Երևան
12 °C
«Զանգեզուրի անցուղի» եզրույթը Հայաստանում պաշտոնապես չի կիրառվում։ Այնուամենայնիվ, թուրքական հասարակությունն ու մեդիան ծանոթ են այս ձևակերպմանը, և հենց այդ պատճառով եմ օգտագործում «Զանգեզուրի անցուղի» եզրույթը։ Թուրքիան ուշադիր հետևում է, թե երբ կարող է այդ երթուղին բացվել։ Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը այս հարցի վերաբերյալ։ Կարծում եք հնարավո՞ր է, որ դա իրականություն դառնա մոտ ապագայում։
Թուրքական NTV հեռուստաընկերության հարցին անդրադառնալով՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է.
«Դե, նախ և առաջ, ցանկանում եմ ընդգծել, որ մենք սկզբունքորեն որևէ խնդիր չենք տեսնում տրանսպորտային հաղորդակցության, երթուղիների կամ ենթակառուցվածքների բացման հարցում»։
Նկատի ունեի ձևակերպումը, որի մասին խոսում էի՝ «Զանգեզուր», լրագրողի ընդգծմանն ի պատասխան՝ Միրզոյանը մանրամասնել է.
«Խնդիրը կապված է ոչ թե բովանդակության, այլ ձևակերպման հետ։ Ամբողջ աշխարհը խոսում է նոր տրանսպորտային և տարանցիկ միջանցքների մասին, և մենք լիովին համամիտ ենք այս տրամաբանության հետ։ Ավելին, մենք գիտակցում ենք, որ ենթակառուցվածքների ապաշրջափակման պարագայում Հայաստանը լինելու է առաջին շահառուներից մեկը։
Մեր մտահոգությունն այն է, որ ադրբեջանական կողմի մոտեցման մեջ որոշ նշաններ կան, որոնք կարող են ընկալվել որպես արտատարածքային վերահսկողության բաղադրիչներ։ Այդպիսի «միջանցքի» տրամաբանությունը, որը ենթադրում է որոշակի սուվերենության սահմանափակումներ, մեզ համար անընդունելի է։ Օրինակ, ես կարծում եմ՝ սա կարող է հետաքրքիր լինել նաև թուրքական հասարակության համար. մենք առաջարկել ենք Ադրբեջանի Հանրապետությանը բացել երկկողմ երկաթուղային ենթակառուցվածքները։ Այսինքն՝ այնպես անել, որ երկու կողմերը կարողանան լիարժեք օգտագործել միմյանց երկաթուղային ցանցերը։
Այն հատվածում, որը կապում է Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի Հանրապետության հետ հնարավորինս կարճ երթուղով, մենք առաջարկել ենք կիրառել ժամանակակից մեխանիզմներ։ Օրինակ, առաջարկել ենք կիրառել էլեկտրոնային սկանավորման համակարգեր՝ ֆիզիկական ստուգումները նվազագույնի հասցնելու նպատակով։ Առաջարկել ենք ներմուծել էլեկտրոնային հայտարարագրում, ինչը կթույլատրի արագացնել բեռների հոսքը։
Բացի այդ՝ մենք առաջարկել ենք կիրառել ապահովագրության և վերաապահովագրության մեխանիզմներ՝ անցման անվտանգությունն ապահովելու նպատակով։ Մեր ըմբռնումն այն էր, որ ադրբեջանական կողմի նախնական արձագանքը դրական էր։ Սակայն այժմ մենք նկատում ենք որոշակի անորոշություն։ Ինչու՞։ Դժվար է ասել, որովհետև, մեր կարծիքով, այս առաջարկի մերժման համար չկա հստակ ռացիոնալ բացատրություն։ Մենք պատրաստ ենք անհապաղ գործարկելու այս նախաձեռնությունը՝ սկսելով առաջին փուլում բեռների երկաթուղային փոխադրումով։ Եթե այս փուլը հաջողությամբ իրականացվի, ապա կարելի է անցնել ուղևորափոխադրմանը և հաղորդակցության այլ ձևերին։
Մենք նաև համոզված ենք, որ հաղորդակցության ապաշրջափակման այս գործընթացը կտանի դեպի տարածաշրջանային փոխկապվածության ամբողջական վերականգնում, այդ թվում՝ երկաթուղային կապի վերագործարկում Հայաստանի և Թուրքիայի միջև։ Եվ մենք անկեղծորեն շահագրգռված ենք այդ հարցում։ Վերջապես, մեր տեսանկյունից, այս նախագիծն ունի լոգիստիկ պատկերն արմատապես փոխելու ներուժ առնվազն տարածաշրջանային մակարդակով։
Ես չեմ տեսնում որևէ բացասական ազդեցություն ներգրավված կողմերից որևէ մեկի համար»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱրթիկի թիվ 3 մանկապարտեզը վերանորոգված և կահավորված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայաստանում այն պարզապես սպորտ չէ, այլ ժառանգություն է, հպարտություն և ուժ. Ծանրամարտի միջազգային ֆեդերացիա
Լիանա Գյուրջյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, Տաթև Հակոբյանը՝ պոկում վարժության արծաթե մեդալակիր
Պուտինի առաջարկած 30-ժամյա հրադադարը՝ փոխադարձ մեղադրանքներով. մարդասիրությո՞ւն, թե՞ դիվանագիտություն
Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն
Երբ ատելության խոսքի թիրախ են դառնում ղարաբաղցիներին քննադատողները, նույն խումբը ծպտուն չի հանում. Ղազարյան
Կրթվելը նորաձև է» շարժման 26-րդ կանգառը Թալինում ընթացել է առանձնահատուկ ակտիվությամբ. լուսանկարներ
Հարավային Կովկասի տարածաշրջանը ԵԱՀԿ-ի համար ունի ռազմավարական նշանակություն. Սինիրօղլուն՝ Փաշինյանին
Արա Աղանյանը 4-րդն է Եվրոպայի առաջնությունում, Պետրոս Պետրոսյանը` 5-րդը
«Օպել-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել գետի ափին. վարորդը հոսպիտալացվել է
Շնորհավորում ենք Սուրբ Հարության տոնի կապակցությամբ. ԱՄՆ դեսպանատուն
Մասիսում բախվել են մեքենաներ․ կա վիրավnր
Այս տարի Զատիկը միասին նշում են ռուս և հայ եկեղեցիների ծխականները. ՌԴ դեսպանությունը շնորհավորել է
ԱՄՆ-ում փոքր ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Հռոմի պապն աղոթել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի համար
Վրաերթ Կոտայքի մարզում. 63-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է
Վստահ եմ՝ Ամենայն հայոց կաթողիկոսի մերձավոր շրջապատն ականջալուր կլինի նրա պատգամին. Հարությունյան
Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» ռեկորդակիր
Թուրքիայում որոշ չվերթներ չեղարկվել են, որոշները` հետաձգվել
Աշտարակի խճուղում մեքենան բախվել է երկաթե գովազդային սյանը. կա վիրավnր
Մարզերում և Երևանում կդիտվեն կարճատև անձրևներ, տեղ-տեղ՝ քամու ուժգնացում
Իրանում ուսումնական ուղղաթիռ է կործանվել, օդաչուները վիրավոր են
Մեզ չեն հետաքրքրում դաշտից դուրս խոսակցությունները, սա մեր լավագույն խաղերից մեկն էր. Մխիթարյան
Անահիտ Մանասյանը Լոռու մարզի երիտասարդների համար վարպետաց դաս է անցկացրել
Ձերբակալվել են Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցներ
Մոսկվայում վայրէջք է կատարել գերության մեջ եղած 246 ռուս զինծառայողի տեղափոխող օդանավը
Դիլիջանում տնակ է հրդեհվել
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները
Սպանություն Երևանում. հիվանդանոց տեղափոխված 16-ամյա տղան մահացել է, կան վիրավորներ
ԱԱԾ-ն հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում
Եվրոպայի առաջնություն. մրցահարթակ դուրս կգան Սիմոն Մարտիրոսյանը, Գարիկ Կարապետյանը և ևս 4 հայ ծանրորդ
Քրիստոնյա աշխարհը նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի հարության տոնը
Ապրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Մշակութային ճամփորդներն այսօր բացահայտեցին օպերայի և բալետի հետաքրքիր աշխարհը
ԱԺ պատգամավորներ Արսեն Թորոսյանն ու Դավիթ Դանիելյանն այցելել են Սյունիքի մարզի բնակավայրեր. տեսանյութ
Փոխըմբռնման ենք հասել միջուկային հնարավոր համաձայնագրի սկզբունքների և նպատակների շուրջ. Արաղչի
«Երևանի քաղաքապետի գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարին մասնակցում են մարզիկներ 14 երկրից
Մոսկվան և Կիևը գերիների փոխանակում են իրականացրել 246-ը 246-ի դիմաց
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT