Հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն Աֆրիկայում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, զենքի վաճառքի մեջ. վարչապետ

«Կան նախկին պաշտոնյաներ, որոնց գործունեության հետ կապված հիմա քրեական գործ է հարուցվել: Նրանց հանցավոր անփութության պատճառով երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, զենքերի վաճառքի մեջ: Դա կապ է ունեցել հայաստանյան, ենթադրաբար, կոռումպացված շրջանակների հետ: Այս փաստերի հետ կապված զանգեր են եղել, եւ քաղավիացիայի պաշտոնյաները, ենթադրելի կոռուպցիոն պատճառներով դրանք թաքցրել են քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռևազյանից եւ կառավարությունից: Այս ամեն ինչի արդյունքում է տեղի ունեցել այս պատմությունը»:

Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգատետերրի՝ քաղավիացիային լիցենզիայից զրկելու մասին հարցին:

Վարչապետը նշեց, որ Հայաստանի ավիացիան պետք է համապատասխանի ամենաբարձր չափանիշներին, իսկ քաղավիացիան լիցենզիայից զրկվել չի կարող.

 «Հայաստանի ավիացիան պետք է համապատասխանի ամենաբարձր չափանիշներին: Այո, քաղաքացիական ավիացիայի ոլորտում ունենք պրոբլեմներ, մեր ավիաընկերությունները զրկվել են Եվրոպա չվերթներ կատարելու իրավունքից, եւ շահարկողներն իզուր են դա շահարկում: Որ խոսում էի պետական մարմինների սաբոտաժի մասին, սա այդ սաբորտաժի դեպքերից մեկն է: Եթե նայեք Կապանի իմ ասուլիսը, ապա կտեսնեք, որ ես այնտեղ խոսել եմ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գործունեության մասին, թե ինչպես որոշ նախկին պաշտոնյաներ, ում գործունեության հետ կապված հիմա քրեական գործ է հարուցվել եւ թե որոնց հանցավոր անփութության պատճառով երկար տարիներ Հայաստանում ինչեր են տեղի ունեցել: Հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, զենքերի վաճառքի մեջ և այլն: Դա կապ է ունեցել հայաստանյան կոռումպացված ենթադրաբար շրջանակների հետ: Երկար տարիներ դա թաքցվել է: Այդ փաստերը, որոնց հետ կապված ահազանգեր են եղել, թաքցվել են կոռուպցիոն շրջանակների կողմից ՀՀ կառավարությունից եւ քաղավիացիայի կոմիտեի ղեկավարից»-նշեց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ ամենեւին չի տխրում այս իրավիճակից, քանի որ սա նշանակում է՝ սրանով գիծ են քաշելու եւ հասկանալու են, որ ավիացիոն կառավարման պատկերացումները, որ երկար տարիներ եղել են Հայաստանում, պարզապես անընդունելի են:

«Ի դեպ, որ ասում են, թե 2015 թվականին ստուգումներ են եղել ավիացիայի ոլորտում, մի հավատացեք: Այն ժամանակ եղել են հարցումներ, ոչ թե ստուգումներ, իսկ նոր ժամանակներում եղել են իրական ստուգումներ, բացահայտվել է իրական պատկերը: Իհարկե, եվրոպական կառույցը մի փոքր կանոններից շեղվել է, որովհետև մայիսին պետք է լիներ քննարկում, նոր որոշում կայացվեր, սակայն հիմա կայացվեց անհասկանալի պատճառներով: Մեր քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հիմա բողոքարկել է, որովհետև այդ խնդիրներով սկսել ենք զբաղվել դեռ ամիսներ առաջ: Ասվածի հետեւանքով եղել են պաշտոնանկություններ, քրգործ է հարուցված. այնպես որ որոշ շրջանակներ իզուր են այս ամենը շահարկում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5766 դիտում

Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան

Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով

Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ

Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ

Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ

Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին

Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր

Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ

ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ

Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր

Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները

Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ

Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ

Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել

Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի

«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»

Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից

Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին

Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ

Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում. տեսանյութ

Լավրովի այցը Հայաստան նախապատրաստման փուլում է. ՌԴ ԱԳՆ

ՀՀ վարչապետի հետ Ալբանիա է մեկնել նաև Արարատ Միրզոյանը

Զախարովան մեկնաբանել է Ալիևի՝ մայիսի 9-ին Մոսկվա չմեկնելու որոշումը

Մերձավանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհու նկատմամբ վերաբերմունքը խիստ դատապարտելի է և ամոթալի. Բաքոյան

Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 2 վարկային համաձայնագիր՝ 8 մլն դոլարի չափով

Սիմոնյանը Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումների մասին հարցեր

Հայկական կոնյակի արտահանման խնդիրն անհասկանալի է․ նախարարը կայցելի Վրաստան

«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ

Լևոն Քոչարյանը չի կարող հանդիսանալ պառլամենտարիզմի օրինակ․ Վահագն Ալեքսանյան

Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով