ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ

15/05/2025 schedule19:10

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումի մեկնարկին:

Հանրապետության նախագահը հանդես է եկել բացման խոսքով, ապա բանախոսություն ունեցել Հայաստանի առջև առկա մարտահրավերների և հնարավորությունների և այս համատեքստում կրթության և գիտության դերակատարության վերաբերյալ:

Հանրապետության նախագահը բացման խոսքում ասել է.

«Ուրախությամբ ողջունում եմ Երևանի պետական համալսարանի շրջանավարտների առաջին ֆորումի անցկացումը և հուսով եմ, որ այն նոր ավանդույթի մեկնարկ կդառնա:

Երևանի պետական համալսարանը՝ որպես Հայաստանի Մայր բուհ, տարիներ շարունակ եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի առանցքային հենասյուներից մեկը։ Այստեղ ձևավորվում են ինչպես բազմաթիվ մասնագետներ, այնպես էլ ակտիվ ու պատասխանատու անհատները, որոնք հաճախ առաջնորդում են մեր պետության զարգացումը։

Այսօր մեր հասարակության և պետության առջև ծառացած են մի շարք խորքային մարտահրավերներ՝ թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային ու բարոյահոգեբանական ոլորտներում։ Այդ բոլոր խնդիրների երկարաժամկետ և հիմնարար լուծումը հնարավոր է միայն կրթված, քննադատական մտածողությամբ, մասնագիտական ու քաղաքացիական պատասխանատվությամբ և գիտելիքի նկատմամբ բարձր գնահատական ունեցող հասարակության միջոցով։

Հենց այդտեղ է համալսարանի և համալսարանական համայնքի դերը՝ որպես գիտության, գիտելիքի և առաջադեմ գաղափարների դարբնոց։

Ժամանակակից աշխարհում, երբ տեխնոլոգիական առաջընթացն օրեցօր փոխում է մարդկային գործունեության բոլոր ոլորտները, գիտությունը դառնում է պետության կենսունակության, մրցունակության ու ինքնիշխանության երաշխիքներից մեկը։

Այս ֆորումը բացառիկ հնարավորություն է՝ վերարժևորելու մեր համալսարանական կապերը, ամրապնդելու շրջանավարտների համախմբվածությունը և ստեղծելու միասնական գիտակրթական հարթակ, որն ունակ կլինի արձագանքել ժամանակի պահանջներին ու մեր երկրի կարիքներին։

Համոզված եմ, որ այս նախաձեռնությունը կծառայի իբրև ամուր հենք՝ գիտական և կրթական համագործակցության նոր ուղիներ ձևավորելու, փորձի փոխանակման նոր հնարավորություններ փորձարկելու համար ոչ միայն ազգային, այլև միջազգային հարթակներում։

Ֆորումի հարգելի՛ մասնակիցներ,

Առաջիկա օրերին մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք և բովանդակալից քննարկումներ՝ հանուն գիտության և հանուն մեր պետության զարգացման»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
973 դիտում

Թաթոյանը Փաշինյանին հաղթել է, Ալիևին՝ ջախջախել, նախկիններին՝ տուն ուղարկել, Կարապետյանին սկի չի էլ նկատում

Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կլինի զորահանդես, որն ավելի շատ հաշվետվություն է ՀՀ քաղաքացիներին

Հարավից ակտիվ ցիկլոն է ներթափանցում. սպասվում են թաց ձյան և անձրևի տեսքով տեղումներ, քամու ուժգնացում

Իրավապահների անունից կատարվող կեղծ հեռախոսազանգերի միջոցով մի՛ փոխանցեք Ձեր գումարները այլ հաշվեհամարների. ՆԳՆ

Սև ծովում ԱԹՍ-ով հարձակում է եղել թուրքական լցանավի վրա

2023-ին Ղարաբաղում մարտական գործողությունների ժամանակ զինամթերքի առյուծի բաժինը մնացել է ձեռք չտված. Փաշինյան

«Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ-ին

ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողների

Ըստ պլանի՝ ՀՀ-ն չոքեչոք խնդրելու էր միանալ Միութենական Պետությանը Ղարաբաղի անորոշությունը հետաձգելու դիմաց

Մենք նախկինում ունեցել ենք սառեցված պատերազմ, ունեցել ենք պատերազմի հետաձգում, բայց ոչ խաղաղություն. Փաշինյան

Թրամփը խուսափել է «պատերազմ» բառն օգտագործելուց և Իրանի դեմ նախաձեռնածն անվանել «ռազմական գործողություն»

Խնդիրներ շատ ունենք ու շարունակում ենք աշխատել, բայց ունենք նաև զգալի առաջընթաց. ԿԳՄՍ նախարար

Ազատության պողոտայում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Արմավիրում Ford Transit-ը կամրջից ընկել է. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալու

Մեր հարևանները զգալի օգնություն ցուցաբերեցին․ Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ-ին

Վլադիմիր Վարդանյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են. Սիմոնյանն արձանագրություն է ստորագրել

Աջափնյակ վարչական շրջանի համար 47 մսուր-մանկապարտեզը վերակառուցված է. վարչապետ

ՀՀ մի քանի տարածաշրջանում անձրև է տեղում

Դատախազությունը պահանջում է «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի տնօրենից բռնագանձել 5 գույք, 163 մլն դրամ

8 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի ԱԲ տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը

Մելանյա Թրամփը հյուրընկալել է Fostering the Future Together գագաթնաժողովը․ ՀՀ-ն ներկայացրել է դեսպան Մկրտչյանը

Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են

Ցմահ ազատազրկման է դատապարտվել Ծափաթաղում 3-ամյա Տիգրանին սպանած հայրը

Ժան Արնոյին նշանակեցի իմ անձնական դեսպան․ Գուտերեշը Մերձավոր Արևելքում կարգավորման ջանքերը համակարգող ունի

Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

Եթե տեղյակ եք վիզայի հետ կապված խարդախության մասին, խնդրում ենք հաղորդում ներկայացնել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել

Պատմական համաշխարհային ռեկորդ է սահմանվել Անտարկտիդայի «Վոստոկ» կայանում

Եթե ինքնագործ երաժշտական խումբ եք և ուզում եք ստեղծագործենք միասին, գրեք մեզ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Կանազ»-ում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան

«Կանազ»-ի շենքում իրականացվում է հրդեհաշիջում, հարակից շենքերի բնակիչները տարհանվել են․ ՆԳՆ մամուլի քարտուղար

Պետությո՞ւն ենք ուզում, թե՞ գաղութ. այս ընտրություններով պետք է սա հասկանանք. Բաբայան. տեսանյութ

ՀՀ-ի հետ հարաբերությունները Հունաստանի համար ոչ միայն պատմական ժառանգություն են, այլ կարևոր համագործակցություն

Մենք վերադառնում ենք մեր ինքնությանը, մենք հրաժարվում ենք Ստալինի սապոգի հայրենասիրության մոդելից․ վարչապետ

Իրենք գերի են, հատուկ կենտրոնների կողմից հավաքագրված. Քոչարյանի կառավարման տարիները արյունալի էին

Այրվում է «Կանազ» մշակույթի տունը․ դեպքի վայրում է 10 մարտական հաշվարկ․ տեսանյութ

Խոշոր հրդեհ Երևանի Ազատության պողոտայի շինություններից մեկում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»