Հրայր Թովմասյանն ուներ եւ ունի քաղաքական մոտիվացիա, հետեւաբար նա չի կարող լինել ՍԴ նախագահ․ Արարատ Միրզոյան

Ջայլամությունը եւ փարիսեցիությունը երբեք լավ կետի չեն հանգեցնում, եւ եթե ուզում ենք ֆունդամենտալ հարցերի լուծում, ուղղախոսությունն է միակ ճանապարհը։ Ազգային ժողովում՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսպես սկսեց իր ելույթը։

Նա նշեց, որ որպես ԱԺ նախագահ՝ ողջունում է «Իմ քայլը» խմբակցության զուսպ, հավասարակշիռ ձեւակերպումներով նախաձեռնությունը, իսկ որպես ԱԺ պատգամավոր եւ քաղգործիչ՝ ավելացումներ ունի նախագծին եւ այդ ավելացումներն արեց իր հիշատակած ուղղախոսության ճանապարհով։

Միրզոյանի խոսքով՝ 2 տասնամյակից ավելի՝ ՀՀ-ում զանգվածաբար ապօրինի ազդեցություններ են գործադրվել ընտրական գործընթացների նկատմամբ եւ սրա վերաբերյալ կա լայն հանրային ընկալում եւ կոնսենսուս․

«Այդ ընտրությունների գործընթացներում կասկած կա, որ փորձ է արվել տապալել սահմանադրական կարգը, եւ դրա վերաբերյալ մենք ունենք դատավարություն։ Այսպիսի ընտրությունների արդյունքում ձեւավորվել է համակարգ, որտեղ ամբողջ տնտեսությունը կենտրոնացված է եղել մի քանի ընտանիքների ձեռքին եւ արհեստական խոչընդոտներ են առաջացել այլ տնտեսվարողների նկատմամբ։ Այս ընտրությունների արդյունքում ձեւավորված համակարգում, ըստ էության, թալանվել են, մսխվել են հանրային միջոցները, բյուջեն։ Սրա վերաբերյալ կասկածանքներով կան քրեական գործեր եւ օր օրի նոր անձանց է մեղադրանք առաջադրվում: Նույնիսկ, եթե այս բոլոր գործերի ընթացքում պարզվի, որ այդ կասկածներն անհիմն էին, միայն այն խնդիրը, որ կար լայն հանրային ընկալում, թե նման բան է տեղի ունեցել, արդեն իսկ ֆունդամենտալ ճգնաժամի՝ հասարակական հարաբերությունների ճգնաժամի մասին է խոսում։ Ահա, այս պայմաններում ենք մենք ապրել 2 տասնամյակից ավելի»,- ասաց ԱԺ նախագահը՝ հավելելով, որ եթե որեւէ մեկն այս գնահատականներին համաձայն չէ, թող ձայն հանի։

Միրզոյանն ասաց, որ եթե կազմեին նախկին ռեժիմի փաստաբանների թոփ հնգյակը, վստահաբար Հրայր Թովմասյանը լինելու էր նրանցից մեկը․

«Հիմա հարց՝ արդյոք սա բավարա՞ր է, որ Թովմասյանը չկարողանա լինել ՍԴ նախագահ։ Քաղաքական, բարոյական առումով՝ գուցե այո, գործող իրավական կարգավորումների պայմաններում՝ թերեւս ոչ: Նույնիսկ եթե անտեսենք Հրայր Թովմասյանի՝ ՍԴ անդամ եւ ապա նախագահ ընտրվելու մեխանիզմը եւ հապճեպությունը, հանգամանքները, որոնց բերումով ՍԴ նախագահ է դառնում մի մարդ, որը մի քանի օր հետո ընտրվելու դեպքում կպաշտոնավարեր վեց տարով, ոչ թե մինչեւ 2035 թվականը: Սա ոչ այլ ինչ է, քան Սահմանադրության ոգու բռնաբարություն»։

Միրզոյանի խոսքով՝ Հրայր Թովմասյանը միակը չէ, էլի մարդիկ կան, որ «ծլում-ծաղկում, մեկ-երկուսի դեպքում նույնիսկ բարգավաճում են»։

Նրա կարծիքով՝ Թովմասյանն ունեցել է հստակ քաղաքական մոտիվացիա եւ այդ մոտիվացիան ամենեւին չի եղել ՀՀ շահը կամ ՍԴ-ի անկախությունը պահպանելը: Միրզոյանի պնդմամբ՝ այդ մոտիվացիան եղել է նախկին իշխանության ժամանակ եղած հանցագործությունները կոծկելը:

«Ես պնդում եմ, որ Հրայր Թովմասյանն ուներ եւ ունի քաղաքական մոտիվացիա եւ հետեւաբար նա չի կարող լինել ՍԴ նախագահ: Նա կարող է լինել քաղաքական գործիչ, կարող է գլխավորել մի ընդդիմադիր կուսակցություն, որն ամենադաժան քննադատության կենթարկի մեզ: Նա կարող է, ըստ էության, զբաղվել օրենքով չարգելված ցանկացած գործունեությամբ: Մենք, ի վերջո, ազատ երկրում ենք ապրում, սակայն նա ՍԴ նախագահ լինել չի կարող: Նա այդ շանսն ուներ ու կորցրել է»,- ասաց Միրզոյանը։

Տպել
2333 դիտում

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)