Ձեր եղբայրը մտերիմ հարաբերությունների մեջ է Վահե Գրիգորյանի հետ. ինքնաբացարկի միջնորդություն՝ դատավորին

Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատական նիստին պաշտպանական կողմն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Լուսինե Աբգարյանին:

Ավելի վաղ հայտնել ենք, որ ինքնաբացարկի հետ կապված դիրքորոշում հայտնելու համար պաշտպանները միջնորդել էին նիստն անցկացնել դռնփակ՝ պատճառաբանելով, որ իրենք որոշ շահագրգիռ անձանց հետ կապված հարցեր ունեն դատավորին, եւ միջնորդությունը բավարարվել էր: Դրանից հետո՝ արդեն միջնորդության քննությունը, ընթանում է դռնբաց դատական նիստում:

Պաշտպաններից Արամ Վարդեւանյանը նախ հիշեցրեց Քրեական դատավարության օրենսգրքի այն պահանջը, համաձայն որի՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք կարող են անաչառ դիտորդի մոտ իր կողմնակալության հետ կապված կասկած հարուցել. «Սահմանադրական դատարանն էլ իր ՍԴՈ-918 որոշմամբ փաստել է, որ կողմնակալ դատավորն անկախ չէ եւ արդարադատություն իրականացնել չի կարող, իսկ նման դատարանների կողմից ընդունված դատական ակտերը գործադրվել չեն կարող»:

Որպես ինքնաբացարկի առաջին հիմք՝ Արամ Վարդեւանյանը մատնանշեց մամուլի այն հրապարակումը, ըստ որի՝ նախագահող դատավորի եղբայրը՝ Դավիթ Աբգարյանը, հավանել եւ կիսվել է Սերժ Թանկյանի այն հրապարակումով, որում վերջինս նշել է՝ ուրախ է տեղեկանալ, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը նորից ՔԿՀ-ում է. «Ֆեյսբուքյան ուսումնասիրությունից պարզ է դառնում նաեւ, որ ձեր եղբայրը մտերիմ հարաբերությունների մեջ է սույն գործով տուժողների նախկին ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի հետ, նրանք նաեւ համատեղ ներկայացուցչություն են իրականացրել Եվրոպական դատարանում: Իսկ Վահե Գրիգորյանի անկողմնակալության հանգամանքը նույնիսկ որպես մասնակցության անհնարինություն է դիտարկվել ՍԴ-ում, եւ նա էլ դրա դեմ չի առարկել»:

Ինքնաբացարկի երրորդ հիմքը, ըստ պաշտպանի, այն է, որ դատավոր Լուսինե Աբգարյանն իր ֆեյսբուքյան էջով հավանել է Վահե Գրիգորյանի այն գրառումը, որով վերջինս իր գոհունակությունն է հայտնել դատավորի եղբոր աշխատանքային հաջողությանը Եվրոպական դատարանում. «Մյուս հանգամանքը, հարգելի՛ դատարան, վերաբերում է ձեր արձակուրդին. ըստ court.am-ի հենց այսօր էլ տպագրված տեղեկատվության՝ դեկտեմբերի 17-ից մինչեւ 30-ն ընկած ժամանակահատվածում դուք գտնվելու եք արձակուրդում, իսկ ընդհանուր կանոնի համաձայն՝ արձակուրդին նախորդող 10-օրյա փուլում դատավորի անունը հանվում է բաշխման ցուցակից: Տվյալ դեպքում հարց է ծագում, թե ինչպես է ամսի 10-ին այս բողոքը մակագրվում ձեզ»:

Նախագահող դատավոր Լուսինե Աբգարյանը հարց հղեց պաշտպաններին այն մասին, թե ունե՞ն նրանք որեւէ փաստ, որ ինքն իր որեւէ որոշում այս 5 տարիների ընթացքում կայացրել է իր եղբոր ազդեցությամբ: Սրան ի պատասխան՝ պաշտպան Արամ Վարդեւանյանն ասաց, որ նման փաստ ունենալու դեպքում իրենք կհրապարակեին, բայց տվյալ դեպքում ընդգծում են այն հանգամանքը, որ անկողմնակալ դիտորդի մոտ կարող է կասկած առաջանալ:

Դատավոր Լուսինե Աբգարյանը, անդրադառնալով ինքնաբացարկի հիմքերից մեկին՝ արձակուրդին, հայտնեց, որ այն փոփոխվել է, եւ իրեն հայտնի չէ, թե ինչու պաշտոնական կայքում այդ մասին նշում չկա: Լուսինե Աբգարյանի խոսքով՝ ինքն արձակուրդում է գտնվելու դեկտեմբերի 24-ից մինչեւ 30-ն ընկած ժամանակահատվածում:

Միջնորդության դեմ առարկեցին մեղադրող եւ տուժող կողմերը՝ այն որակելով անհիմն:

Լսելով կողմերին՝ դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին:

 

Տպել
3886 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը