5 երկրներ Իրանից պահանջում են փոխհատուցում՝ կործանված ինքնաթիռի ուղեւորների համար

5 երկրներ, որոնց քաղաքացիները եղել են Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռում, պահանջում են Իրանից փոխհատուցում վճարել  յուրաքանչյուր զոհի համար:

Ինչպես հայտնել է Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը, դրամական փոխհատուցումների են սպասում Կանադան, Աֆղանստանը, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան եւ Ուկրաինան:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ եւս մեկ անգամ ներողություն խնդրելով ուկրաինական ինքնաթիռի հետ տեղի ունեցած աղետի կապակցությամբ:

Ավելի վաղ Զելենսկին եւս հայտարարել էր, որ Իրանից պահանջում են փոխհատուցում յուրաքանչյուր ընտանիքի, ինչպես նաեւ «Ուկրաիանական ավիաուղիներ» ընկերության համար, որին պատկանել է կործանված օդանավը:

Fars գործակալությունը հայտնում է, որ  Ռոհանին խոստացել է հատուկ դատավճիռ կազմակերպել աղետի բոլոր մեղավորների նկատմամբ՝ նրանց արժանացնելով խստագույն պատժի: Նա նշել է, որ Boeing-ի կործանման մեջ մեղավոր անձանց  դատավարությանը ներգրավվելու են բազմաթիվ  մասնագետներ, այդ դատավարություններին հետեւելու է ամբողջ աշխարհը:

Իրանի նախագահի՝ ինքնաթիռի աղետի հետ կապված  տեսաուղերձը հեռարձակվել է երկրի պետական եւ տեղական բոլոր հեռուստաընկերությունների եթերում:

«Ինքնաթիռի կործանումը աններելի սխալ է եղել, ավիաաղետի պատասխանատուների թիվը կարող է գերազանցել մի քանի տասնյակը : Իրանի զինված ուժերն ընդունել են իրենց մեղքը եւ ես վստահեցնում եմ, որ նման սխալ այլեւս երբեւեէ մեր երկրում  չի գրանցվելու: Մեղավորները անպայման կպատժվեն եւ այդ պատիժը կլինի հրապարակային»,-իր ուղերձում ասել է Ռոհանին:

Հիշեցնենք, Իրանն իր մեղքը պաշտոնապես խոստովանեց հունվարի 11-ին՝ նշելով, որ Թեհրանում կործանված ուղեւորատար Boeing-ը «մարդկային սխալի հետեւանքով»  պատահաբար էր հարվածի տակ առնվել:

Աղետին զոհ դարձավ 176 մարդ, մեծ մասամբ՝ Իրանի, Եվրոպական երկրների  եւ Կանադայի քաղաքացիներ:

Իրանում ավելի ուշ պարզաբանեցին, որ ինքնաթիռը շփոթել են թեւավոր հրթիռի հետ: Հայտնի է, որ Իրանում մի շարք զինվորականներ են ձերբակալվել՝ ուկրաինական ինքնաթիռի կործանման գործով:

Տպել
1990 դիտում

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից