Երևան
12 °C
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով դատական հերթական նիստը:
Նիստի ընթացքում մեղադրող դատախազը շարունակեց հրապարակել չներկայացած վկաների նախաքննական ցուցմունքները: Դատարանում հրապարակվեց թվով 13 վկայի նախաքննական ցուցմունք, դեռեւս 12-ինն էլ նախատեսվում է: Հրապարակվեցին հիմնականում Երրորդմասցի Լյովիկի ընկերների ցուցմունքները: Վկաների ցուցմունքներում ուշագրավ մանրամասներ կային:
Նախ հայտնի դարձավ, որ դեպքի վայրում հայտնաբերված զենքերից մեկը պատկանում է Երրորդմասցի Լյովիկին, նաեւ հայտնի դարձավ, որ Լյովիկի ու ընկերների անվտանգությունն ապահովելու նպատակով վկաներից շատերը շրջել են նրանց հետ: Բայց, այնուամենայնիվ, հրապարակված ցուցմունքներից առավել ուշագրավն Էդգար Պետրոսյանինն էր (մականունը Խռիկ): Նախաքննական մարմնին նա պատմել է, որ սպանված Դրաստամատ Թադեւոսյանը՝ Դրոն, իր մանկության ընկերն է, իսկ Երրորդմասցի Լյովիկին ճանաչել է 2006-ից՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրելու ընթացքում: Վկան պատմել է, որ ընկերներով հաճախ են հավաքվել Լյովիկի ղեկավարած թիավարության ֆեդերացիայի գրասենյակում (վկաներից մի քանիսն այդ գրասենյակում են ապրել,-հեղ.): Այնտեղ են եղել նաեւ սպանության դեպքի նախորդ օրը` գիշերը՝ 2015-ի մարտի 3-ին: Պետրոսյանը հայտնել է, որ հաջորդ օրը Դրոն եկել է «օֆիս», վերցրել Լյովիկի «Լեքսուսն» ու իր եւ մյուս ընկերոջ՝ Սեյրանի, հետ գնացել Լյովիկենց՝ Պարոնյան փողոցում գտնվող տունը: Այնուհետեւ, Լյովիկի հետ գնացել են «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ Լյովիկը պետք է տեսակցեր իր պատիժը կրող Դավիթ Իսպիրյանին (Մանումենտցի Դավոյին): Վկայի պատմածով՝ ՔԿՀ-ի ճանապարհին իրենց ինչ-որ մուգ մեքենա է հետապնդել, որի հետքը հետո կորցրել են: Նրա ցուցմունքի համաձայն՝ Մանումենտցի Դավոյին տեսակցել են Չարբախի Վրեժը, Դրոն եւ Լյովիկը: Նա պատմել է, որ կալանավայրից դուրս գալուց հետո երեք դիմակավորված անձինք կրակել են, այդ ընթացքում ինքը թաքնվել է մեքենայի հետեւում, այնուհետեւ մեքենայից վերցրել է Լյովիկի օրինական զենքն ու նախազգուշացնելու նպատակ երեք անգամ օդ է կրակել: Հետո վիրավոր ընկերոջը՝ Դերոյին, «Լեքսուս»-ով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է: Վկան նաեւ հայտնել է, որ «Լեքսուս»-ի մեջ հայտնաբերված զենքերը պատկանել են Երրորդմասցի Լյովիկին, դրանք եղել են օրինական, եւ որ այդ օրը զինված է եղել նաեւ Դրոն:
Մեղադրող դատախազը հրապարակեց նաեւ Էդգար Պետրոսյանի լրացուցիչ հարցաքննությունը, որի ժամանակ նա պատմել է դեռեւս 2014թ. հուլիսին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի մասին: Նախաքննական մարմնին ժամանակին հայտնի է դարձել Հյուսիսային պողոտայում գործող սրճարաններից մեկում 2014թ. մայիս ամսին ծագած վիճաբանության մասին: Վիճաբանությունը ծագել է Երրորդմասցի Լյովիկի, նրան ուղեկցող ազգականի՝ Արթուր Ղազարյանի (Քանաքեռցի Տույ) եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսա Արման Մադաթյանի (Մանչ) միջեւ: Վկան քննիչներին պատմել է, որ այդ օրը վիճաբանել են Երրորդմասցի Լյովիկն ու Մանչը, պատճառը եղել է Մանչի մահացած ընկերոջ որդին, որը բնակվում է Արեշում:
«Լյովիկին զայրացրեց այն փաստը, որ այդ տղան մտավ սրճարան եւ չբարեւեց իրենց»,- ցուցմունքում հայտնել է Էդգար Պետրոսյանն ու հավելել. «Մանչը Լյովիկին նորմալ բարեւել էր: Լյովիկը հարցրեց Մանչին, թե ինչո՞ւ այդ տղան իրեն չբարեւեց: Մանչն էլ ասաց, թե`դու բարեւիր նրան: Դրանից հետ լեզվակռիվ սկսվեց Մանչի եւ Լյովիկի միջեւ: Մանչը նեղացած դուրս եկավ սրճարանից: Տույը եւ նստածներից որեւէ մեկը չի միջամտել միջադեպին: Դեպքից հետո թե ի՞նչ զարգացումներ են եղել, չգիտեմ»,- քննիչին պատմել է վկան:
Նա հայտնել է, որ այդ դեպքից 20 օր հետո էլ իրեն ու ընկերոջը՝ Հայրոյին, առեւանգել են, սակայն չի կարող ասել` արդյո՞ք այդ դեպքը կապ ունի իրենց առեւանգելու հետ, թե՝ ոչ: Նա մանրամասն պատմել է 2014թ. հուլիսին իրեն եւ Երրորդմասցի Լյովիկի մտերիմներից Հայրապետ Գեւորգյանին՝ Հայրոյին, առեւանգելու, պատանդ պահելու եւ ծեծի ենթարկելու մասին:
«2014-ի հուլիսի կեսերին՝ գիշերը ժամը 3-ի սահմաններում, ես ու Հայրոն վերջինիս «Մերսեդես»-ով վերադառնում էինք Չեխովի վրա գտնվող օֆիսից: Ճանապարհին մեր ավտոմեքենայի հետեւից եւ դիմացից կանգ առան երեք ավտոմեքենա եւ փակեցին մեր ճանապարհը: Սեւ ջիպերից դուրս եկան 10 տղա, ովքեր մահակներով եւ ավտոմատներով էին: Նրանք զինվորական շալվարով ու վերնազգեստով էին, վերնազգեստի թեւերին եւ մեջքին գրված էր` «ոստիկանություն», տղաները` բոլորը, ձեռքերում ավտոմատներ ունեին: Նրանք, բարձր գոռալով, ներկայացան որպես ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներ եւ պահանջեցին շարժվել: Նրանք ինձ ու Հայրոյին ավտոմատներով հարվածելով, գցեցին գետնին, հետո «զախվատի» նման ձեռքերս ոլորեցին, նստեցրեցին մեքենան ու գլուխներիս վրա մեշոկ քաշեցին, հետո կապկպեցին ձեռքերս, գլխիս հատվածը կապկպել էին, բերանիս սկոտչ էին կպցրել: Հետեւում նստած երկու հոգի բռունցքներով պարբերաբար հարվածում էին գլխիս, արդյունքում` ես գիտակցությունս կորցրեցի: Ուշքի եմ եկել այն ժամանակ, երբ, գտնվելով ինչ-որ նկուղում, ինձ վրա ջուր լցրեցին: Ուշքի գալով` ես հասկացա, որ գտնվում եմ մութ նկուղում, իսկ կողքս Հայրոն էր: Մեր առջեւ մի քանի հոգի էին կանգնած: Մինչեւ լուսաբաց մեզ ծեծում էին, հայհոյում՝ ասելով, որ մեզ հետ խնդիր չունեն, իրենց խնդիրը Լյովիկի հետ է կապված: Նրանք հայհոյանքներ էին հնչեցնում Լյովիկի հասցեին: Պարզ էր, որ մեզ ծեծում էին, որ Լյովիկին հասկացնեն, որ իրենց խնդիրն իր հետ է: Արդեն պարզ էր, որ մեզ առեւանգած մարդիկ ոստիկաններ չէին, այլ մարդիկ էին, ովքեր հաշիվներ ունեին Լյովիկի հետ: Հետո նրանք գնացին, առավոտյան եկան, մեզ առաջարկեցին հաց ուտել: Լուսադեմին, երբ դրսում էին, դռան անցքից ես տեսա, որ մեզ անձինք էին հսկում: Հետո՝ երեկոյան, մեզ մոտ եկան անձինք, ովքեր նորից պարկ քաշեցին մեր գլխին, մեզ տարան ու թողեցին անհայտ վայրում:
Մենք ստացել էինք բազմաթիվ մարմնական վնասվածքներ, գլուխս ցխկվել էր, մարմնիս վրա բազմաթիվ կապտուկներ կային: Հետո Հայրոյի հետ նստել ենք պատահական տաքսի ու գնացել մեր մյուս ընկերոջ մոտ»,- ցուցմունքում պատվել է վկան եւ ասել, որ իրենց ազատ են արձակել, հավանաբար, Լյովիկի միջնորդության արդյունքում: Նա նշել է, որ կատարվածի մասին չի հայտնել իրավապահներին: Միայն Էդգարի տատիկը ոստիկանություն էր դիմել, թե թոռը չկա, բայց Էդգարը հերքել է, ասել է, թե իրեն ոչինչ չի պատահել: Այդպես է վարվել՝ վախենալով իրենց անվտանգության համար: Թե՛ Հայրապետը, թե՛ Էդգարն իրենց ցուցմունքներում նշել են, որ վախեցել են դիմել ոստիկանություն, քանի որ եթե դիմեին, ապա իրենց կրկին կառեւանգեին:
Քննիչի հարցին, թե իրենց առեւանգելու հետ ի՞նչ առնչություն են ունեցել Վահան Հակոբյանը՝ Գաստիկը, Սարգիս Հախանումյանը՝ Տլեն, ու Սարգիս Գրիգորյանը՝ Ծգլը (Լյովիկի սպանության գործով ամբաստանյալները), վկան հրաժարվել է պատասխանել՝ իր անվտանգությունից ելնելով: Քննիչների այն հարցին` արդյո՞ք իրենց առեւանգելու դեպքը կապ ունի Գաստիկ մականունով Վահան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի հետ, վկան պատասխանել է, որ չի կարող ասել: Նշենք, որ սպանության դեպքից հետո լուրեր էին շրջանառվում, թե իբր Երրորդմասցի Լյովիկի «տղաները» Գաստիկի կնոջ ու երեխայի աչքի առաջ դաժան ծեծի էին ենթարկել նրան:
Սպանված երրորդմասցի Լյովիկի ընկերները նախաքննական մարմնին հայտնել էին, թե տեղյակ են եղել, որ Լյովիկն ամբաստանյալ Գաստիկի՝ Վահան Հակոբյանի հետ հակասությունների մեջ է եղել եւ կասկածում են, որ նա էլ իր երկու ընկերների հետ կարող էր կազմակերպել սպանություն: Վկաների ցուցմունքների հրապարակման ընթացքում ամբաստանյալները մերթ ժպտում էին, մերթ անհանգիստ շարժումներ անում: Հաջորդ դատական նիստին կշարունակվի դատարան չներկայացած վկաների ցուցմունքների հրապարակումը: Այն տեղի կունենա սեպտեմբերի 23-ին, ժամը 15:30-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT