Երևան
12 °C
Արցախում վիրավորված վեց անձանց վիճակը կայուն ծանր է. Նրանց վիրահատել են: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԼՂՀ առողջապահության նախարարությունը:
ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն են տեղափոխվել Ծովինար Աղաջանյանը (ծն. 1961թ.) աջ բազկի վ/3 հրազենային, բազուկոսկրի կոտրվածք եւ հոդի վնասվածքով, ձախ բազկի փափուկ հյուսվածքների վնասվածքներով, Գարեգին Աղաջանյանը (ծն. 1973թ.) որովայնի կույր թափանցող հրազենային վիրավորումով եւ բարակ աղու վնասումով, Զավեն Ավանեսյանը (ծն. 1985թ.) իրանի բազմաթիվ հրազենային վիրավորումներ ներթափանցված որովայնի խոռոչ, լյարդի վնասումով եւ Հայկ Թորոսյանը (ծն. 1997թ.) գլխուղեղի բաց թափանցող հրազենային կույր վիրավորումով:
ԼՂՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հանրապետական բժշկական կենտրոնում Ծովինար Աղաջանյանի մոտ կատարվել է վերքի առաջնային մշակում, Գարեգին Աղաջանյանի մոտ` լապարատոմիա, բարակ աղու կարում, Զավեն Ավանեսյանի մոտ` լապարատոմիա լյարդի վնասվածքի կարում, Հայկ Թորոսյանի մոտ`գանգի դեկոմպրեսիոն տրեպանացիա:
Բժիշկները հիվանդների վիճակը գնահատում են կայուն ծանր: Նրանք գտնվում են վերակենդացման բաժանմունքում:
Ինչ վերաբերում է այսօր առավոտյան հրթիռահրետակոծության հետեւանքով վիրավորված երեխաների առողջական վիճակին, ապա ԼՂՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը նշում է. Մարտունու շրջանից ԼՂՀ առողջապահության նախարարության «Արեւիկ» մանկական բուժմիավորում են տեղափոխվել Վարդան Անդրեասյանը (ծն. 19.12.2004թ.) աջ ազդրոսկրի բազմաբեկորային վնասվածքով եւ Գեւորգ Գրիգորյանը (ծն. 07.09.2005թ.) աջ ազդրի փափուկ հյուսվածքների վնասվածքով:
«Արեւիկ» մանկական բուժմիավորումում Վարդան Անդրեասյանի մոտ կատարվել է առաջնային վիրաբուժական մշակում, վնասված անոթների կարում, ազդրոսկրի սկելետային ձգում, իսկ Գեւորգ Գրիգորյանի մոտ` վերքի առաջնային մշակում :
Բժիշկները երեխաների վիճակը գնահատում են կայուն ծանր: Երեխաները գտնվում են վերակենդացման բաժանմունքում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է ձեռնարկել հարավ արեւելյան ու հյուսիսարեւելյան ուղղություններով: Մարտական գործողությունների հետեւանքով վիրավորվել է 6 անձ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀրդեհի տարածումը դեպի Լալվար լեռ կանխվել է
Անհամբեր սպասում ենք Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և վավերացմանը. ՆԱՏՕ-ի խոսնակ
Հանրապետությունում վերջին օրերին բարձր ջերմային ֆոն է դիտվել
Լուսնի մայրամուտը լուսաբացին. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Քննարկվել է Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը
Տղամարդիկ ծաղկի խանութից դեկորատիվ ծառ են գողացել
էկոպարեկային ծառայության պետը հետևել է ծառայողների ֆիզիկական պատրաստվածության վիճակի ստուգման ընթացքին
Պողոս Պողոսյանի սպանությունից հետո Քոչարյանի բոլոր մտքերը զուգարանի հետ են կապվում. Բաղդասարյան. տեսանյութ
ՌԴ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Խաղաղության համաձայնագրի ստորագրման և շփումների համար. Զախարովա
Ուկրաինան սկսել է թիմ ձևավորել՝ վերահսկելու հնարավոր զինադադարը, չափազանց բարդ գործընթաց է. Անդրեյ Սիբիհա
Հնարավոր է՝ Ռուբեն Վարդանյանի տեսակետները համընկնում են Բաքվի շահերի հետ, դրա համար չեն խոչընդոտվում. Ղևոնդյան
30 բժշկական մասնագիտական ասոցիացիա արձագանքել է համագործակցության համաձայնագիր կնքելու հրավերին
Առգրավվել են որսորդական զենքեր և ապօրինի որսված 90 արտույտ
ՊԵԿ նախագահը ԵՄ պատվիրակության ղեկավարին է ներկայացրել երկկողմ համագործակցության օրակարգը
Տավուշի մարզի Գոշի հիմնական դպրոցում կազմակերպվել է ազգային փոքրամասնություններին նվիրված միջոցառում
Ժամանակ չկա Բաքվի հանդեպ «փափուկ» դիվանագիտություն վարելու համար. բելգիացի պատգամավորը՝ երկրի կառավարությանը
Սյունիքի դպրոցներից մեկում ազգային փոքրամասնություններին նվիրված միջոցառում է եղել․ այն երեխաներին տպավորել է
Ակումբում տղամարդիկ ապակյա շշերով հարվածել են իրար, կոտրել գույքը և վիճաբանությունը շարունակել դրսում
Ինչպե՞ս միանալ «Կրթվելը նորաձև է» շարժմանը. մանրամասներ
Գլխավոր հարկադիր կատարողն այցելել է Շիրակի, Լոռու մարզային բաժիններ. աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել
Խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ կլինի տարածաշրջանի անվտանգության համար. Ղազախստան
Այս արյունալի պատերազմը կարող է վերջապես ավարտվել, երեկ արդյունավետ զրույց ենք ունեցել Պուտինի հետ. Թրամփ
ՀՀ վարչապետն ընդունել է ՌԴ նախագահի հրավերը. Կրեմլը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից
Սրբուհի Գալյանը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի պլենար նիստին
Թրամփի տեսլականին համահունչ է. ժամանակն է վավերացնել համաձայնագիրը. ԱՄՆ
Ոչ կառուցողական հայտարարություններով տորպեդահարում են բանակցային գործընթացը. Միրզոյանը՝ Հաջիևի պահանջի մասին
ՀՀ Սահմանադրության մեջ որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ չկա․ նախարար
Արտաշատի խճուղում մեքենաներ են բախվել. վիրավորներ կան
Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել. ինչ հարցեր են քննարկվել
ԼՂ լուծարման մասին փաստաթուղթը ես չեմ ստորագրել․ նախարար
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 14-ին
Երեխեքը՝ ձեզնից, մանկապարտեզը՝ մեզնից. շինարարության մեկնարկից 4 տարի անց Գյումրիում բացվեց «Զանգակ»-ը
Մերձավանի սպանության գործով ձերբակալվել է ևս 2 անձ
Ոստիկաններն ԱԺ-ում տուգանեցին ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանին
Արսեն Մկրտչյանը նշանակվել է ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ
Սպառողների իրավունքների պաշտպանությունը գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում. վարչապետ
Եվս 2 ֆուտբոլիստ է հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական
Ուշ երեկոյան Պուտինն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացին, նրա միջոցով՝ տեղեկություն փոխանցել Թրամփին
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կայցելի Երևան
Եվրամիությունը ողջունում է ՀՀ-ին, որը ճանապարհ է հարթում խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման համար
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT