Պաշտպանը միջնորդեց դադարեցնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Այն սկսվեց մոտ մեկ ժամ ուշացումով, քանի որ պաշտպաններից եւ տուժողների ներկայացուցիչներից մի քանիսը նախապես տեղեկացրել էին դատարանին, որ գտնվում են խցանման մեջ եւ դատարան կներկայանան փոքր-ինչ ուշ:

Նախորդ նիստին, հիշեցնենք, ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի եւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործը կարճելու մասին:

Շարունակելով միջնորդության քննությունը՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը նախ հայտարարեց, որ միանում է ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությանը՝ նշելով, որ Գեւորգյանի մեղադրանքի հիմքում դրվել է մի տեղեկություն, որն ինքնին հանցագործության արդյունք է: Խոսքը Վիկիլիկսի հրապարակման մասին է:

Այնուհետեւ ներկայացնելով իրենց միջնորդությունը՝ Արամ Վարդեւանյանը նշեց, որ 300-րդ եւ 300.1-րդ հոդվածներն ունեն տարբեր հանցակազմեր. «Հին օրենքում՝ 300-րդ հոդվածում, խոսվում էր իշխանության յուրացման մասին, որի մեթոդներից է սահմանադրական կարգի տապալումը, իսկ այստեղ խոսվում է ամբողջովին նոր հանցակազմի մասին»:

Արամ Վարդեւանյանը ընդգծեց՝ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ լսումների ժամանակ Ազգային ժողովի այդ ժամանակվա պատգամավոր Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ 300.1-րդ հոդվածն իր մեջ պարունակում է առնվազն 5 թերություն, եւ եթե որեւէ մարմին, այդ թվում՝ Դատախազությունը, դրան չի հակադարձել, նշանակում է՝ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող ենթադրյալ արարքի որակը կասկածի տակ է դրվում: Վարդեւանյանը ընդգծեց նաեւ, որ համաներման ակտով 300 եւ 300.1-րդ հոդվածները չեն կարգավորվել, քանի որ 300.1-րդ հոդվածով սահմանվել է նոր հանցակազմ:

Վարդեւանյանի խոսքով՝ Դատախազությունն այժմ պնդում է, թե նոր օրենքը բարելավող նորմ է, որովհետեւ ավելի հստակ է. «Բայց եթե հստակությունը չափում ենք դրանով, ուրեմն շատ վտանգավոր դրության մեջ ենք: Ամեն դեպքում, դրանից բացի, Դատախազությունը պնդում է, թե նոր օրենքից բռնության պարտադիր էլեմենտը դուրս է եկել, բայց եթե արարքը նախկինում կարող էր լինել միայն բռնությամբ, իսկ այսօր դրա շրջանակը ընդլայնվել է, ո՞նց կարող է դա լինել ավելի բարելավող»:

Խոսելով հայտնի 7-ի գործի մասին՝ պաշտպանը թվարկեց այն դատախազներին, ովքեր 2009 թվականին պաշտպանել են Մարտի 1-ի գործով մեղադրանքը: Նրանք են Փիլոյանը, Թադեւոսյանը, Հարությունյանը, Նադոյանը, Սարգսյանը,  Ամիրզադյանը: Պաշտպանն ընդգծեց՝ այս գործով մեղադրանքը պաշտպանում են այլ դատախազներ եւ ներկայացնում այլ դիրքորոշում, մինչդեռ յուրաքանչյուր դատախազ ներկայացնում է ոչ թե իր ուրույն կարծիքը, այլ Դատախազության ընդհանուր դիրքորոշումը. «Խորին հարգանքով վերաբերվելով սույն գործով դատախազներին՝ ես կարծում եմ, որ Լիլիթ Թադեւոսյանը առավել արհեստավարժ է, ունի տարիների փորձ եւ այժմ զբաղեցնում է Վճռաբեկ դատարանի դատավորի բարձր պաշտոնը»: Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը ընդմիջեց պաշտպանին՝ խնդրելով գնահատականներ չտալ: Արձագանքելով դրան՝ Վարդեւանյանն էլ ասաց, որ ինքը գնահատական տալու միտում չունի, բայց ըստ նրա՝ նման արհեստավարժ մասնագետների դիրքորոշումը կասկածի տակ դնելը տարակուսելի է:

Անդրադառնալով անմեղության կանխավարկածի հանգամանքին՝ Արամ Վարդեւանյանն ասաց, որ երբ Սահմանադրական դատարանի որոշման հիմքով միջնորդություն էին ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, եւ դատավոր Աննա Դանիբեկյանն այն մերժել էր, իր դատական ակտում, ըստ էության, տվել էր 2 մեկնաբանություն. «Առաջին մեկնաբանությունը, որ տվել էիք, այն է, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ-ի դիրքորոշումը ոչ մի հետեւանք չի ենթադրում Քոչարյանի համար, երկրորդը՝ այն, որ մեկ նժարի վրա ունենալով ՍԴ-ի, մյուսին՝ Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը՝ նախապատվությունը տվել եք Վճռաբեկին, եւ դա այն պարագայում, երբ Վճռաբեկի այդ դիրքորոշումը, ըստ ՍԴ-ի, պաշտոնաթող նախագահներին վերաբերելի չէ»:

Արամ Վարդեւանյանը պնդեց՝ ոչ ինքը, ոչ դատավորը, ոչ ուրիշ մեկը չի կարող ասել՝ Ռոբերտ Քոչարյանի գործողությունները բխում էին իր՝ նախագահի կարգավիճակից թե ոչ. այդտեղ, ըստ պաշտպանի, առկա է օրենսդրական բաց, որը հաղթահարելու քայլեր այս ընթացքում Ազգային ժողովը չի ձեռնարկում. «Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող արարքում վկայակոչվում է արտակարգ դրություն մտցնելու հրամանագիրը, մեկը կարո՞ղ է ինձ համոզել, որ նման հրամանագիր արձակելը չի բխում կարգավիճակից, ինչպե՞ս կարելի է իրավունքի տիրույթում նման հայտարարություն անել»: Վարդեւանյանը պնդեց, որ հրամանագիր արձակելը բխում է նախագահի կարգավիճակից եւ լիազորություններից. «Նման դեպքում, ըստ ՍԴ-ի, քրեական հետապնդումը ենթակա է անհապաղ դադարեցման, իսկ այդ գործողությունները՝ ոչ իրավաչափ ճանաչվելուն»,- ամփոփեց Վարդեւանյանը՝ միջնորդելով դադարեցնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը:

Պաշտպան Հայկ Ալումյանն էլ, միանալով միջնորդություններում արտահայտած բոլոր դիրքորոշումներին, ասաց. «Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քանի որ այն չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, միշտ էլ չի համապատասխանել, ստեղծման օրից, պարզապես դա բացահայտվեց այն ժամանակ, երբ փորձեցին կիրառել»:

Տպել
3046 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը