Պաշտպանները դատարանին միջնորդեցին անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին

Քիչ առաջ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատարանին միջնորդեցին փոխել նրա խափանման միջոց կալանքը՝ հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի՝ սեպտեմբերի 4-ի որոշումը:

Միջնոդությունը ներկայացրեց Արամ Օրբելյանը: Նա, մեջբերելով ՍԴ-ի որոշումը, նշեց, որ, ըստ այդ որոշման, 35-րդ հոդվածը, որով Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել էր, ճանաչվել է հակասահմանադրական: Ըստ պաշտպանի՝ ՍԴ որոշումը հիմք ընդունելով՝ դատարանը պետք է ազատ արձակի Ռոբերտ Քոչարյանին ու ուրիշ որեւէ խափանման միջոց չընտրի նրա նկատմամբ մինչեւ գործի քննության ավարտը:

Պաշտպանը հիշեցրեց, որ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել մի դրույթ, որում անձի նկատմամբ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ։

«Սահմանադրական դատարանը, սեպտեմբերի 4–ին քննության առնելով  Ռոբերտ Քոչարյանի դիմումը, եկել է եզրահանգման, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը` Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին եւ 75-րդ հոդվածին հակասող եւ անվավեր է: ՍԴ-ն, ըստ էության, արձանագրել է, որ 35-րդ հոդվածի 2-րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է»,-ասաց Օրբելյանը։ 

Պաշտպանը մեջբերեց ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը, ըստ որի՝ հանրային իշխանությունները պարտավարություն ունեն անմիջապես վերացնելու անձի՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավունքների խախտումները։

Օրբելյանն ասաց, որ քանի դեռ վերացված չէ օրենսդրական բացը, Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի․ «Խնդրում եւ միջնորդում ենք՝ պարոն Քոչարյանին անհապաղ ազատ արձակել եւ նրա նկատմամբ որեւէ խափանման միջոց չկիրառել»,–հայտարարեց նա։

Օրբելյանին շարունակեց ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդեւանյանը։ Վերջինս, խոսելով Քոչարյանի դիմումի վերաբերյալ ՍԴ որոշման մասին, ասաց, որ դիմումի հիմքերից մեկն արձանագրել էր այն, որ Քրդատ օրենսգրքի 35-րդ եւ 165-րդ հոդվածները գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձի նկատմամբ չեն նախատեսում այն անհրաժեշտ ընթացակարգերը, կառուցակարգերն ու երաշխիքները, որ քրեական հետապնդումը լինի իրավաչափ։

Դիմելով դատարանին՝ Վարդեւանյանն ասաց, որ պետք է հաշվի առնել մի հանգամանք, ի վերջո, անձնական ազատության սահմանափակումը ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի ուժով ոչ միայն նախատեսում է կալանքի կիրառման հիմքերը, այլեւ Սահմանադիրն ուղղակիորեն սահմանել է օրենքով սահմանված կարգի շրջանակներում այդ հիմքերի իրացումը։ Կարծես թե ակնհայտ էր այն հարցադրումը, որը բարձրացնում էինք ՍԴ-ի առջեւ։ Ըստ Վարդեւանյանի՝ այդ ակնհայտությունը նաեւ արձանագրվել էր նոյեմբերի 15-ի՝ Վճռաբեկ դատարանի որոշման հատուկ կարծիքով Սերժիկ Ավետիսյանի կողմից, որ, ի վերջո, գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձը չունի որեւէ իրավական կանխատեսելիություն իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման նկատմամբ, չունի որեւէ արդար դատաքննության երաշխիք այդ մասով։

Պաշտպանի ձեւակերպմամբ՝ դա անձի չկալանավորվելու իրավունքն է, մի պարզ պատճառով, ինչպե՞ս կարելի է որոշել՝ գործառութային անձեռնմխելիության շրջանակո՞ւմ է գործել անձը, թե՞ ոչ․

«Եթե թվա, թե սա պարզ հարցադրում է, չի կարող լինել պարզ, քանի որ օրենսդիրը չի նախատեսել այդ մեխանիզմները, ՍԴ-ն նույնիսկ իր որոշմամբ ուղղակիորեն արձանագրեց, որ ինքը՝ Սահմանադիրը, այդ հարցին որեւէ մարմնի նման լիազորությամբ չի օժտել։ Ես մոտավորապես ենթադրում եմ նաեւ՝ հարգարժան դատախազության ներկայացուցիչները ինչ հակափաստարկներ կարող են բերել»։

Պաշտպանի պնդմամբ առաջին տպավորությունը կարող է լինել այն, թե օրենսդրական բացը ԱԺ գործառույթի իրականացման խնդիր է, եւ այդ միտքը ճիշտ գնահատեց, բայց մեկ բացառություն նշեց այդ ընդհանուր կանոնից․

«Եթե օրենքի բացը հանգեցնում է իրավունքի խախտման, ինչը հենց տվյալ դեպքում է, եւ որեւէ իրավական երաշխիք գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձի համար կարելի է ասել՝ պաշտպանվելու նման գործողությունից, առկա չէ։ Առկա չէ մեխանիզմը՝ ինչպես է որոշվում՝ արարքը բխում է կարգավիճակի՞ց, թե՞ ոչ։ Եւ եթե դատախազության ներկայացուցիչները պնդում անեն առ այն, որ որոշակի մեխանիզմով իրենք փորձել են հաղթահարել այդ հարցը, հարգելի՛ դատարան, այդյոք դատախազության ներկայացուցիչները կարո՞ղ էին տեղյակ լինել, որ անձեռնմխելիության վերաբերյալ հոդվածը վերաբերում է ե՛ւ կարգավիճակին, ե՛ւ գործունեությանը։ Կարծես թե հնարավոր չէր կանխատեսել, որովհետեւ դա արձանագրվեց սեպտեմբերի չորսին, նաեւ ՍԴ-ն մեկնաբանեց, որ դատարանների տարաբնույթ մեկնաբանությունները չեն հաղթահարել օրենսդրական բացը։ Եթե այդ բացը հաղթահարվում է, ապա հակասահմանադրական չէ, եթե հակասահմանադրական է, ապա իրավակիրառողը չի կարողացել այն հաղթահարել»,- ասաց Վարդեւանյանը։

Անդրադառնալով թեզին, որ ՍԴ որոշումը խափանման միջոցին եւ կալանավորմանը վերաբերելի չէ՝ Վարդեւանյանն ասաց, որ ՍԴ որոշման մեջ հղում է տրված ՄԻԵԴ նախադեպին կալանավորման իրավաչափության վերաբերյալ, որտեղ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ եթե օրենքի որակը բավարար չէ, օրինակ, օրենդրական բացի պայմաններում, կալանավորումն իրավունքի խախտում է։ Պաշտպանը միջնորդությունից առաջ իր խոսքն ավարտեց՝ ասելով, որ Քոչարյանի նկատմամբ առկա է կիրառված խափանման միջոց, առկա է կալանավորում, որն ինքնին ենթադրում է Սահմանադրության խախտում։

Հիշեցնենք՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական առաջին նիստը։ Նիստը նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ամբաստանյալի կարգավիճակով առաջին անգամ դատարանում են ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ Ռոբերտ Քոչարյանը։

Դատական նիստին մասնակցում են նաեւ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները, տուժողները: Մեղադրող դատախազներից ներկա են Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը եւ գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Պետրոս Պետրոսյանը:

 

Տպել
4197 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ