Մենք համոզված ենք, որ այսօր կա եզակի հնարավորություն՝ ապագան կառուցելու համար. Արարատ Միրզոյան

14/04/2025 schedule23:03

Ռուսաստանը լուրջ խնդիրներ ունի Արևմուտքի հետ, Արևմուտքն էլ՝ Ռուսաստանի։ Ուկրաինայի պատերազմը դեռևս շարունակվում է, և դժվար է կանխատեսել դրա ելքը, իսկ Տրանսատլանտյան միասնությունը Թրամփի վարչակազմից հետո, կարծես թե, ենթարկվում է որոշ ճնշումների։ Այս համատեքստում ինչպե՞ս եք գնահատում գլոբալ հակամարտությունների այս պատկերը։

Անդրադառնալով թուրքական NTV հեռուստաընկերության հարցին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է.

«Կարճ ասած՝ դուք բավականին ճշգրիտ նկարագրեցիք իրավիճակը։ Աշխարհն այսօր բախվում է լուրջ անորոշությունների և ցնցումների։ Մենք գտնվում ենք մի խաչմերուկում, որտեղ միևնույն ժամանակ առկա են և՛ գլոբալ կայունացման հնարավորություններ, և՛ հակամարտությունների խորացման ու երկարաձգման վտանգներ։ Կարծում եմ՝ ներկայումս աշխարհում գրեթե ոչ ոք վստահությամբ չի կարող կանխատեսել զարգացումների ուղղությունը։ 

Եվ եթե վերադառնում ենք մեր տարածաշրջան, հարցը ձևակերպվում է հետևյալ կերպ՝ մենք նպաստու՞մ ենք այդ գլոբալ անկայունությանը, թե՞ ձգտում ենք դառնալ կայունության կղզի։ Սա իսկապես մեր իսկ որոշելիքն է։ Մենք կարող ենք ընտրություն կատարել։ Մենք համոզված ենք, որ այսօր կա եզակի հնարավորություն՝ ապագան կառուցելու համար։ Այն ապագան, որը հիմնված է ներկա պահին ընդունվող համարձակ ու խելամիտ որոշումների վրա։ Կարող ենք ձևավորել ավելի ապահով, ավելի կանխատեսելի ու բարեկեցիկ միջավայր մեր քաղաքացիների և գալիք սերունդների համար։ Բայց կա նաև այլ ճանապարհ՝ շարունակել առաջնորդվել հին մոտեցումներով՝ թշնամանք, հակամարտություն, փոխադարձ անհանդուրժողականություն։ Դա, անկեղծ ասած, երբեմն հեշտ է թվում, քան ապագա կառուցելը։ Չէ՞ որ հեշտ է անվերջ թվարկել պատճառներ՝ թե ինչու չի ստացվում հաստատել հարևանություն։ Դուք կարող եք մատնանշել տասը պատճառ, ես կարող եմ ավելացնել ևս տասնհինգը, մեր ադրբեջանցի գործընկերները՝ ևս քսան։ Եվ բոլոր պատճառները կարող են իրենց տրամաբանությունն ունենալ։ Բայց եթե ցանկությունն այն է, որ թշնամությունը շարունակվի, ապա դա անելն ամենահեշտն է»։

-Երբ համեմատում եք ներկան անցյալի հետ, արդյո՞ք հիմա է ճիշտ ժամանակը՝ խաղաղություն հաստատելու, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիր ստորագրելու, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Այսօր ավելի հե՞շտ է։

-Կփորձեմ պատասխանել մի փոքր այլ կերպ, եթե դեմ չեք։ Չեմ կարող պնդել, որ հենց հիմա է «ճիշտ» ժամանակը։ Հնարավոր է՝ նման կատարյալ պահ երբեք էլ չլինի։ Բայց վստահությամբ կարող եմ ասել, և կարծում եմ, որ իմ թուրք և ադրբեջանցի գործընկերները ևս կհաստատեն դա, երբեք այսքան մոտ չենք եղել միմյանց։ Միգուցե ժամանակը հարմար չէ, միգուցե երբեք էլ չի լինի, բայց եթե անկեղծ գնահատենք՝ որտեղ ենք հիմա, ապա կարող ենք ասել, որ երբեք չենք եղել այսքան մոտ խաղաղությանը և կայունությանը,- հարցին պատասխանել է ՀՀ ԱԳ նախարարը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
551 դիտում

Սևանում մեքենաներ են բախվել. «Նիսսան տիիդա»-ն շրջվել, հարվածել է հաստաբուն ծառին և պատին, վիրավորներ կան

Վերահաստատում ենք կյանքը և ազատությունը պաշտպանելու մեր հանձնառությունը. Արգենտինայի Վարդագույն տուն

Հիմալայներում ձնածածկույթի ռեկորդային նվազում է արձանագրվել. ինչ է սպառնում 2 միլիարդ մարդու

Ամոթալի է, որ ավելի քան մեկ դար անց մենք չկարողացանք դասեր քաղել Հայոց ցեղասպանության ցավալի դասերից. Պոլիևղ

Կալկաթայի եկեղեցում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ է կատարվել

«Կիա»-ի հետ բախումից հետո «Լեքսուս»-ը վրաերթի է ենթարկել մայթին կանգնած հետիոտնի, կոտրել լուսակիրը. կա վիրավոր

Մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը. Թրամփը ուղերձ է հղել

Թե ուզում ենք հասնել «այլևս երբեքի», պետք է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել. տեսանյութ

Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընունելություն

Ստամբուլի արտադրամասերից մեկում պայթյուն է եղել

Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում քրիստոնեության վերացման սկիզբն էր. Վառնայի ավագանու անդամներ

Ցեղասպանության ոգեկոչումը նաև հանձնառություն է, որ հայ ժողովուրդը կարողանա ապրել խաղաղ և անվտանգ. Լուազո

Սևան-Մարտունի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր

ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԳՇ ղեկավար կազմն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. հարգանքի տուրք է մատուցվել

Ազգային պարտավորություն է ոչ միայն վերականգնել պատմական ճշմարտությունը, այլև զգոն լինել. Հունաստանի նախագահ

Այս օրը հիշեցում է․ երբ հասարակությունները լռում են չարի դիմաց, այն բազմապատկվում է. հույն նախարար

Թեհրանում ՀՅԴ-ականները պսակից պոկել են Հայաստանի Հանրապետություն բառերը. գենում մի բան խախտված է. Սաֆարյան

Հայաստանում ՌԴ դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել

Վլադիմի՛ր, կա՛նգ առ. Թրամփը կոչ է արել դադարեցնել պատերազմը

«ՈԻԱԶ»-ն արգելափակվել է Պաղջուր գետում

Չպետք է ջուր լցնել թշնամու ջրաղացին, որ ասեն՝ հայերը տարաձայնություն ունեն Ցեղասպանության վերաբերյալ. Բաբայան

Թալանել են բժշկական համալսարանի դասախոսի մեքենան. վնասի չափն անցնում է 1 մլն դրամից

Առանց պատմության ծանր բեռի հետ առերեսվելու՝ Թուրքիայում հնարավոր չէ երջանիկ ու խաղաղ ապագա. թուրք կուսակցապետ

Իրանում ՀՀ դեսպանն ու դիվանագիտական անձնակազմը ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին

Տորոնտոյի միջազգային օդանավակայանում հրաձգություն է տեղի ունեցել

Այս օրը հիշեցնում է՝ ամեն ինչ պետք է անենք կանխելու նման վայրագությունների կրկնությունը. ԵՄ առաքելություն

Ահազանգ է ստացվել, որ կանգառում մահացած քաղաքացի կա. ի՞նչ է պարզվել

Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից․ Երևանի անդամակցությունը դադարի փուլում է. Տասմագամբետով

Պետք է դասեր քաղել այս իրողությունից և ապրել հանուն ՀՀ անկախության ու պետականության. Դավիթ Առուշանյան

Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ճանապարհին հսկայական քարաբեկոր է ընկել

Ցեղասպանությունների կանխումն անհնար է առանց անցյալի ցեղասպանությունների մանրազնին քննության. Վիլեն Գաբրիելյան

Դոլարը թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

ՆԳՆ և ենթակա ծառայությունների ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին

Անդրեասյանը և Նիդերլանդների կրթության նախարարը դիտել են Հայոց ցեղասպանության մասին նոր ցուցադրությունը

Վարչապետն ու Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությունը քննարկել են իրականացվող ծրագրերը

Էրդողանը Ապրիլի 24-ի վերաբերյալ ուղերձ է հղել

Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիա ՀԿ-ն ապրիլի 24-ի հայտարարությամբ պահանջում է վերջ տալ ժխտողականությանը

Հպարտ եմ, որ Կանադան ճանաչել է Հայոց ցեղաuպանnւթյnւնը. դեսպան Էնդրյու Թըրներ

Ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ հորդառատ