Ձեր թարախ արյունն այս երկրի վրա չպիտի թափվի, աշխարհը շուռ գա, այլեւս իշխանության չեք գալու. Սասուն Միքայելյան

20 տարի նախորդ իշխանությունները բռնազավթել են ժողովրդից իշխանությունը, եւ այդ ընթացքում ՍԴ-ն դակել է նախորդ իշխանության կայացրած բոլոր որոշումները: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Դիմելով Էդմոն Մարուքյանին՝ նա հիշեցրեց, որ այցելել է իրեն կալանավայր ու հարցրեց. «Դուք հասկացե՞լ եք՝ ինչի համար եմ ես դատվել, ես չեմ հասկացել: ՍԴ-ն էլ ոչ մի բան չարեց»:

Նրա պնդմամբ՝ նախորդ իշխանություններն ուզում են տանել փակուղի, քաղաքացիական պատերազմի, եւ այս իրավիճակից ելնելու ձեւը պետք է ժողովուրդը որոշի:

«Այս վերջին քննարկումները՝ ոտք կմաքրենք... Նիկոլիկ... ես էլ կարող եմ ասել՝ Սերժիկ, Ռոբիկ: Ես ինձ թույլ չեմ տվել այսքան ժամանակ, այդքան էլ դաժանություն, զրպարտանք եմ կրել, որովհետեւ հարգում եմ այդ ինստիտուտը»,- ասաց Միքայելյանը՝ նկատի ունենալով Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունները:

«Եթե մտածում եք՝ ինձնից շատ եք Փաշինյանի հետ վիճել, սխալվում եք: Բայց մենք մի հարցի շուրջ չենք վիճում, որ երկրում հեռացել է այն իշխանությունը, որը բռնազավթել էր ժողովրդի իշխանությունը»,- ասաց պատգամավորը:

Նրա պնդմամբ՝ ոչ ոք իրավունք չունի վիճելու, որ այս ժողովուրդը «պրծել է»:

«Ինչքան էլ բերեն զարդարեն, օվալաձեւ անեն, երկար, տափակ, քառակուսի, այս դահլիճից արնահոտ է գալիս: Ես այստեղ տեսել եմ Կարեն Սերոբիչի արյունն ու ուղեղը ու երդվել եմ, որ սրանց վերջը պիտի գա: Եթե ՍԴ-ն ճիշտ պահեր իրեն հոկտեմբերի 27-ից, մարտի 1-ից հետո, կամ Ռոբերտ Քոչարյանի հարցը, որ դրվեց, ՍԴ-ն 1 տարի ժամկետ տվեց, հետո ջրեցին, գնաց: Այդ ամբողջը տեսել ենք, բայց այսօր փակուղի են մտել նախորդ իշխանության ձեռքով, հեռացե՛ք, ձեր թարախ արյունը այս երկրի վրա չպիտի՛ թափվի, աշխարհ շուռ գա, այլեւս իշխանության չեք գալու»,- հայտարարեց Միքայելյանը:

Նորից մեջբերելով Հայրապետյանի խոսքերը՝ Միքայելյանն ասաց, որ ժողովուրդը Փաշինյանի հետ մի հատ էլ քայլ անի, ոչ թե նրա վրա ոտք կմաքրի, այլ կտրորի, կանցնի: «Ուշքի եկեք, տղե՛րք, հեռացե՛ք խաղաղությամբ»,- ասաց նա:

«Այստեղ խնդիր չէ, որ տառն է սխալ, ստորակետը սխալ է, իրավական խախտումներ. իրավական խախտում եղել է 20 տարի, այդ իշխանությունը նորից ուզում է վերակենդանանալ: Հրայր Թովմասյանին ճանաչում եմ 2000 թ.-ից: Նորմալ, պարկեշտ իրավաբան է եղել: Իմ ընտրությունների ժամանակ ինձ շատ է օգնել, դեմ է եղել այդ իշխանություններին, բայց իրեն ցանցն են գցել: Եթե թողնեն, նա պարկեշտ մարդ է, թողեք գնա, չեն թողնում՝ գնա, որովհետեւ ընկել է ծուղակը: Իշխանափոխություն է եղել, սա էլ պիտի փոխվի: Մենք դնում ենք ժողովրդի դատին, թող որոշի: Պարոնա՛յք սպաներ, եւ «ինքնասպաներ», ժողովուրդը պետք է որոշի, եւ թողեք ժողովրդի դատին»,- եզրափակեց Միքայելյանը, ինչից հետո դահլիճում ծափահարություններ հնչեցին:

Տպել
3641 դիտում

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած

Վրաերթ Արմավիրի մարզում. 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը. ՄԻՊ

Պետությունները հաջողում են, եթե ստեղծում են միջավայր, որտեղ քաղաքացու աշխատանքի իրավունքը պաշտպանված է. նախագահ

Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի