Քոչարյանի անունից Գյումրի ուղարկված պսակի մասին պատգամավորի գրառումից հետո ծեծել են վերջինիս ընկերոջը

Դեկտեմբերի 7-ին 1988-ի աղետի զոհերի հիշատակման օրը տարբեր պսակների շարքում Գյումրիում դրված էր նաեւ «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից» գրառմամբ ծաղկեպսակ: Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, ինչն էլ Գյումրիում հաշվեհարդարի եւ ծեծի պատճառ է դարձել:

Այս մասին տեղեկացրել է պատգամավորը, գրելով. «Գրառում էի կատարել դեկտեմբերի 7-ին Քոչարյանի կողմից ուղարկած ծաղկեպսակի հետ կապված։ Երեկ` օրվա ընթացքում, Գյումրիում բնակվող Շեկո մականվամբ մեկը և Կարո անունով մյուսը, մի քանի անգամ փորձել են տարբեր ընկերներիս միջոցով հանդիպել ինձ հետ՝ թե բա խոսելու բան կա»։ Հետո իմացել եմ, որ ուզել են ինձ ներկայացնել, թե իրականում իբր ծաղկեպսակը դողալով չեն տարել, բարձր գլխով են տարել և դուխները տեղը...

Ինչևէ, հանդիպումների փորձին պատասխան եմ ուղարկել, որ կարող են հանդիպել քաղաքացիների հետ կազմակերպվող հանդիպման ֆորմատով՝ մեր գրասենյակում։ Իրենց, երևի չբավարարված զգալով, անցած գիշերը՝ ժամը 01.00-ի մոտակայքում, Շեկո մականվամբ երիտասարդն ու էլի մեկը, նախապես հետևելով ինձ ու ընկերոջս, սպասել են, որ նա ինձ տուն իջեցնի ու մնա մենակ, Գյումրու Անի թաղամասում մոտեցել են նրան։ Հարցրել են՝ Սարուխանյանը քո ի՞նչն է, ընկերս պատասխանել է՝ ընկերս է․ դրանից հետո սրանք սկսել են խփել ընկերոջս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Որպես վերջաբան էլ սպառնացել են, թե գնա ու Կարենին փոխանցիր, որ հաջորդն ինքն է լինելու: Ասեմ՝ հարգելի շեկո ու նմանատիպ գոյացություններ, բախտներդ ուղղակի բերել է, որ կարգավիճակս, ցավոք, թույլ չի տալիս ձեզ համարժեք պատասխան տալ։ Գործը պետք է քննվի օրենքի շրջանակում, ինչին, ակնկալում եմ, կհետևի համաչափ պատիժ»,- մասնավորապես գրել է Սարուխանյանը:

ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանի փոխանցմամբ, հարուցված քրեական գործ դեռեւս չկա: Դեպքի հետ կապված Ոստիկանության Մուշի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Կարեն Սարուխանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց Շեկոն նույն ինքը Գյումրիում գործող «Կռունկ» խանութի սեփականատեր, գործարար Գարիկ Ուզունյանն է:

Մինչ այդ դեպքը Սարուխանյանն Ուզունյանի հետ որեւէ առնչություն չի ունեցել: Պատգամավորի ընկերոջը ծեծելիս Ուզունյանն, ըստ Սարուխանյանի, եղել է Կարապետ Պողոսյանի հետ:

«Գարիկ Ուզունյանն ու Կարապետ Պողոսյանը ընկերոջս ծեծել են Անի թաղամասում, գիշերը 01:00-ի սահմաններում, Ջավախք խանութի մոտ՝ ընկերուհու ներկայությամբ: Տուժածը բուժօգնության չի դիմել, դեմքը կապտած է, քիթն ուռած: Հիմնականում դեմքին են հարվածել»,-ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Կարեն Սարուխանյանը:

Պատգամավորն ասաց՝ անձամբ է հետեւելու իրավապահների աշխատանքին: Նաեւ նշում է, տարածքում, որտեղ դեպքը տեղի է ունեցել, շատ տեսանկարահանման սարքեր կան տեղադրված: Այնպես որ, որեւէ մեկը չի կարող պատասխանատվությունից խուսափել:

Նշենք, որ Շեկոյի՝ Գարիկ Ուզունյանի հետ կապված վերջին աղմկոտ իրադարձությունը սեպտեմբերի 7-ին էր եղել: Մասնավորապես մամուլում հրապարակում էր եղել այն մասին, թե ոստիկանները հարձակվել են խանութի վրա, քաշքշել աշխատակիցներին եւ Վրաստանի քաղաքացի հանդսիացող հաճախորդներին: Ոստիկանությունն ուսումնասիրել էր այս հրապակումները, բայց թե ինչ ընթացք էր տրվել, հայտնի չէ:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10060 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի