Վահե Գրիգորյանի միջնորդությանը չանդրադառնալը ՍԴ-ի անաչառության վերաբերյալ օբյեկտիվ կասկած հարուցող հիմք է․ Ս․ Գրիգորյան

Շատ երկակի տպավորություններ եմ ստացել Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը կարդալիս. ՍԴ որոշումները հաճախ այնպիսին են լինում, որ տարաբնույթ կարծիքների առիթ են դառնում, ու երբեմն թվում է՝ դրանց առանձին մասեր ինքնահակասական են։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը։

Օրեր առաջ Սահմանադրական դատարանը հրապարակեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ կայացրած որոշումը, ըստ որի՝ Դատարանը Քրեական դատավարության օրենսգրքի՝ Քոչարյանի վիճարկած հոդվածներից 35-րդը ճանաչեց Սահմանադրությանը չհամապատասխանող եւ անվավեր, մյուսը՝ 135-րդը՝ Սահմանադրությանը համապատասխանող (Քրդատ օրենսգրքի 35-րդ հոդվածը վերաբերում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին, նույն Օրենսգրքի 135-րդ հոդվածը՝  խափանման միջոց կիրառելու հիմքերին)։ Երբ Հրայր Թովմասյանը Դատարանում կարդաց որոշման եզրափակիչ մասը, մասնագիտական շրջանակներում տարաբնույթ մեկնաբանություններ եղան. պաշտպանական կողմը պնդում է, որ Քոչարյանի կալանքը պետք է վերացվի եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, դրանից հետո նրանք միջնորդություն են ներկայացրել դատարան։ Իսկ մյուս կողմը պնդում է, որ սույն որոշումն ընդհանրապես չի վերաբերում Քոչարյանին եւ այն որեւէ գործողություն չենթադրող ու ոչինչ չասող որոշում է։

Նախօրեին հրապարակվեց որոշման ամբողջական տարբերակը։ Հետաքրքրական է, որ ՍԴ-ն այնտեղ նշում է, թե Սահմանադրությունը չի ամրագրում հատուկ ընթացակարգ, որի շրջանակներում պաշտոնաթող Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող գործողությունները որեւէ պետական մարմնի կողմից կարող են գնահատվել որպես Հանրապետության նախագահի կարգավիճակից բխող կամ չբխող։

Պատգամավոր Սուրեն Գրիգորյանի կարծիքով՝ այն, որ չկա հիմք, որով պետք է պատկան մարմինները գնահատեն՝ կարգավիճակից բխող են, թե ոչ, եւ չի նախատեսվում այն մարմինը, որը պետք է գնահատի՝ գրված է միայն ՍԴ որոշման մեջ։ Սակայն, քանի որ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս խափանման միջոց կալանքը վերացնելու հարցով, պատգամավորը դեռեւս կանխակալ կարծիք չի հայտնում այս հարցի վերաբերյալ։

ՍԴ-ն որոշման մեջ փաստում է, որ Սահմանադրության մեկնաբանման եղանակով դատարանները փորձել են լրացնել քրեադատավարական օրենքի բացը, ընդ որում՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում, ինչը, ըստ ՍԴ-ի, վկայում է, որ նրանք ընդունել եւ կարեւորել են անձեռնմխելիության կանխորոշիչ նշանակությունը մեղադրանքի, հետեւապես` նաեւ կալանքի իրավաչափության համար:

Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ դատարանները սովորական օրենքում ամրագրված  հիմք չեն ունեցել կիրառելու սահմանադրական անձեռնմխելիության քրեադատավարական հետեւանքները, քանի որ Օրենսգիրքն իրենց նման լիազորությամբ չի օժտել։

Մեր զրուցակիցը եւս ընդգծեց, որ, ըստ ՍԴ-ի, դատարանները տարբեր կերպ են մեկնաբանել անձեռնմխելիության հարցը եւ հիշեցրեց, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը Քոչարյանի խափանման միջոց կալանքը վերացրել էր անձեռնմխելիության հիմքով, եւ այդ որոշման դեմ դատախազության կողմից բերվել էր վճռաբեկ բողոք. «Վճռաբեկ դատարանի որոշման շրջանակներում էլ Դատարանն անդրադարձել է անձեռնմխելիության ինստիտուտին եւ, ինչպես հասկանում եմ, տվել է որոշակի իրավական գնահատականներ, թե ինչպես պետք է անձեռնմխելիության առկայությունը կամ բացակայությունը գնահատվի։ Հիմա ՍԴ-ն կարծես թե համաձայն չէ այդ գնահատականի հետ եւ ասում է, որ դա սխալ է»,- նկատեց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ այստեղ խնդիրն այն է, որ ՍԴ-ն չունի նման լիազորություն՝ ասելու Վճռաբեկ դատարանի այս կամ այն իրավական գնահատականը ճիշտ է, թե սխալ։

ՍԴ-ն իր որոշման մեջ նշել է, որ նախագահի գործառութային անձեռնմխելիությունը Սահմանադրության ուժով քրեական պատասխանատվությունը եւ քրեադատավարական գործընթացը բացառող հանգամանք է, հետեւապես, ըստ Դատարանի, այն պետք է իր կոնկրետացումն ստանար նախեւառաջ Քրդատ օրենսգրքի վերաբերելի 35-րդ հոդվածում, որպեսզի իրավասու մարմինները ընթացակարգային հիմքեր ունենան կիրառելու այն քրեական դատավարության շրջանակներում։ Սակայն ՍԴ-ն միաժամանակ արձանագրել է, թե Օրենսգրքում ընդհանրապես բացակայում են Սահմանադրությունից բխող այնպիսի հատուկ եւ անհրաժեշտ կարգավորումներ, որոնք հնարավորություն կտային գործառութային անձեռնմխելիությամբ օժտված պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ իրականացնելու ընթացքում գնահատել, թե նրանց վերագրվող գործողությունը կամ անգործությունը բխում է կամ բխել է նրանց ներկա կամ նախկին կարգավիճակից կամ գործունեությունից, թե՝ ոչ:

Սահմանադրական դատարանը նշել է նաեւ, թե Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությամբ պայմանավորված կարգավորումներն անհրաժեշտ ամրագրում չեն ստացել Օրենսգրքում, ինչը հանգեցրել է նրան, որ իրավասու մարմինները որեւէ պարտականություն չունեն պարզելու, թե արդյո՞ք այդ անձանց ներկայացված մեղադրանքը` նրանց մեղսագրվող արարքի տեսանկյունից, վերաբերում է նրանց կարգավիճակից կամ գործունեությունից բխող գործողությանը կամ անգործությանը, թե՝ ոչ:

Պատգամավոր Սուրեն Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ եթե, ըստ ՍԴ-ի, իրավասու մարմինները որեւէ պարտականություն չունեն՝ պարզելու՝ արարքը բխում է գործունեությունից, թե ոչ, ապա ո՞ր մարմինը պետք է պարզի եւ արձանագրի։ Գրիգորյանը պատասխանեց, որ ՍԴ-ն ասում է, թե օրենքում չկա կառուցակարգ, որով կարելի լինի գնահատել՝ արդյոք այս արարքների շրջանակներում նախագահն անձեռնմխելի եղել է, թե ոչ, եւ միեւնույն ժամանակ՝ հարցին, թե արդյոք ՍԴ-ն կարող էր առհասարակ նման դատողություններ անել, տարբեր կարծիքներ ենք հանդիպում:

«Կարծիքներ կան, որ ՍԴ-ն նույնիսկ իր լիազորությունների շրջանակից դուրս է եկել իր որոշ գնահատականներում։ Օրինակ, գործնականում, քանի որ ՍԴ-ն օրենսդրական բացի մասով է հակասահմանադրական եւ անվավեր ճանաչել 35-րդ հոդվածը, կա կարծիք, որ չեղած բանը չէր կարող անվավեր լինել։ Կա նաեւ կարծիք, որ գործնականում, քանի որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը կալանքը վերացրել է այն հիմքով, որ Քոչարյանն անձեռնմխելի է, փաստացի անձեռնմխելիությունը գործնականում գնահատվել եւ կիրառվել է։ ՍԴ-ն իր անհամաձայնությունն է հայտնում այն չափանիշների նկատմամբ, որոնք դրել է Վճռաբեկ դատարանը»,- հիշեցրեց պատգամավորը՝ նշելով, որ ՍԴ-ն, չորրորդ ատյան չլինելով, չի կարող գնահատել, թե Վճռաբեկը իր գործը լավ է կատարել, թե ոչ.

«Ես չեմ պնդում, որ դա այդպես է, մենք մեկ այլ որոշման շրջանակներում ականատես եղանք, որ Վճռաբեկ դատարանն անհամաձայնություն հայտնեց եւ նշեց, որ ՍԴ-ն իր որոշման շրջանակներում, որն էլի Քոչարյանին էր վերաբերում, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից։ Անգամ երկու բարձրագույն դատարանների կարծիքների բախում ունենք, դրա համար ես զերծ կմնամ այդ հարցում դատավոր լինելուց»։

Սուրեն Գրիգորյանի կարծիքով՝  ունենք փաստ, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ՍԴ երեք անդամների՝ Հրայր Թովմասյանի, Արեւիկ Պետրոսյանի եւ Հրանտ Նազարյանի՝ Քոչարյանի դիմումի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ դիմում էր ներկայացրել, եւ դիմումի վերաբերյալ որոշումը կարդալիս որեւէ կերպ անդրադարձ չեղավ այդ միջնորդությանը. «Իսկ եթե պարզվի, որ հարցին անդրադարձ ընդհանրապես չի եղել, ապա պետք է հիշել, որոշ հիմնարար սկզբունքներ կան արդարադատության իրականացման ժամանակ, որոնք կախված չեն գործից։ Ըստ այդմ, եթե կան պատճառներ, որ այս կամ այն անձը չի կարող կոնկրետ գործով լինել դատավոր, որովհետեւ կան օբյեկտիվ կասկածներ իր անաչառության վերաբերյալ, այստեղ չպիտի ապացուցվի, որ դատավորն անաչառ չէ։ Եթե այդ մարդկանց ենթադրությունը, որ կարող է՝ դատավորն անաչառ չէ, ցնորքի արդյունք չէ, ուրեմն դատավորի կողմնակալության վերաբերյալ կասկածները հիմնավոր կարող են լինել։ Ընդհանրապես, կասկածը, որ հնարավոր է՝ դատավորն անաչառ չէ, կարող է փարատվել երկու դեպքում. կամ այդ դատավորը հեռանում է վարույթից, կամ դատարանը պատճառաբանած մերժում է վարույթին մասնակցելու անհնարինությունը։ Բայց երբ այս հարցին՝ Վահե Գրիգորյանի միջնորդությանը, անդրադարձ չի կատարվում, արդեն դատարանի անաչառության վերաբերյալ օբյեկտիվ կասկածներ հարուցող հիմք է»։

Մեր հարցին՝ Գրիգորյանը համաձա՞յն է շրջանառվող այն կարծիքների հետ, որ ՍԴ-ն՝ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ, Քոչարյանի պաշտպանների համար ճանապարհ է բացում դեպի ՄԻԵԴ, պատգամավորը պատասխանեց որոշման մեջ որոշ ձեւակերպումներ կարող են օգտագործվել ՄԻԵԴ գանգատ ներկայացնելու համար, բայց պաշտպանական թիմը մինչ այս էլ գանգատներ է ներկայացրել:

«Իհարկե, ես ենթադրում եմ, որ ՄԻԵԴ ուղղված գանգատների մեջ որոշ հղումներ կլինեն ՍԴ որոշմանը, բայց որքանով այս որոշումը կբարձրացնի կամ կնվազեցնի շանսերը՝ ՄԻԵԴ-ի կողմից վարույթ ընդունման, չեմ կարող ասել, քանի որ դա Դատարանի որոշման հարցն է եւ իմ լիազորությունների շրջանակում չէ»,- եզրափակեց նա։

ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ որոշմանը: Դատախազությունը նշել է, որ  ՍԴ որոշման ուժով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, նրան ազատ արձակելու հիմքեր չկան:

Գլխավոր դատախազությունը վկայակոչում է Բարձր դատարանի այս դիրքորոշումը, ըստ որի՝ այդ անձանց գործառութային անձեռնմխելիության առկայության հարցը պետք է լուծվի քրեադատավարական ընդհանուր կարգավորումների շրջանակներում՝ մինչդատական վարույթում քննիչի կամ դատախազի, իսկ դատական վարույթներում՝ դատարանի կողմից: Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինն ինքը պետք է որոշի՝ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող արարքները բխել են նրա՝ որպես անձեռնմխելիություն ունեցող նախագահ, կարգավիճակից, թե ոչ։

Միաժամանակ, դատախազությունը հիշեցրեց, որ  Քոչարյանին չեն մեղսագրվում այնպիսի գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից եւ այդ հանգամանքը գնահատվել է վարույթն իրականացնող քննիչի, դատախազի եւ դատարանների կողմից՝ իրենց իրավասության շրջանակներում: «Քոչարյանին առաջադրված մեղադրանքը բավարարում է իրավաչափության լրացուցիչ եւ նախնական պարտադիր պահանջը. վերջինիս առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը, այն է՝ նրան մեղսագրվող արարքները չեն կարող դիտվել որպես վերջինիս կարգավիճակից բխող»,- նշել է դատախազությունը: Ըստ այդմ՝  ՍԴ որոշման մեջ տեղ գտած դիտարկումները վերաբերում են բացառապես այն դեպքերին, երբ պաշտոնաթող նախագահին մեղսագրվում են գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից։

Տպել
4162 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել