Ամիրյանը տարածքը տվել էր, Մակունցը հետ վերցրել, Հարությունյանը նորից տրամադրել. անհասցե թատրոն կամ մի շենքի պատմություն

Երեւանի Գեւորգ Քոչարի 21 հասցեում (Դրամատիկական թատրոնի հարեւանությամբ) մեկնարկել են Երեւանի մնջախաղի պետական թատրոնին տրամադրված տարածքի շինարարական աշխատանքները: Այսօր կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ բոլոր փաստաթղթերը կարգավորված են, հատկացումները՝ հաստատված:

«Արդեն վստահաբար կարող են ասել, որ Երեւանի մնջախաղի պետական թատրոնն ունենալու է իր հանգրվանը, իր ստեղծագործական օջախը»,- հայտնեց փոխնախարարը: Արա Խզմալյանի խոսքով՝ այս տարի 46 միլիոն դրամ կհատկացնեն վարչական հատվածի շինաշխատանքների համար, հաջորդ տարի կհատկացվի շինարարության համար անհրաժեշտ ամբողջ գումարը՝ 166 միլիոն 373 հազար դրամ:

Այս տարածքը Մնջախաղի թատրոնին էր տրամադրվել դեռեւս մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի օրոք: Ամիրյանը խոստացել էր նախագիծն իրականացնելու համար պետբյուջեից 260 միլիոն դրամ հատկացնել: Աշխատանքներն այնքան ձգձգվեցին՝ մինչեւ նախարարը հրաժարական տվեց:

Ամիրյանին փոխարինած եւ հեղափոխությունից հետո մշակույթի առաջին նախարար Լիլիթ Մակունցը եւս հարցն ուշադրության կենտրոնում պահեց, սակայն նրա ժամանակ նախարարությունը հայտարարեց, որ Ամիրյանի հատկացրած տարածքը պատմամշակութային արժեք է, եւ իրավունք չունեն ձեւափոխություն կատարելու: Մնջախաղի թատրոնին թույլ չտրվեցին մտնել Գեւորգ Քոչարի 21 հասցեում գտնվող ՀՀ ազգային գրապալատի տարածքը:

2018 թվականի նոյեմբերի 19-ին մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը Մնջախաղի թատրոնի տնօրեն Ժիրայր Դադասյանին էր ներկայացրել թատրոնի համար առաջարկվող հերթական տարբերակը: Այդ շենքը գտնվում էր Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան 5 հասցեում, որտեղ երկար տարիներ տեղակայված է եղել Հանրապետական զինկոմիսարիատը: Սակայն դրա հետ կապված էլ քաղաքաշինական խնդիրներ էին առաջացել, եւ թեման փակվել էր:

Փաստացի վերջին անգամ 2018 թվականին էր թատրոնին խոստացվել նոր շենք, հոբելյանական 45-ամյակը նոր շենքում էին դիմավորելու, սակայն, ինչպես տեսանք, չէր ստացվել: Վերջին 15 տարում պարբերաբար թատրոնի տնօրինությանը խոստացել են, որ, ահա, այս տարում կունենաք ձեր շենքն ու այլեւս ստիպված չեք լինի տարածք վարձակալել Պարոնյան թատրոնում, սակայն նախարարները փոխվել են, իսկ խոստումները՝ մոռացվում:

Այսօր անդրադառնալով Մակունցի ժամանակ բարձրաձայնված խնդրին՝ Խզմալյանը վստահեցրել է՝ բոլոր այն փոփոխությունները, որոնք եղել են, չեն խաթարում շենքի պատմամշակութային արժեքը: ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը նկատել է, որ նախագիծը երկու տարի առաջ ավարտված էր, սակայն բազմաթիվ խնդիրներ կային նախագծի, ընտրված լուծումների հետ կապված:

«Նախաձեռնեցինք նախագծի վերանայում, անհրաժեշտ փոփոխություններն իրականացրինք, ներկայացրինք գիտամեթոդական խորհրդին, սեպտեմբերին ստացանք թույլտվություն, դրան հաջորդեցին քաղաքապետարանի թույլտվությունների ընթացակարգեր, ճարտարապետահատակագծային առաջադրանքի վերանայում: Վերջապես ստացանք շինարարության թույլտվություն»,- նշել է նա: Միրզոյանը նկատել է, որ նախատեսված է աշխատանքներն իրականացնել 14 ամսվա ընթացքում, սակայն մեծ է հավանականությունը, որ դրանք ավելի շուտ ավարտվեն՝ 2020 թ. հոկտեմբեր-նոյեմբերին:

Նշենք, որ Երեւանի Մնջախաղի պետական թատրոնն ստեղծվել է 1974 թվականին եւ պետական թատրոնի կարգավիճակ է ստացել 1983 թվականին։ Մինչեւ օրս այն սեփական տարածք չի ունեցել:

Տպել
4447 դիտում

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են