Լարվածության, վախի, զոհերի, հաղթանակի քառօրյան. ապրիլյան պատերազմից 4 տարի անց

2016 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 9։10-ին, պատերազմի մասին առաջին տեղեկությունները հայտնվեցին: Հայկական կողմը հայտնեց ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների մարդկային կորուստների եւ Արցախի հյուսիսային հատվածում ոչնչացված մարտական ուղղաթիռի մասին։ Ադրբեջանական կողմը ոչ թե գործողություններ էր իրականացնում սահմանին, այլ գնդակոծում էր խաղաղ բնակավայրերը:

Հենց ապրիլի 2-ի առավոտյան դպրոց գնալու ճանապարհին հրթիռակոծության հետեւանքով 12-ամյա Վաղինակ Գրիգորյանն ու եղբայրը՝ Գեւորգ Գրիգորյանը, բազմաթիվ բեկորային վնասվածքներ էին ստացել, արդյունքում 12-ամյա Վաղինակը սպանվեց, եղբայրն ու էլի մեկ երեխա հայտնվեցին հիվանդանոցում: Բացի երեխաներից, օրվա ընթացքում ԼՂՀ առողջապահության նախարարության հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխվեցին 4 անձ՝ մարմնի տարբեր շրջաններում ստացած հրազենային վիրավորումներով: 

Մինչ լրատվամիջոցները, անհատներն ու պաշտոնական աղբյուրները ողջ օրվա ընթացքում ադրբեջանական գործողությունների մասին հակասական տվյալներ էին հաղորդում, երեկոյան Սերժ Սարգսյանի մոտ Ազգային անվտանգության խորհրդի նիստ գումարվեց: Օրակարգի շրջանակներում ստեղծված իրավիճակը Ադրբեջանի Հանրապետության կողմից 1994 թ. զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ հարձակում որակվեց: Սերժ Սարգսյանը հայտարարեց առաջին օրվա կորուստների մասին՝ 18 զոհ, 35 վիրավոր։

Միաժամանակ արտահերթ նիստ էր Արցախում, այն հրավիրել էր Ազգային ժողովը, օրակարգում միայն 1 հարց էր՝ Ադրբեջանի կողմից նախահարձակ գործողությունները:

Օրվա ընթացքում հրապարակված ԼՂՀ ՊԲ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ընդհանուր առմամբ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը եւ օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել էր 200-ից ավելի կորուստ, խոշոր բախումներ էին տեղի ունեցել մարտագծի հարավարեւելյան ուղղությամբ, առավել թեժ մարտեր էին ընթացել արդեն ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղություններով:

Ապրիլի 3-ին արդեն ռազմաճակատ դարձած գոտի էին մեկնում ազատամարտիկները, առաջնագիծ մեկնեցին Հայաստանի բոլոր ծայրերից՝ մի քանի հազար մարդիկ: ԼՂՀ ՊԲ պաշտոնական տվյալների համաձայն՝ ապրիլի 3-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան եւ հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում էին թեժ մարտեր: Պարբերաբար հրապարակվում էին տեղեկություններ՝ ադրբեջանական կողմի զինտեխնիկայի կորուստների մասին, եւ ոչ մի խոսք՝ հայկական կողմի կորուստների, զոհերի մասին։ Միայն հայտնի էր, որ ուղղաթիռով Երեւանի Մուրացան զինհոսպիտալ էին տեղափոխվել մի շարք զինծառայողներ, ոմանց միացվել էր արհեստական շնչառություն:

Կեսգիշերին մոտ հայտնի դարձավ, որ հայկական ստորաբաժանումները ռազմաճակատի որոշ հատվածներում լուրջ առաջխաղացում ունեն, ազատագրել են նորանոր դիրքեր ու բնագծեր, հայտնել էր ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդն ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը:

Ապրիլի 4-ին օրվա ընթացքում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ իրավիճակը սահմանին պատերազմական էր, թեժ մարտեր էին ընթանում սահմանի ողջ երկայնքով: Հայաստանից ու Արցախից հազարավոր մարդիկ էին մեկնում սահմանագիծ, հրապարակվեցին հայկական կողմի տասնյակ զոհերի անունները, հայտնվեցին նրանց պատմություններն ու թե ինչպես նրանք ընկան հերոսի մահով: Նույն օրը հայտնի դարձավ, որ կրակահերթերի հետեւանքով Արցախում զոհվել էր եւս 1 երեխա:

Երեկոյան կողմ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հայտնեց, որ հայկական կողմը 20 զոհ եւ 72 վիրավոր ունի, եւս 26 զինծառայող համարվում է անհետ կորած: Հայկական կողմի հաշվարկներով Ադրբեջանն ուներ մոտ 300 զոհ:

Ապրիլի 4-ը մարտերի ամենաթեժ օրն էր, բացի սահմանի զոհերից ու գնդակոծվող խաղաղ բնակավայրերից, նույն օրը Մարտակերտի ճանապարհին ադրբեջանական կրակի թիրախ էր դարձել նաեւ Սիսիանի ջոկատի Արցախ մեկնող ավտոբուսը, կար 7 զոհ: Ուշ երեկոյան ՊՆ խոսնակը հրապարակեց սահմանի նոր զոհերի անունները:

Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը հակառակորդը շարունակեց խաղաղ բնակավայրերի և մարտական հենակետերի հրետակոծությունները, անօդաչու թռչող սարքերի ակտիվորեն կիրառումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, կիրառեց անգամ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Ապրիլի 5-ին հայտնի դարձավ, որ հակառակորդն արկակոծել էր նաեւ Մարտունին, այնուհետ օրվա ընթացքում հասած ինֆորմացիայի համաձայն՝ երկկողմ պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու վերաբերյալ: Հայտնի դարձավ, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում:

Նույն օրը, պաշտոնական աղբյուրների համաձայն, հայտնի դարձավ, որ Պաշտպանության բանակը ունեցել է 29 զոհ, որոնցից 7-ը՝ սպա, կար 101 վիրավոր, իսկ անհետ կորածների թիվը հասել էր 28-ի:

Ապրիլի 6-ն արդեն անհանգստությունների ալիքի 5-րդ օրն էր, իրավիճակը նախորդ օրերի համեմատ ավելի հանգիստ էր, հրադադարը պահպանվեց ադրբեջանական կողմի որոշակի խախտումներով, ի հայտ էին գալիս նոր զոհերի մասին տեղեկություններ, տեղեկատվական դաշտը պայթում էր զոհերի, վիրավորների, հերոսացած մարտիկների լուսանկարներով ու պատմություններով:

5-րդ օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը Արցախում ամփոփեց վերջին տվյալները, ըստ այդմ՝ մահացել էր 32 հոգի, որոնցից 8-ը՝ սպա, 24-ը՝ շարքային, ժամկետային զինծառայող։ Վիրավորվել էր 121 հոգի, որից 24-ը՝ սպա, 97-ը՝ շարքային, ժամկետային զինծառայող, անհետ կորել էր 25 հոգի: 

Ապրիլ ամսվա ընթացքում, ընդհանուր առմամբ հայկական զինված ուժերից մարտական գործողությունների հետեւանքով զոհվել է 110, վիրավորվել 121 զինծառայող:

Բացի կենսական կորուստներից, առաջին անգամ պատերազմից 1 ամիս անց՝ 2016-ի մայիսի 17-ին, Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանը 800 հա տարածք է կորցրել, այնուհետ հավելեց, որ այդ հողը որեւէ արժեք չուներ եւ չարժեր այն վերադարձնելու համար զոհել 35-40 կամ 50 երիտասարդ կյանք:

Ապրիլի 10-ին ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը, համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացնել է դիակների փոխանակում։ Հայկական կողմին հանձնվեց 18 զինծառայողի մարմին:

Ապրիլյան պատերազմը, այսպիսով, տեւեց 4 օր, այդ պատճառով էլ ստացավ «քառօրյա պատերազմ» խորհրդանշական անունը:

Այս թվերը դեռ ամբողջական պատկերը չեն այն ամենի, ինչ եղել է իրականում: Համացանցն ու լրատվամիջոցները լի էին կադրերով, որտեղ ցուցադրված էր ինչպես է ադրբեջանական կողմը սպանելուց հետո խեղել հայ տղաներին՝ կտրել մեկի ականջը, հանել մյուսի աչքը, երրորդի՝ գլուխը: Սա վայրագության ու հակառակորդի գիշատիչ բնազդի առավելագույն դրսեւորում էր, կադրերն էլ հենց ադրբեջանական կողմի ձեռագրի մյուս կողմն էին, նկարահանում էին իրենք՝ պարծենալու համար: 

Քառօրյայից հետո Արցախում լքված գյուղեր ու դատարկված տներ մնացին, այդ տներում՝ անդամահատված, դաժանորեն սպանված ծերեր, 4 տարի անց էլ՝ ծանր հիշողություններ:

Զոհերի մահը սգալուն հաջորդեց վիրավորների ցավը՝ երկարատեւ, դժվարին բուժումներ, հուսահատություն, ֆինանսական ծանր վիճակ, հոգեկան ճնշող ապրումներ, խեղված ու հաշմված  ճակատագրեր: Այդ զինվորներից շատերը բուժվում են մինչ օրս, 4 ապրիլ անց էլ դեռ տասնյակ տղաներ գամված են անկողնուն, սպասում են բաղձալի օրվան, երբ կկարողանան նորից լսել, տեսնել կամ քայլել: Մի քանիսը հասցրին չհուսալքվել անգամ հաշմված վիճակում, գտան իրենց կեսերին, ոմանք նշանադրվեցին ու ամուսնացան, մյուսները իսպառ կորցրեցին վերականգնվելու հույսը:

Պատերազմից տարիներ են անցել, սակայն ադրբեջանական սպառնալիքները չեն դադարում, ագրեսիվ այս պետության ղեկավարը չի դադարում հայտարարել, որ Արցախն իրենց սեփականությունն է, ու այն վերադարձնելու են, անգամ հայտարարում են Երեւանը գրավելու պատրաստակամության մասին:

Ադրբեջանը նաեւ մեծ թափով զինում է իր սահմանն ու բանակը, այսօր էլ ամեն կիրակի ԱՀ ՊԲ-ն հրապարակում է տեղեկատվություն՝ հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների եւ կրակոցների  մասին:

Տպել
4379 դիտում

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են