Սա իմ խաչն է, որը ես պիտի տանեմ. Հրայր Թովմասյան

«Այն, ինչ կատարվեց, այսօրով չի ավարտվելու, եւ, ցավոք սրտի, դա նոր քրեական գործերի հիմք է դառնալու»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասած Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով վաղ առավոտից իր բնակարանում եւ, առհասարակ, իր շուրջը տեղի ունեցող գործընթացներին:

Հրայր Թովմասյանը նախ հիշեցրեց, որ իրեն 2-3 անգամ հրավիրել են հարցաքննության եւ այսօր էլ տանն էին քննչական գործողություններ իրականացնում, որոնք տեսանկարահանելու միջնորդություն ներկայացրել են տարընթերցումներից եւ տարբեր մեկնաբանություններից խուսափելու նպատակով, սակայն քննիչն այն մերժել է իր համար անհասկանալի պատճառներով. «Ցավոք սրտի, այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում, իմ շուրջ, ՍԴ-ի շուրջ, գալիս է՝ հիմնավորելու, որ խնդիրները, իրոք, խորքային են: Օրվա իշխանությունն ունի խնդիր՝ արագ ձերբազատվելու ինձնից՝ որպես ՍԴ նախագահի, այդ ամենն արվում է շատ կոպիտ, ակնհայտ ձեւով, եւ դրա մասին արդեն իմ ասելով չէ, որ պետք է իմանաք, դրա մասին տեղյակ է ոչ միայն մեր, այլեւ միջազգային հանրությունը»:

Թովմասյանի խոսքով, սակայն, այդ ամենն իր համար երկրորդական է, շատ ավելի կարեւոր է երկրի հեղինակության հարցը. «Չի կարելի տարիներով հավաքած հեղինակությունը, թույլ տվեք այդ բառն օգտագործել, այդքան արագ մսխել: Դուք տեսնում եք այս պրոցեսների ընդամենը 10 տոկոսը: ԱԱԾ նախկին տնօրենն այս ամենի վերաբերյալ իր ակնարկն արեց, եւ ես վստահ եմ, որ իր սպայի պատիվը թույլ չի տա, որ ինքն այս ամբողջի մասին լռի, իսկ այն, որ ես եմ լռում, պայմանավորված է միայն իմ երկրի հեղինակությամբ»: ՍԴ նախագահի կարծիքով՝ այս ամենը մի օր պիտի լիներ. «Մի դատարան, մի դատավոր պետք է պայքարեր իր անկախության համար, ուզում եք՝ զրկանք, ուզում եք՝ հետապնդում համարեք, բայց սա իմ խաչն է, որը ես պիտի տանեմ»,- ասաց նա:

Լրագրողների հարցին, թե քննիչներն ի վերջո ինչ փաստաթղթեր էին փնտրում իր բնակարանում, Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ խոսքն ինչ-որ սեփականության վկայականների մասին է: Անդրադառնալով դատարանի որոշմանը ծանոթանալուն՝ նա ասաց. «Եթե ձեզ՝ որպես բանասերի, ասում են՝ գրավոր փաստաթղթի ծանոթանալ, առաջինը ձեր մտքին գալիս է կարդալը, չէ՞, իսկ քննիչն ասում էր՝ ես կարդացի, դուք լսեցիք, հիմա սրա մասին անիմաստ եմ համարում խոսել»:

Հրայր Թովմասյանը պարզաբանեց՝ նախկինում իր՝ ցուցմունք տալուց հրաժարվելը պայմանավորված է եղել նրանով, որ այս գործընթացներում, իր գնահատմամբ, իրավունք գոյություն չունի, նպատակը քաղաքական է եւ վատ քաղաքական, որը չի բխում որեւէ մեկի շահերից: Հարցին՝ քաղաքական ի՞նչ խնդիր ունի գործող իշխանությունը, ՍԴ նախագահը պատասխանեց, որ դա հասկանալու համար պետք է տալ մի քանի հարցի պատասխան: Առաջին հարցը, ըստ նրա, այն է, թե ինչու է վաղ կենսաթոշակի անցնելու օրենքն ընդունվում արագացված ռեժիմով, երկրորդը, թե ինչու է տրամադրվում հենց 2 ամիս ժամանակ. «Պատկերացնո՞ւմ եք երկրի վիճակը, երբ յոթ դատավորները հրաժարական տան, մեկ տարվա ընթացքում մեկ դատավոր են կարողացել ընտրել, հիմա պատկերացրեք՝ յոթ դատավորին ընտրում են յոթ տարվա ընթացքում, կարող են ընտրական վեճեր լինել, խախտված իրավունքներ լինել, այ, ճգնաժամը այդ դեպքում կլինի»:

Անդրադառնալով իր հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելուն՝ Հրայր Թովմասյանն ասաց. «Թող գաղտնալսեն, ես իմ ընկերներին էլ ասում եմ՝ երբ խոսում եք, գրում եք, առաջնորդվեք այն կանխավարկածով, որ ձեզ միշտ լսում են, կյանքն այդպես շատ ավելի հեշտ է, իմ կյանքի ռեժիմը, հեռախոսահամարները չեն փոխվել, ես հանգիստ իմ կյանքով ապրում եմ»:

Լրագրողների հարցին՝ իր համար սպասելի կլինի՞, եթե առաջիկայում իրեն բերման ենթարկեն, կալանավորեն, Թովմասյանը պատասխանեց. «Դժվար է ասել՝ սպասում եմ, թե ոչ, եթե նայեմ իրավական առումով, այլ պատասխան եմ տալու, նայեմ այս գործընթացներին՝ այլ, բայց դա ինձ համար տասներորդական է: Մեր քրեակատարողական հիմնարկների վիճակը ավելի վատը չէ. ավելի հեշտ է այնտեղ մնալ, քան 3000 մետր բարձրությունում՝ -20 աստիճանի պայմաններում»:

Անդրադառնալով իր անձեռնմխելիության հարցին՝ Հրայր Թովմասյանն ասաց. «Ես դրա մասին կարծիք չեմ կարող ասել, որովհետեւ դա գուցե մի օր դառնա ՍԴ քննության առարկա, եւ ես մասնակցեմ այդ հարցի քննությանը»: Լրագրողների հարցին, թե ինքն ինչպես կարող է մասնակցել, եթե հարցը վերաբերելու է հենց իրեն, Հրայր Թովմասյանը չցանկացավ երկար բացատրել, միայն ասաց, որ կա Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշում, ըստ որի՝ բարձրագույն ատյաններում դա թույլատրվում է»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ՝ արդյոք քրեական գործի վերաբերյալ ինքը երբեւէ զրույց ունեցե՞լ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչին ի պատասխան՝ Թովմասյանն ասաց, որ չի խոսել, նպատակ էլ չունի խոսելու: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց լրագրողներին՝ ասելով, որ հանրային վերահսկողությունն իր համար շատ կարեւոր է:

Հիշեցնենք՝ Հրայր Թովմասյանի բնակարանում վաղ առավոտից խուզարկություն էր իրականացվում, ինչը, պաշտպանների խոսքով, ուղեկցվում էր խախտումներով: Մասնավորապես, նրանք պնդեցին, թե քննիչը թույլ չի տվել ամբողջ ծավալով ծանոթանալ խուզարկության որոշմանը, ինչին րոպեներ անց արձագանքեց ՀՔԾ-ն՝ ասելով, թե այդ պնդումն ապատեղեկատվություն է:

Հրայր Թովմասյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Տպել
3347 դիտում

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած