս պաշտոնից ազատված ՔԿ նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանի մասին է,-հեղ.) զեկուցել է, որ գիտեք՝ ես որոշակի ազգակցական կապեր ունեմ բնապահպանության նախկին նախարարի հետ: Ըստ էության՝ նրա անմիջական ղեկավարը այդ փաստն արձանագրելուց հետո բացել է քրեական դատավարության օրենսգիրքը եւ նայել, թե արդյո՞ք տվյալ դեպքում օրենքի տառին համապատասխան դա բացարկման հիմք է, թե ոչ ու արձանագրել է, որ դա դե յուրե բացարկման հիմք չէ եւ այդ փաստը չի զեկուցել իր վերադասին: Արդյո՞ք մենք այս պատմության մեջ խնդիր տեսնում ենք, այո, մենք այս պատմության մեջ խնդիր տեսնում ենք: Հիմա քրեական գործը վերցվել է Յուրի Իվանյանի վարույթից եւ բացի այդ հիմա ՔԿ-ում այդ գործը կհանձնվի ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին, որն այդ պաշտոնում նշանակվել է մոտ 15 օր առաջ: Կձեւավորվի քննչական նոր խումբ, որը եւ նախկինում քննված փաստերը կվերաքննի եւ նաեւ նոր ի հայտ եկած փաստերը կքննի: Այն հարցերը, որոնց պատասխանները մենք չենք ունենա տեսչական մարմնի ստուգման արդյունքում, կունենանք քրեական գործի շրջանակներում: Չնայած չեմ բացառում, որ քննչական մարմինը այդ ստուգումն անի տեսչական մարմնի միջոցով»,- ասաց վարչապետը:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7423 դիտում

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում