Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորեց դատարանին դադարեցնել Գեւորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ և 300.1-րդ հոդվածների կիրառման պրակտիկային՝ պաշտպանն ասաց, որ այդ հոդվածները, իրենց բնույթով պայմանավորված, քիչ կիրառվող դրույթներ են. «Դատալեքս» որոնողական համակարգի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այս հոդվածներով դատավճիռներ առհասարակ չեն կայացվել, իսկ դատարան այդ հոդվածներով ուղարկվել է երկու քրեական գործ, որոնք վերաբերել են 2008թ. մարտի 1-2 դեպքերին»: Դրանցից առաջինը 2008 թվականի դեկտեմբերի 12-ին Դատախազության կողմից դատարան ուղարկված Մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործն է՝ հայտնի «7-ի գործ»-ը, մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ այս քրեական գործը:
Խոսելով 300.1 հոդվածի վերաբերյալ Դատախազության դիրքորոշման մասին՝ Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ դրա հետադարձ ուժի վերաբերյալ ՀՀ դատախազությունը, հետևելով օրենսդիր և գործադիր իշխանության դիրքորոշմանը, 2009թ. արտահայտել է մի դիրքորոշում, սակայն՝ 2018թ-ին ձևավորել է դրան հակասող այլ դիրքորոշում. «ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի փոփոխության հետևանքով «7-ի գործով» դատախազները 2009թ․մարտի 31-ին որոշում են կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքից հրաժարվելու մասին՝ նշելով, որ ՀՀ Ազգային ժողովի 2009թ․ մարտի 18-ին ընդունված օրենքով սահմանվել են հանրորեն վտանգավոր արարքի նոր հանցակազմեր, ուստի նկատի ունենալով, որ արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի՝ ամբաստանյալի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման»»:
Ալեքսանյանի խոսքով՝ 2018թ-ի հեղափոխությունից հետո հարուցված գործով ՀՀ դատախազությունը հրաժարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հետադարձ ուժի վերաբերյալ՝ տևական ժամանակ (2009թ-ից) անփոփոխ մնացած պետական դիրքորոշումից. «Դիրքորոշման փոփոխությունը բացատրելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազը 2019 թ. մայիս ամսին նշել է, որ չկա պատճառաբանություն, թե 2009թ. դատախազությունը ինչու է նախկին ընդդիմադիր գործիչների նկատմամբ հետապնդումը դադարեցրել»,- ասաց Ալեքսանյանը՝ պնդելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի համեմատությամբ՝ 300.1-րդ հոդվածը միանշանակ համարվում է պատասխանատվությունը խստացնող:
Պաշտպանն ընդգծեց՝ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի փոփոխությունը նախաձեռնել էր ՀՀ գործադիր իշխանությունը և այն հաստատել էր ՀՀ օրենսդիր իշխանությունը. «Պետական իշխանության բարձրագույն մարմիններում քննարկվել և փաստացի ընդունվել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի փոփոխության դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի նոր հոդվածը (300.1-րդ հոդվածը) չի կարող կիրառվել մինչ այդ տեղի ունեցած դեպքերով: Այս մոտեցումը ոչ թե պարզապես դատարանում մեղադրանք պաշտպանող դատախազների դիրքորոշումն է, այլև Հայաստանի Հանրապետության պետականորեն կայուն ձևավորված դիրքորոշումն է»:
Էրիկ Ալեքսանյանը հիշեցրեց՝ 2018 թվականի դեկտեմբերի 14-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Արմեն Գևորգյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով. «Այսինքն՝ դատարանն արձանագրել էր, որ Արմեն Գևորգյանը որևէ առնչություն չունի իրեն վերոգրվող վերը նշված մեղադրանքների հետ, այլ կերպ ասած՝ դատարանը փաստել է, որ առկա և դատարանին ներկայացված փաստական տվյաները չեն հիմնավորում Արմեն Գևորգյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված հանցավոր արարքները կատարած լինելու հիմնավոր կասկածը»,- ասաց Ալեքսանյանւ՝ հավելելով. «Քանի որ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու ժամանակ որևէ նոր փաստական տվյալ ձեռք չի բերվել, ապա որևէ կերպ չի կարող խոսք գնալ օրինական մեղադրանքի առկայության մասին»:
Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը հայտնեց, որ միջնորդության վերաբերյալ իրենց դիրքորոշումը կարտահայտեն նույնաբովանդակ միջնորդությունների ավարտից հետո:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT