Երևան
12 °C
Մայիսի 28-ին ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում սկիզբ առած անկարգությունները արագորեն տարածվեցին շատ այլ քաղաքներում: Պատճառը ոստիկանության աշխատակիցների կողմից սեւամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունն էր: Նրան ձերբակալելու տեսագրության մեջ երեւում է, որ ոստիկաններից մեկը ծնկով սեղմում է գետնին պառկած Ֆլոյդի պարանոցին, ինչից հետո վերջինս մի քանի անգամ ասում է, որ չի կարողանում շնչել եւ կորցնում է գիտակցությունը:
Կադրերի տարածումից հետո չորս ոստիկանի հեռացրել են աշխատանքից, իսկ «ամենաակտիվին» մեղադրանք առաջադրել՝ չկանխամտածված սպանության հոդվածով, ինչը, սակայն, բավարար չի եղել՝ հասարակության բողոքը մեղմելու համար: Մայիսի 28-ի գիշերվանից սկսած՝ Միենապոլիսում եւ հարեւան Սենթ-Փոլում բողոքի խաղաղ ցույցերը վերածվել են թալանի եւ անկարգությունների: Քաղաքներում ստիպված են եղել պարետային ժամ մտցնել: Մի քանի օրվա ընթացքում ցույցերը տարածվել են Վաշինգտոնում, Նյու Յորքում, Բոստոնում, Լոս Անջելեսում, Սան Խոսեում, Լաս Վեգասում, Հյուսթոնում, Դալասում, Դենվերում եւ այլուր: Գրեթե ամենուր դրանք ուղեկցվել են անկարգություններով կամ ոստիկանության հետ բախումներով:
ԱՄՆ-ում սեւամորթների հետ կապված նմանատիպ պատմությունները պարբերական բնույթ են կրում: Նախկինում ոստիկանների կողմից սեւամորթների սպանությունները եւս լայն արձագանք էին գտնում, սակայն երբեք համապետական մասշտաբի չէին հասնում՝ սահմանափակվելով հիմնականում տվյալ բնակավայրի տարածքով, եւ դա այն դեպքում, երբ ոստիկանական անփութությունը կամ դիտավորությունը բերում էին անգամ կույր վրեժի՝ սեւամորթների կողմից ոստիկանների սպանության:
Ընդհանուր առմամբ սեւամորթների հետ կապված խնդիրները ԱՄՆ-ում խորքային են եւ որքան էլ զարմանալի հնչի, բխում են պետական քաղաքականությունից: ԱՄՆ-ում աղքատության ամենաբարձր տոկոսը հենց սեւամորթների շրջանում է: Խնդիրն այն է, որ օգնություն եւ նպաստ տրամադրելով գետոներում բնակվող աֆրոամերիկացիներին՝ կառավարությունը փաստացի սովորեցրել է սեւամորթների այդ հատվածին, որ օրինական աշխատանք գտնելու եւ ավելիին ձգտելու իմաստ ուղղակի չկա. գումար, միեւնույն է, լինելու է, այսինքն՝ Ֆլոյդի սպանությունը որոշ շրջանակների համար ընդամենը առիթ էր՝ թալան եւ անկարգություններ կազմակերպելու համար, քանի որ թալանվել եւ ավերվել են նաեւ աֆրոամերիկացիներին պատկանող խանութներ ու կրպակներ: Այդ առումով թալանող ամբոխը ցուցաբերել է ծայրաստիճան «հանդուրժողականություն»՝ չդրսեւորելով սոցիալական, ռասսայական կամ որեւէ այլ խտրականություն: Դրա ամենաակներեւ դրսեւորումն այն է, որ անկարգությունների ամենաթեժ պահերին, երբ ոստիկանությունը խուսափում էր քաղաքի որոշ թաղամասեր մուտք գործելուց, տեղի հնդկացիները ստիպված են եղել ինքնակազմակերպվել եւ ինքնուրույն ապահովել իրենց ձեռնարկությունների անվտանգությունը:
Ինչ վերաբերում է բողոքի ակցիաների տարածման աշխարհագրությանը, ապա դա կարող է բացատրվել համաճարակով պայմանավորված սահմանափակումների եւ կարանտինի ազդեցությամբ: Համաճարակը մի կողմից է՛լ ավելի է վատթարացրել սեւամորթ բնակչության վիճակը, մյուս կողմից կուտակել է հասարակության բողոքական ներուժը: Ապրիլին ԱՄՆ-ի մի շարք նահանգներում արդեն իսկ անցկացվել էին բողոքի ակցիաներ ընդդեմ գործող սահմանափակումների, սակայն այդ ժամանակ հաջողվել էր խուսափել անկարգություններից: Ֆլոյդի սպանությունը, թերեւս, չափազանց զգայուն թեմա էր, որ հնարավոր լիներ զերծ մնալ բախումներից:
Հատկանշական է, որ աշխարհի այլ երկրներում, մասնավորապես՝ Եվրոպայում, նման սցենարը եւս չի բացառվում, առավել եւս, որ վերջին ամսվա ընթացքում եվրոպական մի շարք քաղաքներում անցկացվել են համաճարակին այս կամ այն կերպ առնչվող բողոքի ակցիաներ:
Մայիսի 16-ին բողոքի ցույցեր էին արվել Բեռլինում, որտեղ ցուցարարները սահմանափակումները շրջանցելու հետաքրքիր տարբերակ էին գտել: Թեեւ ակցիաներն արգելված չեն, սակայն կա դրանց մասնակիցների քանակային սահմանափակում. յուրաքանչյուր ակցիային կարող է մասնակցել առավելագույնը 50 հոգի: Այդպես Բեռլինի կենտրոնում գրեթե միաժամանակ անցել էր մինչեւ 50 հոգանոց 21 ակցիա՝ ոչ պաշտոնապես ներգրավելով նաեւ պատահական անցորդներին:
Մայիսի 29-ին էլ Վիլնյուսում տեղի էր ունեցել պիկետ ընդդեմ կարանտինի պայմանների: Ցուցարարները կոչ էին արել կառավարությանը «հրաժարվել կույր հավատարմությունից» եւ մարդկանց աշխատանք տալ:
Մայիսի 30-ին Փարիզում մի քանի հազար հոգանոց ցույց էր անցկացվել, որի մասնակիցները բողոքում էին ապօրինի ներգաղթյալների պահման վայրերում կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով: Ցույցը ցրել էր ոստիկանությունը: Մինչ այդ Ֆրանսիայում, որտեղ կարանտինային միջոցառումների հետեւանքով գործազրկությունն աճել է 7,1 տոկոսով, տեղի էին ունեցել «Դեղին բաճկոնների» շարժման մի քանի հարյուր հոգանոց ցույցեր, որոնք եւս զուգորդվել էին ոստիկանության հետ ընդհարումներով:
Ջորջ Ֆլոյդի սպանությանը հետեւած բողոքի ալիքը, դրա անսովոր լայն տարածումը հուշում են, որ սոցիալական, այդ թվում՝ սահմանափակումների վերացման կամ մեղմացման պահանջներ ունեցող ներկայիս բողոքը վերահսկողությունից դուրս գալու միտում ունի եւ փոքր-ինչ ավելի զգայուն խնդիր առաջանալու պարագայում կարող է վերաճել լավագույն դեպքում սոցիալ-քաղաքական պահանջներով շարժման, իսկ վատագույն դեպքում՝ անկառավարելի անկարգությունների:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT