Երևան
12 °C
Կյանքում ցանկացած փուլ ունի սկիզբ ու ավարտ, և այս պահին ես զգում եմ, որ կյանքիս այս կարևորագույն փուլն ավարտելու և նորը սկսելու ժամանակն է։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը:
«Վաղարշապատ համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ համաքաղաքացիներ,
Արդեն հեռավոր թվացող 2018 թվականի հունիսի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նշանակվեցի Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, և այդ օրվանից սկսվեց յոթամյա խելահեղ ճամփորդություն՝ լի դժվարություններով, փորձություններով, խոչընդոտներով, բայց միևնույն ժամանակ արժեքավոր նվաճումներով, հաղթանակներով ու ձեռքբերումներով։ Անցած յոթ տարիները կարող եմ բնութագրել որպես կյանքիս ամենակարևոր շրջան, որը մեծապես կերտեց ինձ որպես անհատ, քաղաքացի ու ղեկավար. մի շրջան, երբ ինչպես գտա, այնպես էլ կորցրեցի շատ բան։
Նվաճումների մասին՝ որպես համայնքի ղեկավար, անհամեստ եմ համարում նշել, քանի որ կարծում եմ, որ ղեկավարի մասին պետք է խոսի գործը։ Այս յոթ տարիների ընթացքում մեր համայնքը վերափոխվեց բոլորիս աչքի առաջ, կատարվեց հսկայական աշխատանք, որը տեսնելու համար հերիք է պարզապես մտովի տեղափոխվել նախահեղափոխական Էջմիածին։
Կորուստների մասին․ այս յոթ տարիների ընթացքում ամենամեծ կորուստս եղել է ժամանակը, որ կարող էի տրամադրել ընտանիքիս ու հարազատներիս, բայց զբաղվածության բերումով տրամադրել եմ աշխատանքին։ Կարծում եմ՝ եկել է պահը, երբ պետք է ընտրություն կատարեմ իմ ամբողջ ժամանակն ու ներուժը նորաստեղծ ընտանիքիս ու մանկահասակ երեխայիս տրամադրելու և համայնքի ղեկավարի ծանր պարտականությունները կատարելու միջև։
Սիրելի՛ համաքաղաքացիներ, հայտնում եմ ձեզ, որ դժվար որոշում եմ կայացրել կյանքիս այս փուլում ինձ նվիրել ընտանեկան հանգիստ կյանքին, երեխայիս դաստիարակությանը, ընտանիքիս ընդլայնմանը, հետևաբար առաջիկայում վայր եմ դնելու մանդատս որպես Վաղարշապատ համայնքի ավագանու անդամ ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ինձ վստահողներին ու հավատացողներին. դուք ինձ ուժ ու ցանկություն եք տվել աշխատելու, նաև ինձ քննադատողներին. դուք հազարապատկել եք այդ ուժն ու ցանկությունը։
Կյանքում ցանկացած փուլ ունի սկիզբ ու ավարտ, և այս պահին ես զգում եմ, որ կյանքիս այս կարևորագույն փուլն ավարտելու և նորը սկսելու ժամանակն է։
Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ քաղաքական թիմին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ 2018 թվականին այն անփորձ աղջկան վստահելու և այս յոթ տարիների ընթացքում նրա կողքին լինելու համար»,- ասվում է գրառման մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT