Քաղավիացիայում հետաքրքրող հարցերը նախ գրավոր պահանջեցին, իսկ 5 օր անց առաջարկեցին սպասել մինչեւ հաջորդ շաբաթ

ՀՀ քաղավիացիայի կոմիտեից խոստանում են միայն առաջիկայում մանրամասնել, թե ինչու են հայկական երկու ավիաընկերությունները զրկվել դեպի Եվրոպա չվերթ կատարելու իրավունքից:

Խնդրի վերաբերյալ մեր մի քանի հարցերին պատասխանելու համար կոմիտեից նախ գրավոր հարցում պահանջեցին, ապա օրենքով սահմանված 5-օրյա ժամկետը լրանալուց հետո հրաժարվեցին դրանց պատասխանել: Քաղավիացիայից ցանկանում էինք ճշտել, օրինակ, թե երկու ավիաընկերությունները լիցենզիայից զրկվել են որոշակի ժամկետո՞վ, թե՞ անժամկետ, եւ ինչ հնարավորություն կա լիցենզիան վերականգնելու։

Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարի 3-7-ն ընկած ժամանակահատվածում Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության եւ Եվրոպական Միության մասնագետները ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրականացրել էին երկու ավիաընկերությունների գնահատման այց: Արդյունքում հայկական երկու ավիաընկերությունները զրկվել են Եվրոպա չվերթ կատարելու իրավունքից:

Ապրիլի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով անդրադառնալով ՀՀ քաղաքացիական ավիացիայի ոլորտում առկա խնդիրներին, հայտարարել էր, որ երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության զենքերի վաճառքի մեջ։ Ըստ վարչապետի՝ այդ ամենը ավիացիայի պաշտոնյաների կողմից ենթադրյալ կոռուպցիոն պատճառներով թաքցվել է կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանից:

«Հայկական ժամանակը» ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից փորձել էր նաեւ պարզել, թե հայաստանյան գրանցումով ինքնաթիռների ապօրինի գործունեությունը ո՞ր ժամանակահատվածին է առնչվում։ Ովքե՞ր են այն պաշտոնյաները, որոնք դա թաքցրել են եւ արդյո՞ք այն անձինք են, որ ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Հետաքրքրվել էինք նաեւ, թե այս խնդրի մասով ի՞նչ  քրեկան գործ է հարցուցված եւ կոնկրետ, որ ավիաընկերություններին է դա վերաբերում:

Վարչապետը նաեւ տեղեկացրել էր, որ Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը կանոններից մի փոքր շեղվել է, ուստի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն որոշումը բողոքարկել է։  Ավելի ուշ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն եւս ֆեյսբուքյան էջի միջոցով հաղորդագրություն էր տարածել, որ Եվրոպական Հանձնաժողովը նախատեսում էր 2020 թվականի մայիսի 12-14-ն ընկած ժամանակահատվածում ներկայացնել արձանագրած դիտարկումները, սակայն ժամանակից մեկ ամիս առաջ է ընկել:

Կոմիտեն հաղորդագրության մեջ նշել էր, որ իրենք գնահատման արդյունքում ներկայացված արձանագրութուներից հետո պետք է պարզաբանումներով հանդես գային, սակայն դա եւս չի եղել:

Կոմիտեին ուղղված հարցմամբ նաեւ հետաքրքրվել էինք, թե ե՞րբ են բողոքարկել Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության որոշումը, հատկապես ո՞ր մարմնին եւ ստացե՞լ են արդեն որեւէ արձագանք։ 

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից մեզ փոխանցված մերժման պատասխանում նշված է, որ կոմիտեն նախատեսում է օնլայն հարցուպատասխան ունենալ հաջորդ շաբաթվա մեջ: Կոնկրետ օր եւ ժամ դեռ հայտնի չէ:

Տպել
2056 դիտում

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ