Իրանում զինվորականներ են ձերբակալվել՝ ուկրաինական ինքնաթիռի կործանման գործով

Իրանում մի շարք անձինք են ձերբակալվել՝ ուկրաինական ինքնաթիռի կործանման գործով:

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իրանի դատական իշխանության ներկայացուցիչ Գոլամհուսեին Էսմայիլիին: Այլ մանրամասներ վերջինս չի հայտնել:

Ինքնաթիռի կործանման պատճառ դարձած անձանց ձերբակալությունների մասին հայտնում են նաեւ իրանական լրատվական կայքերը՝ նշելով, որ նրանք զինվորականներ են, սակայն ձերբակալված իրանցիների թիվը չի նշվում:

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր ցավակցություններն էր հայտնել իր երկրի տարածքում տեղի ունեցած ավիաաղետի բոլոր զոհերի հարազատներին եւ մտերիմներին եւ խոստացել «աններելի սխալի» համար բոլոր պատասխանատուներին խստագույնս պատժել:

Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ն իր վրա էր վերցրել ինքնաթիռի խոցման պատասխանատվությունը, ինչի կապակցությամբ Ռոհանին հայտարարել էր, թե սա միայն հիշյալ կորպուսի սխալը չէ:

Հիշեցնենք՝ Թեհրանի միջազգային օդանավակայանի մոտակայքում ինքնաթիռի կործանման մասին հայտնի դարձավ հունվարի 8-ին: Օդանավը ցուցաէկրաններից կորել էր օդ բարձրանալուց 2 րոպե անց: Քիչ ուշ Իրանի քաղավիացիան հայտարարել էր, որ, ըստ կադրերի եւ ընկնելու ձեւի, ինքնաթիռը հրդեհվել է օդում, այնուհետ վառվելով բախվել գետնին եւ մասնատվել: Աղետի արդյունքում ողջ մնացածներ չկային, զոհվեց 176 մարդ՝ հիմնականում եվրոպական երկրների եւ Իրանի քաղաքացիներ, քանի որ չվերթը տրանզիտ էր, եւ Կիեւից քաղաքացիները պետք է մեկնեին իրենց երկրներ:

Նույն օրը՝ հունվարի 8-ին, Իրանում ինքնաթիռի ընկնելու մասին ողբերգական լուրից ժամեր առաջ հայտնի էր դարձել, որ Իրաքի արեւմտյան մասում տեղակայված ամերիկյան 2 ռազմաբազաները ենթարկվել էին հրթիռակոծության Իրանի կողմից:

Դեռ ավիաաղետի օրը շրջանառվեց վարկածը, որ հնարավոր է՝ ինքնաթիռը իրանական հրթիռի կողմից խոցված լինի, սակայն թե՛ իրանական, թե՛ ուկրաինական կողմերը պաշտոնական մակարդակով հերքում էին լուրը: 

Իրանին ինքնաթիռը խոցելու մեջ մեղադրեցին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Նրանք բոլորն էլ պնդում էին, որ ունեն ապացույցների մեծ փաթեթ եւ պատասխաններ էին պահանջում Իրանից:

Միայն այս ամենից հետո Իրանը պաշտոնապես խոստովանեց, որ ուկրաիանական ինքնաթիռը խոցել է իրենց երկրի կողմից արձակված հրթիռը: Իրանի պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ 176 մարդու մահվան պատճառ դարձած կործանված Boeing-ը «մարդկային սխալի հետեւանքով» պատահաբար հարվածի տակ էր առնվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2532 դիտում

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ