Նախագիծ, որով զինծառայողն իրավունք կունենա իրեն տրված կարգապահական տույժը բողոքարկել. արդյո՞ք սա կգործի

ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Նախագծով նախատեսվում է, որ զինծառայողն իրավունք կունենա իրեն տրված կարգապահական տույժը բողոքարկել կարգապահական տույժը կիրառած հրամանատարի նկատմամբ։ Ըստ այդմ՝ քննարկելով բերված բողոքը` իրավասու հրամանատարը իրավունք կունենա բավարարելու բողոքն ամբողջությամբ, կա՛մ մասնակիորեն փոփոխել կարգապահական տույժի տեսակը, կա՛մ կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանը ճանաչել անվավեր։ Կառավարության կարծիքով՝ օրենքի ընդունումը կապահովի ՀՀ ԶՈՒ-ում կարգապահական իրավահարաբերությունների ամբողջականությունը, զինծառայողների իրավունքների եւ շահերի պաշտպանության գործընթացի պատշաճ կազմակերպումը:

Նախագծով նախատեսվում է նաեւ, որ այսուհետ կարգապահական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք կհամարվի նաեւ դատվածություն ունեցող անձի կողմից իրավախախտում կատարելը:

Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի կարծիքով՝ միշտ էլ եղել է հնարավորություն կարգապահականը տույժը բողոքարկելու: «2012 թվականից օրենք հանդիսացող ԶՈՒ կարգապահական կանոնագիրքը երբ ընդունվեց, հիմնովին փոփոխվեց: Այդ փոփոխված օրենքով էլ այդ հնարավորությունը կար, որ զինծառայողը տույժը կարող է բողոքարկել: Զինծառայողը պետք է տույժի մասին բողոքարկի իրեն տույժ տված հրամանատարից մեկ աստիճան բարձր հրամանատարի: Ինչքան գիտեմ՝ նախագծով ընթացակարգային փոփոխություններ են նախատեսվում»,- ՀԺ-ի հետ զրույցում նախագծի վերաբերյալ այսպիսի կարծիք հայտնեց Պետրոսյանցը:

Հարցին՝ զինծառայողը խնդիր չի՞ ունենա, եթե իր վերադաս սպայի նշանակած տույժի հարցով դիմի ավելի վերադաս սպայի, Պետրոսյանցը պատասխանեց. «Օրենքով, իհարկե, պետք է խնդիր չունենա: Նորից եմ կրկնում՝ այդ հնարավորությունը նախկինում էլ է եղել, բայց 99.9 տոկոս դեպքերում չի կատարվել: Ինչո՞ւ. որովհետեւ զինծառայողը շատ լավ գիտի, որ շարունակելու է ծառայել այդ սպայի ենթակայության տակ ու եթե բողոքարկի՝ հետքերը մնալու են: Իսկ գիտե՞ք, թե որն է այստեղ խնդիրը. տույժերը հիմնականում տրվում են Ներքին ծառայության կանոնագրքի խախտումների համար: Իսկ այդ կանոնագիրքը Խորհրդային Միությունից մնացած կանոնագիրք է, ԽՍՀՄ ստանդարտներով եւ նորմատիվներով գրված: Ներկա պայմաններում չկա այնպիսի զինծառայող, որ այդ ներքին ծառայության կանոնները երբեւիցե չխախտի: Եթե դու ծառայում ես, անհնար է, որ չխախտես, քանի որ այնպիսի պարտականություններ է դրված անձնակազմի վրա, որ ուղղակի անիրականանալի է: Անհնար է, որ մեկ անձը ֆիզիկապես այդքան պարտականություններից գոնե մեկը չխախտի»:

Փորձագետի կարծիքով՝ այս օրենքը չի գործի. «Մենք ունենք բազմաթիվ գեղեցիկ օրենքներ՝ գրված թղթի վրա, որոնք իրականում ոչինչ էլ չեն տալիս: Բազմաթիվ այդպիսի գեղեցիկ օրենքներ ունենք՝ շատ լավն են, բայց չեն գործում: Չեն գործում, որովհետեւ մարդը հասկանում է, որ ինքը շարունակելու  է ծառայել: Նույնիսկ, եթե նա տեղափոխվի այլ տեղ՝ ծառայությունը շարունակելու, հեռախոսով անմիջապես հասնելու է այդտեղ, որ գիտեք՝ այսպիսի բան է եղել: Ասենք այսօր բանակում գործող սպաների, ենթասպաների, պայմանագրայինների մեծ մասը խնդիրներ ունեն, քանի որ բանակում մարդու իրավունքները շատ են ոտնահարվում: Բայց որեւէ մեկը չի դիմում: Իսկ դատական պրոցեսների հիմնականում գնում են նրանք, ովքեր զորացրվում են»:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը կարծում է, որ կարգապահական տույժը հանելը նաեւ խրախուսման միջոց է. «Երբ որ զինծառայողը տույժը ստանում է, որպես խրախուսում նախատեսված է տույժի հանումը՝ ժամկետից շուտ: Տույժի կիրառման բողոքարկումը  իրավունք է, որը, ես կարծում եմ՝ ճիշտ որոշում է: Եթե մենք խոսում ենք սպաների մասին, ապա նրանց դեպքում ծառայողական քննության արդյունքում է տույժը տրվում: Օրինակ՝ ծառայողական քննությունն անցկացվում է, եւ որոշակի ժամանակ հնարավոր չի լինում օբյեկտիվ հանգամանքները պարզել՝ ինչ-ինչ պատճառներից ելնելով, հետո այլ հանգամանքներ են երեւան գալիս, ինչը հնարավորություն է տալիս զինծառայողին դիմելու եւ տույժը հանելու համար: Ես սրա մեջ բացասական բան չեմ տեսնում»:

Հարցին՝ տույժի դեմ բողոքարկելը աշխատո՞ղ գործիք կլինի, փոխնախարարը պատասխանեց. «Միանշանակ, մենք շատ դեպքեր ենք ունեցել: Բողոքարկման արդյունքում տույժը կարող է հանվել, տույժը կարող է ավելի ցածր լինել»:

Դիտարկմանը՝ թե կարծիք է հնչում, որ ԶՈՒ ներքին կանոնակարգը խորհրդային տարիների է, եւ եթե զինծառայողը բողոքի ինչ-որ հարցով, հետո սխալ թույլ տալու դեպքում՝ հնարավոր է խնդիրներ ունենա, Բալայանն արձագանքեց. «Անսխալ մարդ չկա, բայց մենք սուբյեկտիվ ենք գնահատում: Ծառայողական քննությունը նշանակվում է նրա համար, որպեսզի օբյեկտիվ պատճառները գտնեն: Կարգապահական կանոնագրքից բացի մենք ունենք նախարարի հրամանը, որով այդ քննության անցկացման կարգն է նշվում: Ի՞նչ կապ ունի, որ ներքին ծառայության կանոնագիրքը հին է: Ներքին ծառայության կանոնագիրքը իհարկե պարտադիր է կատարման համար, բայց կարգապահական տույժի ենթարկելու համար մենք շարժվում ենք կարգապահական կանոնագրքով եւ համապատասխան նորմատիվ հրամանով»:

Անդրադառնալով հարցին՝ թե արդյո՞ք ներքին ծառայության կանոնակարգը փոխելու կամ թարմացնելու անհրաժեշտություն կա, Բալայանը պատասխանեց. «Գիտեք ինչ, օրենսդրությունում, որպես այդպիսին նոր մարտահրավերներ ի հայտ են գալիս: Եթե տեսնեք, թե այն ընդունվելուց հետո քանի անգամ է փոփոխության ենթարկվել, ապա կտեսնեք, որ այն կոնստանտ (կայուն) փոփոխության մեջ է: Բայց այն ծավալի փոփոխություններ դեռ նախատեսված չեն, որը թույլ տա ենթադրել, որ անհրաժեշտություն է առաջացել այն ամբողջովին փոփոխել»:

Տպել
1767 դիտում

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան