Երևան
12 °C
Մարտի 31-ին սպասվող նախագահական ընտրությունների շեմին Արցախում լուրջ քաղաքական խմորումներ են ընթանում առաջադրվելու մասին հայտարարած նախագահի թեկնածուների միջեւ: Նպատակը՝ այնպես անել, որ տեղամաս գնացող ընտրողը հստակ պատկերացում ունենա, թե ով է ընդդիմադիր (կամ գործող իշխանությունների հետ կապ չունեցող) թեկնածուն:
Թերեւս հենց սա է պատճառը, որ թեեւ երեկ առաջադրվելու 5-րդ օրն էր, սակայն ընդամենը 2 թեկնածու էր իր փաստաթղթերը ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրել: Խոսքը «Անկախության սերունդ» կուսակցության կողմից առաջադրված Արցախի ԱԺ անկախ պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի եւ «Արդարություն» կուսակցության կողմից առաջադրված Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի մասին է: Մինչդեռ դեռեւս նախորդ տարվանից իրենց առաջադրվելու մասին հայտարարել են Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ԱՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը, նախկին պատգամավոր Վահան Բադասյանը, «Արցախյան արվեստի ֆորում» հիմնադրամի տնօրեն Քրիստին Բալայանը, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
Ռուսլան Իսրայելյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ չի բացառում այլ թեկնածուների հետ համագործակցությունը: Նախագահի թեկնածուն ասաց, որ չի պատրաստվում որեւէ մեկի օգտին հանել իր թեկնածությունը, բայց բանակցում է իրեն միանալու հարցի շուրջ: Թեկնածուն, որի հետ նա պատրաստ է համագործակցել, չպետք է լինի գործող իշխանությունների կողմից առաջադրված: Նա բացառեց նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին սատարելը: Հարցին, թե հնարավո՞ր է Մասիս Մայիլյանի հետ համագործակցի՝ պատասխանեց. «Ընթացքը ցույց կտա: Եթե պարզվի, որ Մայիլյանը իշխանությունների թեկնածուն չի (այդ հարցում դեռեւս կասկածներ ունենք), նոր կմտածենք»:
Ստորեւ՝ հատված մեր զրույցից.
- Պարոն Իսրայելյան, պաշտոնապես քարոզարշավը մեկնարկելու է փետրվարի 26-ից: Իրականում շատերը կարծեք թե նախընտրական հունի մեջ են:
- Վաղուց դա սկսված է: Հանդիպումներ են անցկացնում, կուսակցաշինության անվան տակ հանդես գալիս քարոզչական գործողություններով:
- Նորմա՞լ է դա, իրավական հարթությունից դուրս չէ՞:
- Ես համարում եմ, որ դա իրավական հարթությունից դուրս է, բայց իրավապահ մարմինները պետք է դրա գնահատականը տան: Ցավոք սրտի, իշխանությունների կողմից միջամտություն չկա, որ կանոնակարգվի այդ ամենը: Ամեն մեկն իր համար ինչ-որ ձեւով քարոզարշավ է անում, հանդիպումներ են կազմակերպում:
- Դուք արձագանքել էիք ՀՀ վարչապետի կոչին եւ կարծիք արտահայտել ԼՂ հարցում ՀՀ նախկին իշխանությունների թողած ժառանգության վերաբերյալ: Եթե մեկ նախադասությամբ ձեւակերպենք՝ ո՞րն է ձեր դիրքորոշումը:
- Մենք զիջելու տարածք չունենք:
- Ինչպիսի՞ն է լինելու Արցախի ապագան, եթե դուք լինեք նախագահ:
- Արցախի ապագան տեսնում եմ այսօրվա տարածքներով, բնակչության շարունակական ավելացմամբ, բանակի հզորացմամբ, որ ոչ ոք չհամարձակվի մեզ հետ ուժի լեզվով խոսել:
Ինչ վերաբերում է Հայկ Խանումյանին, ապա առաջադրվելու հարցում նրա հապաղելու պատճառը տեխնիկական խոչընդոտն է: Խանումյանը խնդիր ունի՝ կապված 10 տարի Արցախում բնակության տեղեկանքի հետ: Բանն այն է, որ արդեն մի քանի օր չի բավականացնում նրան 10 տարվա բնակության տեղեկանք տալու համար:
Փետրվարի 13-ին հրապարակվելու է այս հարցով դատարանի որոշումը: Այդ օրը պարզ կդառնա՝ կառաջադրվի՞ նա, թե՞ ոչ: Հարցին՝ եթե չկարողանաք առաջադրվել, սատարելո՞ւ եք որեւէ մեկին՝ Խանումյանը պատասխանեց. «Առայժմ կա համագումարի որոշումը, որը ենթադրում է նախագահի թեկնածուի առաջադրում, եւ այդ թեկնածուն ես եմ: Ընդ որում, մենք կարծում ենք, որ ընտրությունները 1-ին փուլով չեն ավարտվելու, լինելու է 2-րդ փուլ: Մեր նպատակը 2-րդ փուլ անցնելն է»:
Քրիստին Բալայանից եւս հետաքրքրվեցինք, թե ինչու ԿԸՀ չի ներկայացրել իր փաստաթղթերը: Ասաց, որ հավաքում է դրանք, առաջիկայում կներկայացնի: Նախագահի միակ կին թեկնածուն որոշել է ոչ ոքի չսատարել, առաջադրվել անձամբ:
Այլ է պատկերը Մասիս Մայիլյանի, Դավիթ Բաբայանի, Արայիկ Հարությունյանի եւ մյուսների դեպքում: Նախօրեին Շուշի քաղաքում տեղի է ունեցել «Միասնական հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարը, որի ընթացքում կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ պատրաստվում են սատարել առաջադրվող թեկնածուներից մեկին: Ինչպես հայտնի է՝ նա եւս չի կարող առաջադրվել՝ կրկին 10 տարի Արցախում բնակվելու մասին փաստաթղթի պատճառով: Նա շատ բուռն բանակցությունների մեջ էր՝ մեկ թեկնածուի շուրջ համախմբվելու հարցով: Մասնավորապես, դիտարկում էր ինչպես որեւէ թեկնածուի աջակցելու հարցը, այնպես էլ Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանին առաջադրելու հնարավորությունը:
Երեկ նա իր ֆեյսբուքի էջում գրել էր, որ 5-օրյա ժամկետում համապետական ընտրություններին Արցախի նախագահի թեկնածության հարցի վերաբերյալ հանդես կգա կուսակցության վերջնական դիրքորոշումն արտացոլող հայտարարությամբ: Այսօր Բաբայանի գլխավորած կուսակցությունը հայտարարեց, որ սատարելու են Մասիս Մայիլյանին:
Ի դեպ, Բաբայանի կուսակցության համագումարին Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը ներկա էր եղել, ինչը առիթ էր տվել վերլուծությունների, որ Բաբայանը հենց նրան էլ սատարելու է: Մայիլյանն այս կապակցությամբ հայտարարել էր, որ իրեն հրավիրել են, եկել է: Նա նաեւ չէր հերքել, որ Բաբայանի հետ բանակցություններ են ընթանում:
Ավելի վաղ Մայիլյանը 3 այլ կուսակցությունների հետ «Մայիլյան-Նոր Արցախ» նախընտրական դաշինք էր ձեւավորել:
Քաղաքական շրջանակներում շրջանառվող լուրերի համաձայն՝ եթե Մասիս Մայիլյանին հաջողվի իր շուրջ համախմբել մի քանի թեկնածուի, ապա նա լուրջ մրցակից կդառնա ֆավորիտ թեկնածուներից նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի համար:
Հ.Գ. Քիչ առաջ Արցախի ԿԸՀ-ն տեղեկացրեց, որ 2020թ. փետրվարի 11-ի ժամը 17.00-ի տվյալներով ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ներկայացվել են Հանրապետության նախագահի երեք թեկնածուների գրանցման փաստաթղթեր. 11.02.2020թ. ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին ինքնաառաջադրման միջոցով իր թեկնածությունն առաջադրելու մասին Մասիս Սամվելի Մայիլյանի դիմումը:
Հ.Գ1. Մարտի 31-ին Արցախում նաեւ խորհրդարանական ընտրություններ են լինելու: Մինչ երեկ դեռ որեւէ կուսակցություն կամ դաշինք ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթեր ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով չէր ներկայացրել: Վերջնաժամկետը փետրվարի 15-ն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՂազախստանում թմրանյութերի շրջանառության համար պատիժը կխստացվի. ցմահ ազատազրկում ևս նախատեսված է
Crocus City Hall-ի ահաբեկչության գործով Թուրքիայում մի շարք անձանց մեղադրանք է առաջադրվել
Շվեդիան 27 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային՝ ՀՕՊ համակարգերի ձեռք բերման համար
Բնական հրավառություն Նորվեգիայում. լուսանկարներ
Լցանավերի վթարի հետևանքով Սև ծով է հոսել մոտ 2,4 տոննա նավթամթերք
Հացահատիկ Ուկրաինայից. Զելենսկին հայտնել է Սիրիային օգնելու ծրագրի մասին
Տեսա՝ խանութը դատարկ է. «222 Lava»-ի գովազդած «Full Size»-ը ապրանքները չի առաքել և հայտնել, որ դրանք չկան
Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի թարմացված աղյուսակում. հրապարակվել է դասակարգման աղյուսակը
18-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է խանութի ապակեպատ պատին և դռանը․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Քիմ Քարդաշյանն ամանորյա ֆոտոշարք է հրապարակել. լուսանկարներ
Այս պատերազմը պետք է հնարավորինս շուտ ավարտվի. Ֆիդանը՝ Ուկրաինայում անհապաղ զինադադարի անհրաժեշտության մասին
Չեռնոգորիայի բնակիչը բարում վիճաբանությունից հետո կրակ է բացել. 12 մարդ է սպանվել, նրանց թվում երեխաներ կան
Իսրայելական բանակը հարձակվել է Գազայի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի վրա
Գերմանիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը հայտարարություն է տարածել
Որոնք են աշխարհի ամենաթանկարժեք կազմ ունեցող ֆուտբոլային ակումբները
Թուրքիայի կառավարությունում վերադասավորումներ կլինեն
Ավելի մեծ կայունություն և կանխատեսելիություն. Մոլդովայում եվրոն դառնում է փոխարժեք որոշելու հիմնական արժույթը
Դիմակավորված օպերացիա Երևանում. բերման է ենթարկվել նաև «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի սեփականատիրոջ որդին
Աշխարհի ամենացուրտ բնակավայրում գրանցվել է ռեկորդային ամենատաք դեկտեմբերը
Իր երդմնակալությունից առաջ Թրամփը հանրահավաք կանցկացնի
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատում է նաև տոնական օրերին. ինչպես զանգահարել
Լեհաստանը ստանձնել է Եվրամիության խորհրդի նախագահությունը
Ինչ դեպքում կարող է սահմանափակվել այցելությունը հիվանդանոցներ՝ բուժօգնություն ստանալու համար. նոր հրաման
Իրանում ավտոբուս է շրջվել, 16 վիրավոր կա
Ինչ եղանակ է սպասվում Երևանում ու մարզերում առաջիկա օրերին
Բախվել են Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան ու «Ֆոլկսվագեն»-ը. կա վիրավոր
Նոր տարվա երկրորդ օրը 25 կմ երաժշտություն լսեցի. վարչապետ
Մոսկվայում Ասադի դեմ մահափորձ է եղել, նրան թունավորել են. The Sun
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կան տուժածներ
Մոսկվա-Նորիլսկ երթուղով ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց
Երևանում մեքենաների բախումից հետո դրանցից մեկը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր
Տավուշի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի
Արտաշ Ասատրյանի ընտանիքն Ամանորը դիմավորել է Դուբայում
Հրանտ Թոխատյանն Ամանորը դիմավորել է Լուիզայի, որդիների, դստեր ու թոռան հետ. լուսանկարներ
Նոր Օռլեանի ահաբեկիչը նախապես սպառնալիքներով տեսանյութ է պատրաստել. Բայդենը մանրամասներ է հայտնել
Աբովյանում մի խումբ երիտասարդներ վիճաբանել են. եկեղեցու մոտ հայտնաբերվել է 2 դանակահարված
Ռուսաստանում ոստիկանությունն իրավունք կունենա ազատ մուտք գործել միգրանտների տներ
Տոկաևը ստորագրել է օրենք, որը նախատեսում է ցմահ ազատազրկում թմրավաճառների համար
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Իրանին. պնդում են՝ Բաքվի հասցեին վիրավորական հռետորաբանություն կա
Ինչպիսին են տարադրամի փոխարժեքները հունվարի 2-ին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT