Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորին հերթական ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացվեց

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստին Ժաննա Բաղրամյանը ներգրավվեց քրեական գործով որպես ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի թարգմանիչ։ Նախագահող դատավորը պարզաբանեց նրա իրավունքներն ու պարտականությունները եւ նախազգուշացրեց, որ սխալ թարգմանության համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը հայտարարություն արեց՝ ասելով. «Քանի որ արդեն երրորդ թարգմանիչն ենք ներգրավում, ինձ հետաքրքրում է՝ արդյոք այս թարգմանիչը նույն գրասենյակն է ներկայացնում, ինչ նախորդները»։ Պաշտպանի հարցին ի պատասխան՝ Ժաննա Բաղրամյանը նշեց, որ ինքն անհատ թարգմանիչ է, եւ Դատական դեպարտամենտի հետ կնքված պայմանագիր չունի։ Պաշտպան Միհրան Պողոսյանը հետաքրքրվեց, թե այդ պարագայում ինչպես է ներկայացել այս դատական նիստին. «Նոր կարգի համաձայն՝ անհատ թարգմանիչները, ովքեր ունեն կոնկրետ վկայական, եւս կարող են մասնակցել դատական նիստին, ինձ հրավիրել են դատարանից, քանի որ ես ունեմ վկայական»։ Բաղրամյանը նշեց, որ իրեն զանգահարել եւ հրավիրել են հենց դատավոր Աննա Դանիբեկյանի կազմից։ Պաշտպան Միհրան Պողոսյանը հայտարարեց, որ նա դատարանի կողմից ընտրված թարգմանիչ է, եւ իրենք պետք է հասկանան նրան ընտրելու չափանիշները։ Արձագանքելով պաշտպանի հայտարարությանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց. «Եթե Ձեզ հայտնի են թարգմանչի բացարկի հանգամանքներ, հայտնեք դատարանին»։ Այդպիսիք պաշտպանի կողմից չներկայացվին, եւ Ժաննա Բաղրամյանը ներգրավվեց քրեական գործով որպես թարգմանիչ։ Այնուհետև պաշտպան Միհրան Պողոսյանը հայտարարեց, որ ցանկանում է միջնորդություն ներկայացնել, սակայն դատարանը նրան թույլ չտվեց՝ ասելով, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ավելի վաղ դատարան է ներկայացվել մեկ այլ միջնորդություն։ Խոսքը ինքնաբացարկի միջնորդություն մասին է։

Այս պահին պաշտպան Հայկ Ալումյանը հերթական անգամ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին՝ նշելով, որ ինքնաբացարկի նախորդ միջնորդություններից հետո ի հայտ է եկել նոր հանգամանք: Խոսքը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցն է, որում նախագահն ասել է. «Իշխանությունները ցանկանում են, որ մեր բոլոր դատավորները լինեն Արմեն Դանիելյանի եւ Աննա Դանիբեկյանի նման»: Ալումյանի խոսքով՝ իշխանությունները, որոնց համար Աննա Դանիբեկյանը ցանկալի դատավոր է, բազմիցս հայտարարել են, թե ինչպիսի ելք են ակնկալում այս գործով: Ալումյանը թվարկում է վարչապետի, նրա խորհրդականների եւ այլ պաշտոնատար անձանց ֆեյսբուքյան գրառումները՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի՝ դրանք, ըստ էության, դնելով ինքնաբացարկի միջնորդության հիմքում:

Ալումյանը հայտնեց, որ դատարան է ներկայացնելու 6 էլեկտրոնային կրիչ եւ 83 էջ նյութ, որպեսզի ցույց տա, որ այսօրվա իշխանական ողջ բուրգն ուղղակիորեն շահագրգռված է, որ Քոչարյանը պահվի կալանքի տակ, եւ դա չի էլ թաքցնում. «Եթե ԲԴԽ նախագահը, որը դատական համակարգին ծանոթ է ամբողջ ծավալով, ասում է, որ իշխանությունները կուզեին, որ բոլոր դատավորները լինեին Ձեզ նման, անկողմնակալ դիտորդի տեսանկյունից ակնհայտ է, որ Դուք իշխանությունների համար այն դատավորն եք, որը նրանց բոլոր իղձերը պետք է իրականություն դարձնի»,- նշեց պաշտպանը՝ միջնորդելով դատավորին ինքնաբացարկ հայտնել։

Տպել
2583 դիտում

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է