Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երկնքից ցած իջեցրեց երկրպագուներին: Եվրո 2020-ի ընտրական փուլի Լիխտենշտեյնի ու Ֆինլանդիայի դեմ խաղերով սպանեց խոշոր մրցաշարի եզրափակչում հայտնվելու հնարավորությունները: Լիխտենշտեյնի ու Հունաստանի նկատմամբ հունիսին տոնած կարեւոր հաղթանակներից, սեպտեմբերին Իտալիայի հետ արժանապատիվ խաղ ցուցադրելուց ու Բոսնիա եւ Հերցեգովինային տպավորիչ ֆուտբոլով շանսեր չթողնելուց հետո վերադարձավ իր համար սովորական վիճակին:

Այնպես չէ, որ Ազգերի լիգայում ձախողվելուց հետո Եվրոյի որակավորման փուլից առաջ Հայաստանից հրաշքներ էին սպասում, ու առաջին 2 խաղերի պարտություններն ամրապնդեցին այդ տրամադրությունը: Բայց հետագայում ստացած հնարավորությունն այսպես վատնելուն էլ ոչ ոք չէր սպասում: Ընտրական փուլը դասավորվեց այնպես, որ 3 հաղթանակները բացի երկրպագուներին հաճելի ժամանց ապահովելուց, մրցաշարային առումով բարենպաստ պայմաններ ստեղծեցին Հայաստանի համար: Վերջին 2 խաղերից առաջ հասկանալի էր, որ մնացած տուրերում միակ հեշտ հանդիպումը Լիխտենշտեյնի հետ է հնարավոր, իսկ մյուս թիմերի դեմ խաղերում (այդ թվում՝ ՀՀ-ին պարտված Հունաստանի) միավորներ վաստակելը որոշ դեպքերում խիստ բարդ կլինի, որոշ դեպքերում էլ, ավելի կոնկրետ՝ Իտալիայի դեմ խաղում, անհնար:

Ուղեգրի պայքարի մեջ մնալու ու 2 անընդմեջ պարտություն կրած ֆիններին նյարդայնացնելու համար պետք էր պարզապես հաղթել Լիխտենշտեյնին. առաջադրանք, որը կատարելը ՀՀ հավաքականի ուժերի սահմաններում է՝ անկախ նրանից, թե ինչ հոգեվիճակում կամ մարզավիճակում է թիմը, անկախ նրանից, թե ով է բացակայում: Բայց խաղը, որը հոկտեմբերի 12-ին ընտրանին ցույց տվեց, հուսադրող չէր: Որքան էլ ցավալի էր ոչ-ոքին (1:1), ավելի ցավալի էր ֆուտբոլի որակը: Դրանից հետո բարդ էր պատկերացնել՝ ինչ են անելու ուղեգրի համար պայքարող գերմոտիվացված Ֆինլանդիայի դեմ: Եվ չնայած հանդիպումից առաջ Տիգրան Բարսեղյանի ու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի ինքնավստահ հայտարարություններին՝ ոչինչ էլ չարեցին (պարտվեցին՝ 0:3):

Այժմ երկրպագուները մեղավորներ են փնտրում, ու հատկապես հարվածի տակ են դարպասապահ Արամ Հայրապետյանը, որի սխալներից հավաքականը տուժեց եւ գլխավոր մարզիչը: Վերջինիս ընտրած մարտավարությունն ու կատարած փոփոխություններն այս 2 խաղերում համացանցում քննադատությունների պատճառ են դարձել: Գյուլբուդաղյանցն իր հերթին բացատրություններ ունի: Լիխտենշտեյնի դեմ խաղում, ըստ նրա, ինչ-որ բաներ թիմի մոտ այնուամենայնիվ ստացվել են, իսկ Ֆինլանդիայում գոլ ընդունելուց հետո փորձել են առաջ գնալ, բացվել են ու 2-րդ գոլը բաց թողել, որից հետո խաղային կարգապահությունը կորցրել են: Բացակայող ֆուտբոլիստների մասին հարցին պատասխանելով էլ նա նշում է, որ Կամո Հովհաննիսյանի, Կարլեն Մկրտչյանի ու Հենրիխ Մխիթարյանի կարիքն զգացվել է: Այսպիսի խաղերից հետո նա նույնիսկ ասում է, որ Եվրոպայի չեմպիոն Հունաստանի ու Եվրոպայի չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն Իտալիայի դեմ իր թիմը խաղադաշտ է դուրս գալու հաղթանակի համար:

Այս իրավիճակում նման արդարացումներն ու խոստումները երկրպագուներին ավելի շատ զայրացնում են, քան մխիթարում: Այսպիսի տրամադրվածությամբ Մխիթարյանի ու մյուսների ներկայության պարագայում դժվար թե լուրջ տարբերություն լիներ, ընդամենը մի քանի հոգի ավելի կքննադատվեին: Իսկ Լիխտենշտեյնին պետք էր պարզապես հաղթել, ոչ թե գոհանալ նրանով, որ ինչ-որ օգուտ քաղել են: Գուցե նախորդ հաջող խաղերը ստիպել էին մտածել, որ կարող են կես ոտքով, ավելի բարձր կարգի հաշվին առավելության հասնել թույլ մրցակցի նկատմամբ, այդ պատճառով էլ պատժվեցին, գուցե չբավարարեց նվիրվածությունն ու պրոֆեսիոնալիզմը, ինչպես ասում են որոշ երկրպագուներ: Ամեն դեպքում Լիխտենշտեյնի դեմ խաղում 3 միավոր վաստակելը լիովին հնարավոր էր: Եթե հաղթեին, կնշանակեր, որ արել են իրենցից կախված ամեն ինչ, իսկ մնացած խաղերում, հաշվի առնելով հակառակորդներին, ուղեգիր չնվաճելը գուցե կտխրեցներ, սակայն հասկանալի կլիներ:   

Կար լավ հնարավորություն, սակայն ընտրական փուլի վերջին 2 խաղերից առաջ Հայաստանին միայն մաթեմատիկական հաշվարկներն են հույս տալիս: J խմբում այսպիսի պատկեր է.

J խումբ

1.Իտալիա 24 միավոր

2.Ֆինլանդիա 15 միավոր

3.Հայաստան 10 միավոր

4.Բոսնիա եւ Հերցեգովինա 10 միավոր

5.Հունաստան 8 միավոր

6.Լիխտենշտեյն 2 միավոր

Նախավերջին տուրում Հայաստանը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Հունաստանին: 3 օր անց Պալերմոյում կհյուրընկալվի Իտալիային:

Տպել
2265 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել