Երևան
12 °C
Ուկրաինական ավիաուղիներին պատկանող ուղեւորատար Boeing-ը, որը 2 օր առաջ կործանվել էր Թեհրանում, «մարդկային սխալի հետեւանքով» պատահաբար հարվածի տակ է առնվել: Այս մասին ասվում է Իրանի Պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության մեջ:
«Ինքնաթիռին հարված է հասցվել մարդկային սխալի եւ պատահականության արդյունքում»,-ասված է հայտարարության մեջ, որը տարածել է IRIB իրանական պետական ռադիոկայանը: Իրանի ՌՕՈւ եզրակացությունը հաստատել է նաեւ Mehr գործակալությունը։
Իրանի ԳՇ-ում հավելել են, որ հարվածել են ինքնաթիռին, քանի որ այն այդ պահին թռչելիս է եղել ռազմական կարեւոր օբյեկտներից մեկի վրայով: Հայտարարության մեջ նշվում է, որ դա արվել է ռազմական պատրաստվածության բարձր մակարդակի գործողությունների արդյունքում, որը միտված է եղել Իրաքում ԱՄՆ-ի ռազմաբազաների հրթիռակոծությունից հետո ամերիկյան հավանական պատասխանի դեմ:
Իր հերթին իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը իր Twitter-ում գրել է, որ ավիաաղետի պատճառ է հանդիսացել «մարդկային գործոնը, որը ԱՄՆ-ի քայլերի հետեւանքն է եղել»:
«Տխուր օր է։ Զինված ուժերի ներքին հետաքննության նախնական եզրակացությունները. մարդկային սխալը ճգնաժամի ժամանակ՝ պայմանավորված ԱՄՆ արկածախնդրությամբ, հանգեցրեց աղետի։
Իմ եւ Իրանի խորին ափսոսանքը, ներողությունն ու ցավակցությունները բոլոր զոհերի ընտանիքներին եւ մյուս տուժած պետություններին»,- գրել է Իրանի ԱԳ նախարարը։
Հիշեցնենք, Թեհրանի միջազգային օդանավակայանի մոտակայքում ինքնաթիռի կործանման մասին հայտնի դարձավ հունվարի 8-ին: Օդանավը ցուցաէկրաններից կորել էր օդ բարձրանալուց 2 րոպե անց: Քիչ ուշ Իրանի քաղավիացիան հայտարարել էր, որ ըստ կադրերի եւ ընկնելու ձեւի, ինքնաթիռը հրդեհվել է օդում, այնուհետ վառվելով բախվել գետնին եւ մասնատվել: Աղետի արդյունքում ողջ մնացածներ չկային, զոհվեց 176 մարդ՝ հիմնականում եվրոպական երկրների եւ Իրանի քաղաքացիներ, քանի որ չվերթը տրանզիտ էր եւ Կիեւից քաղաքացիները պետք է մեկնեին իրենց երկրներ:
նույն օրը՝ հունվարի 8-ին, Իրանում ինքնաթիռի ընկնելու մասին ողբերգական լուրից ժամեր առաջ հայտնի էր դարձել, որ Իրաքի արեւմտյան մասում տեղակայված ամերիկյան 2 ռազմաբազաները ենթարկվել էին հրթիռակոծության Իրանի կողմից:
Դեռ ավիաաղետի օրը շրջանառվեց վարկածը, որ հնարավոր է՝ ինքնաթիռը իրանական հրթիռի կողմից խոցված լինի, սակայն թե՛ իրանական, թե՛ ուկրաինական կողմերը պաշտոնական մակարդակով հերքում էին լուրը:
Երեկ Իրանին ինքնաթիռը խոցելու մեջ մեղադրեցին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Նրանք բոլորն էլ պնդում էին, որ ունեն ապացույցների մեծ փաթեթ եւ պատասխաններ էին պահանջում Իրանից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT