Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կգլխավորի ոչ թե ռուսաստանցի մարզիչ Ալեքսանդր Գրիհորյանը, այլ Աբրահամ Խաշմանյանը: Ոչ ամբողջական 1 օրվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետ է կանգնել Գրիգորյանին նշանակելու որոշումից: Այսօր՝ նոյեմբերի 6-ին, պաշտոնապես հայտարարել է, որ մինչեեւ 2020թ. նոյեմբերի 30-ը պամանագիր է կնքել Աբրահամ Խաշմանյանի հետ, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն էլ ինստագրամում լուսանկար է հրապարակել նրա հետ:

Դեռ երեկ հստակ տեղեկատվություն կար, որ ընտրանին գլխավորելու է Գրիգորյանը, սակայն այսօր պարզվեց, որ 53-ամյա մասնագետն այդ աշխատանքը չի կատարի: Ռուսական championat.com-ը եւս անդդրադարձել է թեմային եւ մանրամասներ հայտնել չկայացած գործարքի մասին: Նշել է, որ այսօր Գրիգորյանը գնացել է ֆեդերացիա արդեն իսկ համաձայնեցրած պայմանագիրը ստորագրելու համար, բայց նրան հայտնել են, որ որոշումը փոխված է:

Ավելի վաղ մեր աղբյուրները հաստատել էին մամուլում տարածված տեղեկությունը, ըստ որի, աշխատանքը կատարելու էր Գրիգորյանը: Նշվում էր, որ նրա թեկնածությունը պնդել են «Բանանց»-ի (այժմ «Ուրարտու») սեփականատեր Ջեւան Չելոյանցն ու «Լոռի»-ի սեփականատեր, ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանը, ու Վանեցյանն էլ, դեմ գնալով գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի ու տեխնիկական տնօրեն, իսպանացի ճանաչված մասնագետ Խինես Մելենդեսի կարծիքներին, հավաքականի ղեկը վստահել նրան:

Մեր աղբյուրներն այսօր նշեցին, որ Գրիգորյանի ծառայություններից հրաժարվել են մամուլում եղած ճնշման պատճառով: Հրապարակումներից հետո քննադատության մեծ ալիք բարձրացավ այս թեկնածության վերաբերյալ: Թեեւ կային Գրիգորյանի տարբերակին հավանություն տվողներ, սակայն, ինչպես երեւում է, հակառակ կարծիքն ավելի ուժեղ էր: Սոցցանցերում Գրիգորյանի դեմ խոսեցին ֆուտբոլասերներ, լրատվամիջոցներում տարածվեցին մասնագիտական կարծիքներ՝ ի դեմս ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկի: Հաճախ շեշտվող փաստարկներից մեկն այն էր, որ այս մասնագետը հաջողության է հասել միայն կանանց ֆուտբոլում մարզիչ աշխատելով:

Ինչ վերաբերում է Խաշմանյանին, ապա այս պահը հասունանում էր, հայկական ֆուտբոլային աշխարհում վաղուց էին սպասում նրան այս պաշտոնում տեսնելուն: Այն պահից ի վեր, ինչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական տվեց, նա, ինչպես նաեեւ «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը դարձան հավաքականի երկրպագուների հիմնական թեկնածուներից: Կային կարծիքներ, որ մարզիչը պետք է լինի արտասահմանցի, սակայն եթե ամեն դեպքում Հայաստանից է լինելու, ապա թող այս երկուսից մեկը լինի: Բիչախչյանը հրապարակայնորեն հայտարարեց, որ իր տարբերակը բացառվում է: Խաշմանյանն էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել ընտրանին գլխավորելու հավանականությունը: Ասաց, որ այդ թեմայով չի խոսի:

Նրա գլխավորած վերջին ակումբը եղել է «Ալաշկերտ»-ը, որի հիմնական հաջողությունները կապված են հենց Խաշմանյանի հետ: Մի քանի անգամ հեռացել ու վերադարձել է «Ալաշկերտ»: Վերջին անգամ թիմը թողել է այս տարվա սեպտեմբերին ու մինչեւ այժմ աշխատանք չուներ: 51-ամյա մասնագետը գլխավորել է նաեւ «Կիլիկիա»-ն, «Գանաձսար»-ն ու Երեւանի «Արարատ»-ը: Ունի նաեւ Հայաստանի հավաքական թիմերում աշխատելու փորձ: Նա 2013թ. մարզել է ՀՀ մինչեեւ 19 տարեկանների, 2013-2014թթ.՝ մինչեւ 21 տարեկանների հավաքականը: Որպես ֆուտբոլիստ հանդես է եկել Երեւանի «Արարատ»-ում, «Կոտայք»-ում, «Շիրակ»-ում, ՀՄԸՄ-ում, «Հոմենեթմեն Բեյրութ»-ում «Երեւան»-ում, «Էրեբունի»-ում, «Միկա»-ում:

Այսպիսով Խաշմանյանը թիմին կառաջնորդի Եվրո 2020-ի ընտրական փուլի վերջին 2 խաղերում: Նոյեմբերի 15-ին Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 9-րդ տուրի շրջանակներում կընդունի Հունաստանին: Նոյեմբերի 18-ին կհյուրընկալվի Իտալիային:

Այս պահի դրությամբ Հայաստանը Եվրո 2020-ի եզրափակիչ փուլ դուրս գալու միայն տեսական հնարավորություններ է պահպանում: Որակավորման փուլի ավարտից 2 տուր առաջ J խմբում 3-րդն է 10 միավորով: 2-րդ տեղում Ֆինլանդիան է, որը 15 միավորով իրեն ապահով է զգում: Իտալիան անվիճելի առաջատրն է: Ժամանակից շուտ նվաճել է ուղեգիրը: Այս պահին ունի 24 միավոր:

ՀՖՖ հավաքականների բաժինն արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստների ակումբներին արդեն ուղարկել է հրավերները: Շուտով հայտնի կդառնան նաեւ այն խաղացողների անունները, որոնք առաջիկա 2 խաղերում կլինեն Աբրահամ Խաշմանյանի տրամադրության տակ:

Տպել
3531 դիտում

Նույնիսկ եթե եկեղեցու սպասավոր են, իրենք եկեղեցին չեն. Ռուբինյանը՝ ցույցերին հոգևորականների ակտիվ մասնակցության մասին

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում բանակցություններին մասնակցությունը. Ղազախստանի ԱԳՆ

ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել

Շփման գիծը սահմանազատման հիմք ընդունելը մեզ ձեռնտու չէ, ի՞նչ կլինի այդ դեպքում Ջերմուկի, Բերքաբերի, Սոթքի հետ. Ռուբինյան

Հայտնի է ԱԺԲ-ի ակցիայի վայրից բերման ենթարկվածների թիվը

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել

Ադրբեջանը կկրակի, Հայաստանը կդիմի Ռուսաստանին. ինչ էր ծրագրել խորհրդարանական ընդդիմությունը

Լևոն Քոչարյանի օգնականի կողմից բռնությամբ լրագրողի մասնագիտական խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Վրաերթի է ենթարկվել 11-ամյա երեխա

Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանի աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է

Սեֆիլյանի հետ միասին բերման են ենթարկվել Գարեգին Չուքասզյանը, Արա Պապյանը և մոտ 100 անձինք

Քոչարյանի օգնականի դատավոր հոր լիազորությունները հունվարին դադարեցվել են կարգապահական կոպիտ խախտման հիմքով

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ է քննարկվել և որոշվել

Չեմ պատկերացնում, որ Լևոն Քոչարյանի կողքը կարող է լինել մի «պլոճիկով» տղա, որ առանց վերջինիս հրահանգի գործի. Մկրտչյան

Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը

Ֆրանսիայից պահանջում ենք չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին. Հաջիզադե

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմունքը

Թիվ 22 համարի երթուղին կանցնի «Գյումրի ավտոբուս»-ին․ ներկայիս գծատիրոջ հետ նոր պայմանագիր չի կնքվի

Գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում, միտված են ՀՀ-Ադրբեջան սահմանները ճշտելուն. նախագահ

Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը

Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը

Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին

Միրզոյանը ԵՀ գլխավոր տնօրենին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման վերջին զարգացումները

Ռուբինյանը ԵՀ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը գործընթացը

Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով՝ օրը որոշված չէ

ՆԱՏՕ-ի առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության վայր

Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ

Ոստիկանը իրավունք ունի դիմել ֆիզիկական ուժի, զսպող միջոցների, ընդհուպ՝ կիրառել զենք. Խաչատրյան

Հայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․ ՀՀ նախագահ

Մայիսի 1-ից կգործի տուգանքի գումարը 20 տոկոսով նվազ վճարելու հնարավորություն իրավախախտ վարորդների համար

Կա 6 կալանավորված. ոստիկանությունը նոր ուշագրավ մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու ավազակության գործից

Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է. ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչ

Կոտայքում «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ պայթուցիկի նմանվող առարկա են նետել

Ձեր առաջնորդին առյուծի վրա թարս նստացնելու ենք ու հետ ուղարկենք այնտեղ, որտեղից որ եկել է․ Ալեքսանյան

Հայկական կողմը հավատում է, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. Միրզոյանը՝ Al-Jazeera-ին

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրել

Ջերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներ

Սպանդարյան ՀԷԿ-ի համար ուղղիչ սարքերի և հաստատուն հոսանքի բաշխիչ վահանակի մատակարարման աշխատանքների մրցույթ

Ադրբեջանը Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է․ Բայրամով