«Կացնով մարդասպանը», հունգարական անմեղությունն ու արդարությունը՝ 16 տարի անց. միջազգային անդրադարձը՝ ՄԻԵԴ վճռին

Երեկ հայկական լրատվական դաշտը ողողվեց տարիներ շարունակ սպասված լուրով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ոչ իրավաչափ էր գտել հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի մասով Ադրբեջանի գործողությունները եւ հիմնավորել, որ Ադրբեջանը խախտել է մարդու իրավունքի Եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ, այդ թվում՝ կյանքի իրավունքի եւ խտրականության արգելքի մասին կետերը:

16 տարի անց, բազմաթիվ դատական փուլերով եւ անթիվ գործընթացներով անցնելուց հետո, ի վերջո,  «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի եւ Հունգարիայի» վճիռը հրապարակվել էր՝ խախտումներն արձանագրելով Արդրբեջանի մասով: Հունգարիայի մասով խախտումներ չէին գրանցվել:

ՄԻԵԴ վճռին եւ արդարության մասին տարիների համառ պայքարին անդրադարձավ հայկական ամբողջ լրատվադաշտը: Արձագանքներ եղան նաեւ միջազգային մամուլում:

Գուրգեն Մարգարյանը

BBC-ն, անդրադառնալով Գուրգեն Մարգարյանի սպանությանն ու ՄԻԵԴ-ի կայացրած վճռին, գրում է, որ ամենադատապարտելին հենց բուն հանցանքն է՝ քնած մարդուն կացնահարելով, դաժանությամբ ու սառնասրտորեն սպանելը, իսկ ՄԻԵԴ վճիռը վերաբերում է միայն Սաֆարովի պատժի կրմանը, մյուս գործողություններում Եվրոպական դատարանը, BBC-ի փոխանցմամբ, Ադրբեջանի մեղավորությունը չի գտել:

Հոդվածի՝ «Կացնով սպանություն եւ արդարացում» վերնագրմամբ մասում կայքը մանրամասնորեն ներկայացնում է առանձնակի դաժանությամբ կանխամտածված ու իրագործված սպանության մանրամասները՝ նշելով, որ Ռամիլ Սաֆարովը հունգարական բանտում է անցկացրել 8 տարի, իսկ 2012-ին, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Բաքու այցելությունից հետո, Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին: Բաքու ժամանելուն պես նա արդարացվել է երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից, ստացել կոչումի բարձրացում, շքեղ բնակարան եւ բանտում անցկացրած 8 տարիների համար այդքան տարվա աշխատավարձ:

Սաֆարովի ընդունելությունը Բաքվում՝ որպես ազգային հերոսի

Բրիտանական The Guardian ամսագիրը, անդրադառնալով ՄԻԵԴ-ի վճռին, գրում է, որ այդ վճիռը լինելու է չափազանց կարեւոր եւ  խոր հետեւանքներ է ունենալու բանտարկյալների տեղափոխման հետագա դեպքերի վրա:

The Guardian-ը զրուցել է ՄԻԵԴ հայցատուներից Հայկ Մակուչյանի հետ, որը եւս հայազգի սպա էր, Գուրգեն Մարգարյանի ծառայակիցը, որին Սաֆարովը նույնպես ցանկացել էր սպանել, սակայն գործն ավարտին չէր հասցրել՝ փակ գտնելով վերջինիս սենյակի դուռը: Մակուչյանն այժմ աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարությունում:

Նա ասել է, որ իրենք ոչ մի կառավարությունից՝ ոչ Հունգարիայից, ոչ Ադրբեջանից չեն պահանջում ֆինանսական փոխհատուցում:

«Մենք արդարություն ենք փնտրել, այլ ոչ թե փոխհատուցում: Մեզ համար կարեւոր է ծանր հանցագործությունների փաստի հաստատումը, կարեւոր է վերջ դնել անպատժելիությանը եւ կանխարգելել հայերի նկատմամբ ատելությունը»,-ասել է Մակուչյանը:

Մանրամասնելով տարիներ առաջ տեղի ունեցածը, պարբերականը գրում է, որ Սաֆարովը կացինը գնել էր տեղական խանութում՝ նախապես ծրագրելով Մարգարյանին իր սենյակում սպանելը, որովհետեւ վերջինս հայ էր: Դատական նիստի ընթացքում էլ պարզ էր դարձել, որ Սաֆարովը թիրախավորել էր Մարգարյանին՝ հենց հայ լինելու պատճառով, ինչի համար մարդասպանը նշել էր, որ չի զղջում: Սաֆարովը նաեւ խոստովանել էր, որ  ցանկացել էր սպանել Մակուչյանին էլ, բայց չէր կարողացել մուտք գործել փակ սենյակ։

Գուրգեն Մարգարյանի հուղարկավորությունը

Guardian-ի հոդվածում նշվում է, որ Եվրոպական դատարանը կարող էր Ադրբեջանին կարգադրել կրկին ձերբակալել Սաֆարովին եւ պահանջել նրան բանտ վերադարձնել, ինչը չի եղել, չնայած որ դա նոր իրավական հիմք  կարող էր լինել այն դատարանի համար, որը սովորաբար զբաղվում է անարդար դատավճիռները բեկանելով, ոչ թե անարդարացիորեն ազատ արձակվածներով: Բացի այդ, ըստ պարբերականի, պետությունները թեեւ պարտավոր են իրականացնել դատարանի որոշումները, բայց միշտ չէ, որ այդպես են վարվում, մանավանդ Ադրբեջանի նման պետությունը, որ սովոր չէ կատարել միջազգային պահանջները:

Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնի տնօրեն Ֆիլիպ Լիչը, որը ՄԻԵԴ-ում հայցվորների ներկայացուցիչներից մեկն է, Guardian-ին ասել է, որ այս գործը եզակիներից է, ընդգրկում է նոր իրավական տարածքներ եւ  վճիռը կարող է խորը հետեւանքներ ունենալ այլ երկրում պատիժ կրող բանտարկյալների` իրենց երկիր տեղափոխման դեպքերի վրա հետագայում:

Eadaily-ն, գրելով ՄԻԵԴ վճռի մասին, շեշտադրել է Եվրոպական դատարանի կողմից Հունգարիայի մեղքի բաժինը չհաստատելու մասին փաստը:

բողոքի ցույց՝ Հունգարիայում, Սաֆարովի արտահանձնման դեմ

Սաֆարովին անվանելով «Կացնով մարդասպանը», Eadaily-ն գրում է, որ վերջինիս ազատումը հունգարական բանտից եւ արտահանձնումը Ադրբեջանին միջազգային սկանդալի պատճառ է դարձել: Բանն այն է, որ 2012 թվականին Ադրբեջանի արդարադատության նախարարությունը խոստացել էր Հունգարիայի պետական կառավարման իր երկրի տարածքում:

Ռամիլ Սաֆարովը որպես օրինակելի սպա այժմ էլ ծառայում է Ադրբեջանի ԶՈՒ-ում

Հատկանշական է, որ  մայիսի 26-ին սպասվող վճռի հրապարակումից առաջ՝ մայիսի 24-ին եւ 25-ին «The Washington Times» պարբերականի կայքում հրապարակվել են Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը դատապարտող 2 հոդվածներ՝ «Ադրբեջանը կանգնած է խաղաղության ճանապարհին» եւ «Ադրբեջանը ոտնահարում է մարդու իրավունքները» վերնագրերով: Առաջինի հեղինակը Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համփարյանն է, երկրորդինը՝  ամերիկահայ հասարակական գործիչ, մարդու իրավունքների պաշտպան Աննա Աստվածատուրյան-Թերքոթը:

Առաջին հոդվածում նշվում է Ադրբեջանի կողմից հրադադարի բազմաթիվ խախտումների մասին, նաեւ այն մասին, որ հայաստանյան կողմը ամբողջությամբ սատարում է Ռոյս-Էնգելի առաջարկած հրադադարի վերահսկման մեխանիզմների ներդրմանը, մինչդեռ Ադրբեջանը դեմ է հանդես գալիս, իսկ պատճառը պարզ է.

«Միայն հարձակումներ նախաձեռնող կողմը կարող է ընդդիմանալ հրադադարը խախտողին որոշող տեխնոլոգիայի կիրառմանը։ Ռոյս-Էնգելի խաղաղության առաջարկի մերժումն Ադրբեջանի կողմից ի ցույց է դնում անպատասխանատվության գագաթնակետը, որը մեծացնում է տարածաշրջանային պատերազմի վտանգը համաշխարհային համավարակի շրջանում»։ Խոսքը 2015-ին ամերիկացի կոնգրեսականների առաջարկի մասին է՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով տեղակայել ԵԱՀԿ կողմից դիտարկվող կրակի տեղորոշման ժամանակակից համակարգեր եւ ձայնային տեղորոշման սարքավորումներ՝ կրակի աղբյուրը որոշելու համար։ Այս առաջարկը քննարկվել է նաև 2016 թ․ ապրիլին Ադրբեջանի նախաձեռնած հարձակումից հետո, սակայն, ի տարբերություն ՀՀ եւ Արցախի ղեկավարությունների, Ադրբեջանը հրաժարվել է այդ մեխանիզմները ներդնելուց։

Ամերիկահայ մարդու իրավունքների պաշտպանն էլ իր հոդվածում գրել է, որ Բաքվում մնացած միակ հայկական եկեղեցին Ադրբեջանի իրական դեմքի եւ հայատյաց քաղաքականության վառ վկայությունն է։ Եկեղեցու խաչերը հանվել են, ինչպես նաեւ վերացվել են վանդալիզմի զոհ դարձած այդ կառույցի հայկական բոլոր խորհրդանիշները։ Ըստ Աստվածատուրյան-Թերքոթի, ամբողջ տարածաշրջանում խաղաղության գլխավոր խոչնդոտը Ադրբեջանն է։

Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռին անդրադարձել են մի շարք այլ պարբերականներ եւս՝ գրելով վճռի եւ գործի մանրամասները, ինչպես նաեւ սպանության ընթացքն ու նախապատմությունը:

Տպել
3086 դիտում

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորներով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ