Ձերբակալված Շեկոյի գործով ծեծվողն ու վերջինիս ընկերուհին տուժող են ճանաչվել. ՇՄ դատախազ

Դեկտեմբերի 9-ին ձերբակալված գյումրեցի գործարար Շեկոյի՝ Գարիկ Ուզունյանի կողմից ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի ընկերոջը ծեծելու դեպքով հարուցված քրեական գործում ներգրավվել է 2 տուժող: ՀԺ-ի հետ զրույցում ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանն ասաց, որ տուժողները ծեծված քաղաքացին եւ վերջինիս ընկերուհին են:

Հիշեցնենք, որ ՀԺ-ի հետ զրույցում դեկտեմբերի 9-ին Կարեն Սարուխանյանը պատմել էր, որ իր ընկերոջը փողոցում ծեծել են վերջինիս ընկերուհու ներկայությամբ:

Այս քրեական գործի շրջանակներում Ուզունյանից բացի ձերբակալված է նաեւ նրա ընկերը՝ Զոհրաբ Մուրադի Եսիմսեյտովը: Երկուսն էլ ունեն կասկածյալի կարգավիճակ: «Գործի փաստական հանգամանքները վկայում են, որ նշված ենթադրյալ հանցանքը կատարվել է 2 անձի կողմից: Երկուսն էլ ձերբակալված են: Կատարվում են բոլոր քննչական, դատավարական գործողությունները: Հարուցված է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից)»,- ասաց ՇՄ դատախազը:

Դեպքի վայրում առկա բոլոր տեսախցիկները վարույթն իրականացնող մարմնի կողմից առգրավված են: 

Հիշեցնենք, որ այս պատմությունը սկսվել է դեկտեմբերի 7-ին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից Գյումրիում դրված ծաղկեպսակի մասին ֆեյսբուքյան գրառումից: «Այսօր հրապարակումներ եղան, որ երկրորդ նախագահը ծաղկեպսակ է ուղարկել երկրաշարժի զոհերի հիշատակին։ Ես չեմ տեսել, բայց պատկերացնում եմ այն մարդկանց դեմքերն ու մարմինների դողը այդ պսակը տեղ հասցնելու ընթացքում: Չեմ ցանկանում ոչ մեկին, բայց սա Գյումրին է, սա Ձեր ցանած ու վարած պիցցայի արտերը չեն, տղե՛րք, սա Գյումրին է, Գյումրեցին պատժել գիտե, Գյումրիում պարզճակատ քայլելու համար պետք է վաստակես, Գյումրու տարիների ցավը պետք է փաստերով կիսես, ոչ թե պսակով»,- դեկտեմբերի 7-ին գրել էր Կարեն Սարուխանյանը: Դեկտեմբերի 8-ին արդեն նույն հարթակում տեղեկացրել էր, որ այդ գրառումը հաշվեհարդարի եւ ծեծի պատճառ է դարձել: Շեկոն, ըստ Սարուխանյանի, ծեծել է իր ընկերոջը եւ փոխանցել, որ հաջորդն ինքն է լինելու:

Այս գործողություններին հետեւել են Շեկոյի, այնուհետ նաեւ վերջինիս ընկերոջ ձերբակալությունները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2996 դիտում

Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին. ՌԴ ՊՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թրամփի հետ քննարկել է անվտանգության գլոբալ մարտահրավերները

2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աստվածուհու արձանը մեծացրել է Պատմության թանգարանի հոսքը. տեսանյութ

Զելենսկին Մոսկվային մեղադրել է խաղաղության հեռանկարը խաթարելու համար

Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Ժոլի

Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր

Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները Հայաստանի տարածքում ևս զգացվել են

Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ

Ռուսաստանում զորահավաքի մասին խոսք անգամ չկա. Պեսկով

Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած

Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ

Այսօր էլ՝ Նորք-Մարաշով եկա աշխատանքի, բայց կրկին հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Առկա խնդիրները վկայում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահովագրության անցնելուն. Փաշինյան

Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ

Ինչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին

Նախ՝ օրը որոշեցի. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է սափրվել

Նեղվում ենք «Արևմտյան Ադրբեջան»-ից, չե՞նք մտածում, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան

Վարչապետը մանրամասնեց՝ ինչու ՀՀ-ն չի բարձրաձայնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարցը

Արագաչափերը հանելու հարցը պետք է լուծենք համաժողովրդական ձևով՝ հանրաքվեով․ Փաշինյան

Վարչապետը ծառայողական ավտոմեքենաները կկրճատի «կացնային» մեթոդով

Ինչու է վարչապետը պաշտոնյաներին նամակով տեղեկացրել ազատումների մասին

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

Վարչապետը պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում

Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված. վարչապետ

Ակնկալում ենք, որ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն. Հայաստանի բասկետբոլի հավաքականը կընդունի Ավստրիային

ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 3-րդ հորիզոնականում է. Պապիկյանը հրապարակել է մեդալակիրների անունները

Ավանեսյանը «Գյումրի» ԲԿ-ում ընթացող նորոգման աշխատանքներում առկա խնդիրները վերացնելու հանձնարարական է տվել

Մարդու իրավունքների պաշտպանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունները

Թուրքիան ներառված չէ այն երկրների ցանկում, որտեղ Իսրայելի վարչապետը չի կարող մեկնել

Քննարկվել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ավելի մանրամասն՝ հարցազրույցում. վարչապետ (տեսանյութ)

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնաքարն է. Մարագոս

Ներքին Սասնաշենում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել

Հայտնի է վարչապետի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի հեռարձակման ժամը

Վրաստանի խորհրդարանի առաջին նիստին դեսպանները հրավիրված չեն. Պապուաշվիլի

Մկրտիչը 33 տարեկան էր. մահացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկը

Ձեր աջակցությամբ կարող ենք քայլ առաջ անել ներառական տնտեսություն կառուցելու ուղղությամբ. Պապոյանը՝ Էնջելին

Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրամիջոցների առկայության վերաբերյալ թեստի արդյունքները

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը