Ապրիլյան պատերազմի ժամանակ մեր հետախուզությունն աշխատե՞լ է, թե՞ ոչ. Ա. Կարապետյանը չի ուզում՝ Ադրբեջանն այդ մասին իմանա

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանի մասնակցությամբ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստն ավարտվեց:

«Կներեք, քանի որ ինձ վերաբերող բոլոր հարցերը մի քիչ գաղտնի են, դրա համար ինձ կներեք: Ես ոչ թե չեմ ուզում ձեզ հետ շփվել, այլ չեմ կարող»,- լրագրողներին ասաց Կարապետյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ նախորդ անգամ հարցերին ոչ ամբողջությամբ էր պատասխանել, դրա համար էին իրեն երկրորդ անգամ հրավիրել, Կարապետյանը պատասխանեց. «Եկեք բացասական գնահատական չտանք, որովհետեւ մարդկանց մոտ լրացուցիչ հարցեր են առաջանում»: Վարչապետի խորհրդականը մանրամասնեց, որ Ապրիլյանի պատերազմի քննիչ հանձնաժողովում ճշտելու հարցեր ունեին:

Նա չգիտի՝ դրանք արդյոք առաջացել են հանձնաժողովի նիստերին Սերժ Սարգսյանի մասնակցելուց հետո՞, թե՞ կապ չունեն նրա հետ:

Լրագրողները Կարապետյանին հիշեցրին, որ նախորդ անգամ՝ 2019-ի հոկտեմբերին, իր մասնակցությամբ քննիչ հանձնաժողովի նիստից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին հայտնեց, որ պատերազմի բոլոր նախադրյալները եղել են: Այնուհետեւ հարցրին՝ սա արդյոք նշանակո՞ւմ է, որ հետախուզությունը իմացել է, որ պատերազմ է լինելու:

«Ինչո՞ւ եք ինձ այդ հարցը տալիս, հետաքրքիր մարդիկ եք»,- պատասխանեց 2016-ի ապրիլին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Կարապետյանը՝ նկատի ունենալով, որ այդ մասին պետք է հարցնել հենց Անդրանիկ Քոչարյանին:

Այնուհետեւ, երբ լրագրողները կրկին պնդեցին, որ մանրամասներ հայտնի, Կարապետյանը հստակեցրեց.

«Իմ բոլոր տեղեկություները գաղտնիության խնդիր ունեն, որովհետեւ Ադրբեջանի համար կարեւոր է իմանալ՝ հետախուզությունն իմացե՞լ է, թե՞ չէ: Երկու պատասխանն էլ շատ կարեւոր է: Եթե չենք իմացել, դա էլ է կարեւոր իրենց համար, եթե իմացել ենք, դա էլ է կարեւոր: Ոչ թե ես չեմ ուզում խոսել, ոչ թե չեմ ուզում պաշտպանվել կամ չգիտեմ՝ ինչ անել, հարցը այստեղ դա չէ, հարցն այն է, որ մենք չենք կարող այդ մասին իրենց ասել: Սա շատ վտանգավոր է»:

Դիտարկմանը՝ վարչապետն ասել է, որ չի եղել օպերատիվ տվյալների պակաս, Կարապետյանն ասաց, որ չի կարող քննարկել վարչապետի ասածները:

Տպել
2257 դիտում

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքնեը բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացրած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին