ԱՄՆ-ում Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո համաշխարհային սպորտի աստղերը միացել են ռասիզմի դեմ պայքարին

Համաշխարհային սպորտի աստղերն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ռասզիմի դեմ: Տարբեր մարզաձևերի մի շարք հայտնի ներկայացուցիչներ սոցիալական ցանցերում քննադատել են ռասսայական խնտրականությունը: Նրանք գրառումներ են կատարել սոցցանցերում՝ օգտագործով #blacklivesmatter (թարգմ. սեւամորթների կյանքերը նշանակություն ունեն) եւ նման այլ հեշթեգեր:

Այս ակցիայի պատճառն այն է, որ անցած շաբաթ ԱՄՆ-ում ոստիկանն սպանել էր բերման ենթարկված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին: Դեպքն ԱՄՆ-ում անկարգությունների ալիք է բարձրացրել եւ մեծ արձագանք ստացել ողջ աշխարհում: Դատապարտող ակցիային միացել են, օրինակ, հայտնի թենիսիստներ Ռոջեր Ֆեդերերը, Նովակ Ջոկովիչը, Մարիա Շարապովան, Պետրա Կվիտովան, Ստան Վավրինկա, Նաոմի Օսական:

Արձագանքել է նաեւ ֆուտբոլային աշխարհը: Օրինակ՝ Դորտմուդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն խաղի ընթացքում գոլի հեղինակ դառնալուց հետո հանել էր մարզաշապիկն ու ցուցադրել «Արդարություն Ջորջի համար» գրառումը: Տեղի ունեցածին անդրադարձել էին նաեւ «Ինտերում» հանդես եկող պաշտպան Էշլի Յանգը, «Մանչեսստեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան: ՀՀ հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լուսանկար էր հրապարակել «Ռոմայի» մարզումից, որի ընթացքում ֆուտբոլիստները հարգել էին Ֆլոյդի հիշատակը: Մխիթարյանը նաեւ գրառում էր կատարել.

«Մենք այսօր միասին ենք եւ ծնկի ենք իջել, որովհետեւ #blacklivesmatter»,- գրել էր հետեւյալ լուսանկարին կից.

Մարզման ժամանակ այդպիսի ժեստ են արել նաեւ «Լիվերպուլի» ու «Չելսիի» խաղացողները: Ընդհանրապես ֆուտբոլային աշխարհը բարձրագույն մակարդակով է քննադատել Ֆլոյդի սպանությունը: Դեպքին արձագանքել են ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն՝ խրախուսելով ռասիզմի դեմ պայքարը եւ ֆուտբոլիստների կողմից դա դատապարտող ժեստերն ու հայտարարությունները:

Ռասզիմի դեմ արտահայտվել են նաեւ այլ մարզաձեւերի ներկայացուցիչներ, օրինակ՝ նախկին բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն: Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեդերն էլ հայտարարել է, որ կհոգա Ֆլոյդի հուղարկավորության ծախսերը: Սոցցանցերում այս ակցիան շարունակվում է:

Տպել
1592 դիտում

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ կարկուտ. տեղումնառատ մայիսյան օրերը կշարունակվեն

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց