Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները

15/05/2025 schedule18:08

Մայիսի 14-ին տեղի է ունեցել հերթական դասընթացը «Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական գյուղատնտեսություն» փուլային նախագծի շրջանակում, որն անցկացրել է դասախոս Արման Հարությունյանը (Ագրարային համալսարանի դասախոս, ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնի վարիչ)։

Այս մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից:

6825e0a7956e1-1747312807-img-6424-1160x773 (1).jpg (110 KB)6825e0a3a2b79-1747312803-img-6422.jpg (74 KB)

Դասընթացը կազմակերպվել է «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի «Ագրոտեխնոլոգիա» խմբակի սովորողների ընտանիքների հետ, որոնք ընտրվել են հարցազրույցի արդյունքում։

6825e0ab8c362-1747312811-img-6430.jpg (111 KB)6825e0b70d844-1747312823-img-6442.jpg (105 KB)

«Մեկշաբաթյա ինտենսիվ դասընթացները մեկնարկել են մայիսի 12-ին և ներառում են մի քանի առանցքային բաղադրիչ՝ ագրոբիզնեսի ոլորտում առկա խնդիրների վերլուծություն, բիզնես պլանավորում, զարգացման և արդյունավետության բարձրացման մեթոդներ, ինչպես նաև թեմատիկ ուղղություններ՝ ագրոնոմիա, անասնապահություն և մեղվաբուծություն։

6825e0e922bfd-1747312873-img-6481.jpg (68 KB)6825e0c424375-1747312836-img-6454.jpg (81 KB)6825e0dc6feea-1747312860-img-6463.jpg (77 KB)

Երեկվա հանդիպման ընթացքում ընտանիքները ծանոթացան բիզնես պլանի կազմման հիմնական սկզբունքներին, կառուցվածքին և այն կարևոր կետերին, որոնց վրա անհրաժեշտ է կենտրոնանալ հաջող նախագծման և արդյունավետ կառավարման համար։ Այս փուլը մասնակիցներին օգնում է հստակ պատկերացում կազմել իրենց գյուղատնտեսական գործունեության վերաբերյալ, ընտրել հարմար ուղղություն և հստակ պլանավորել իրականացման համար անհրաժեշտ քայլերը։

6825e0e5154d1-1747312869-img-6474.jpg (111 KB)6825e0f128636-1747312881-img-6485.jpg (104 KB)

Առջևում նրանց սպասվում է ևս մի քանի հագեցած դասընթաց։ Ըստ ընտրված գործունեության ոլորտների՝ նրանք գործնական կերպով կծանոթանան նաև անասնապահության և մեղվաբուծության ճյուղերին։ Վերջիներիս ենթաթեմաներից են՝

մսի և կաթի արտադրության տեխնոլոգիա,
մեքենայական կթի կազմակերպում,
կաթի որակի գնահատում և մաքուր կաթի ստացման նախապայմաններ,
կովերի մթերատվության հաշվառում,
թռչնամսի արտադրության տեխնոլոգիա,
ինչպես նաև մեղվաբուծության ոլորտից՝
մեղվաընտանիքի կառուցվածք,
սեզոնային խնամք,
մեղուների հիվանդություններ և կանխարգելիչ միջոցառումներ և այլն:

Դասընթացի ավարտից հետո կսկսվի սովորողների ինտենսիվ աշխատանքային փուլը։ Նրանք կսկսեն կազմել սեփական բիզնես պլանները՝ այդ գործընթացում ստանալով խորհրդատվություն և ուղղորդում ոլորտի մասնագետների կողմից:

6825e09ef0007-1747312798-img-6417.jpg (109 KB)6825e09965755-1747312793-img-6415.jpg (118 KB)

Վերջնական տարբերակները կներկայացվեն հատուկ ձևավորված հանձնաժողովին, որը կներառի գյուղատնտեսության տարբեր ոլորտների փորձառու ներկայացուցիչներ՝ ներգրավված հասարակական հիմունքներով։

Ծրագրի նպատակն է հզորացնելու գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները՝ խթանելով նորարարական մոտեցումները գյուղատնտեսության մեջ, որն էլ իր հերթին կնպաստի ընտանիքների տնտեսապես կայունացմանն ու պետության գյուղատնտեսության զարգացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
486 դիտում

Հնդկաստանը սկսել է Իրանից իր քաղաքացիների տեղափոխումը. տարհանման հնարավոր ուղիների թվում է նաև Հայաստանը. ԶԼՄ

Temu-ում արդեն Իդրամ կա

Կրթական հաստատությունում վիճաբանության պահին 17-ամյա տղան դանակահարել է իր հասակակցին

Գոռավանի նախկին ղեկավարը ձևական աճուրդ-վաճառքներով 543 հա հողատարածք է սեփականացրել, վարձակալել

ԱԺ-ն Հայկ Սարգսյանի գլխավորությամբ դեմ քվեարկեց վերջինիս նախագծին

ՄԻՊ-ն ուսումնասիրել է Շոտլանդիայի ՔԿՀ-ներում ազատությունից զրկվածների կալանքի պայմանները

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Թավրիզին. տեսանյութ

Հիմնանորոգվում է Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհը. տեսանյութ

Ռուսական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Կիևում բնակելի շենքեր են փլուզվել. կան զոհեր

Իրանը հրթիռակոծել է Թել Ավիվը. տեսանյութ

Հոգեկան առողջության պահպանման ոլորտում առաջ ենք գնում. ներկայացրել եմ Հայաստանի հաջողված փորձը. Ավանեսյան

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքի 3 հողամասը կվերադարձվի համայնքին. դատախազության հայցերը բավարարվել են

Բոլորը պետք է անհապաղ լքեն Թեհրանը. Թրամփը ԱՄՆ անվտանգության խորհրդի արտակարգ նիստ կգումարի

Իրանի ճգնաժամի լուծումը պետք է հանգեցնի տարածաշրջանում լարվածության թուլացմանը. G7

5 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների, միակողմանի երթևեկելի՝ մարդատարների համար

Ինչ անել ուժեղ քամու դեպքում. փրկարար ծառայությունը վարքագծի կանոններ է հրապարակել

Գյուղերից մեկում երիտասարդը տնամերձ հողամասում կանեփի բույս է աճեցրել

ՆԳ նախարարն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ

Ժաննա Անդրեասյանն այցելել է «Միկա» մարզահամալիր. մեկնարկում է «Դպրոցականների բասկետբոլի լիգա»-ի եզրափակիչը

Գերմանիան պատրաստվում է Իսրայելից և Իրանից 5000 մարդու տարհանել

Իսրայելը չի բացառում Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին չեզոքացնելու սցենարը

Հունիսի 17-18-ին կդադարեցվի Գյումրի քաղաքի ջրամատակարարումը

Անկարան կարևորում է տարածաշրջանում խաղաղության պահպանումը. Էրդողան-Փեզեշքիան հեռախոսազրույց է տեղի ունեցել

Անհայտ անձինք ՔԿՀ-ի տարածք փաթեթներ են ներնետել

Որ դեպքում Իրան-Իսրայել կոնֆլիկտը կվերածվի տարածաշրջանային պատերազմի. կմտնի՞ Ադրբեջանը խաղի մեջ. տեսանյութ

Հագեցած և հետաքրքիր բացահայտումներ. «Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը Չինաստանում է. տեսանյութ

Երևանում բախվել են թիվ 54 երթուղու «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսն ու ավտոմեքենան

Անտառից առանց փաստաթղթի ավտոմեքենայով փայտ տեղափոխող տղամարդիկ վիճաբանել, ապա ապտակել են էկոպարեկին

Դավիթ Դանիելյանը հանդիպել է Կարճևանի բնակիչների հետ, Մեղրիի համայնքապետի ուղեցությամբ շրջել գյուղով. տեսանյութ

Ոչ մի դատարան չի կարող հերքել «Հոկտեմբերի 27»-ը, «Մարտի 1»-ը, «Պոպլավոկի» դեպքը. Անդրանիկ Քոչարյան. տեսանյութ

Թրամփը չի ստորագրել Իրանի և Իսրայելի վերաբերյալ G7-ի հայտարարության նախագիծը. Reuters

ՄԻՊ-ն ու ԱՄՆ դեսպանատան պաշտոնյան նախանշել են համագործակցության հետագա ուղղությունները

Տանիքներ է քշել տարել քամին, մեքենաներ վնասել. նման բան չէր եղել Ապարանում. մարզպետ. տեսանյութ

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել

Ուղիղ եթերի պահին Իսրայելը հարվածել է Իրանի պետական հեռուստատեսության կենտրոնական շենքին. տեսանյութ

Իրանը պատրաստվում է շատ հզոր հարված հասցնել Իսրայելին. Fars

Դավիթ Խուդաթյանը Գերմանիայում հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետ Արմին Վիլինգմանի հետ

Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը

Անկարայում հանդիպել են ՀՀ և Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարարները. ինչ է քննարկվել